Նախորդ տարի Բարձրագույն խումբը լքեցին Աշտարակի «Քասախ» և Երևանի «Մալաթիա-Կիլիկիա» ակումբները։ Նրանց փոխարեն այս տարի տեղ զբաղեցրին նախորդ տարվա Առաջին խմբի երկու ենթախմբերի հաղթողները, Վանաձորի «Լոռին» և Գորիսի «Զանգեզուրը»։ Նախքան մրցաշրջանի սկսելը, Դիլիջանի «Իմպուլս» ֆուտբոլային ակումբը լուծարվեց և հրաժարվեց առաջնությանը մասնակցելուն։ Քանի որ «Իմպուլսը» հրաժարվեց մասնակցությունից, Նոյեմբերյանի «Ազնավուր» ակումբը նույնպես հնարավորություն ստացավ ելույթ ունենալ Բարձրագույն խմբում։ Նախորդ տարի «Ազնավուրը» զբախեցրել էր Առաջին խմբի երկրորդ ենթախմբի երկրորդ հորիզոնականը։ Էջմիածնի «Զվարթնոց» ֆուտբոլային ակումբը վերանվանվեց՝ «Արայի» բանակային մարզական ակումբ (ԲՄԱ-Արայի)։