Երազանք ՖԱ
Երազանք | |||
Ամբողջական անուն | Երազանք Ֆուտբոլային Ակումբ | ||
---|---|---|---|
Գույներ | Դեղին - Սև | ||
Հիմնադրում | 1982 | ||
Երկիր | Արցախ | ||
Քաղաք | Ստեփանակերտ | ||
Մարզադաշտ | Հանրապետական | ||
Տարողունակություն | 12000 | ||
Լիգա | Արցախի ֆուտբոլային լիգա | ||
2018 | 3րդ | ||
|
Երազանք ֆուտբոլային ակումբ, մասնագիտացված ֆուտբոլային ակումբ Ստեփանակերտում[1]։, որը հանդես է գալիս Արցախի Ֆուտբոլի Լիգայում[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի պատճառով Ստեփանակերտի "Երազանքը" չկարողացավ մասնակցել ՀՀ անդրանիկ առաջնությանը: Թիմի ֆուտբոլիստների մեծամասնությունը գնդակը փոխարինելով զենքով, մարտի դաշտ էին դուրս եկել' պաշտպանելու հայրենի հողը: Միայն 1993թ. ակումբը պաշտոնապես դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային' խնդրելով թույլատրել մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը: Վերջինիս հարցով ՀՖՖ-ն դիմել էր ՖԻՖԱ-ին, քանի որ ադրբեջանցիներն այդ առիթով բողոքել էին: Ի վերջո որոշվեց "Երազանքին" թույլատրել մասնակցելու Հայաստանի առաջնությանը, սակայն ներկայացնելով ոչ թե Ստեփանակերտը, այլ Երևանը: Սեփական հարկի տակ նախատեսված հանդիպումներն էլ թիմը պետք է անցկացներ Էջմիածնում[3]:
"Երազանքը" հաղթանակով սկսեց առաջնությունը' ապրիլի 11-ին սեփական հարկի տակ 5:4 հաշվով պարտության մատնելով Երևանի "Կանազին": Ընդ որում առաջին խաղակեսից հետո թիմը պարտվում էր 0:2 հաշվով: "Երազանքի" առաջին գոլի հեղինակ դարձավ Համլետ Հարությունյանը: Թիմի նորամուտը հաջող կարելի է համարել: 15 թիմերի մրցավեճում "Երազանքը" գրավեց 8-րդ տեղը: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Արթուր Ղահրամանյանը' խփելով 12 գնդակ: Այդ ցուցանիշը հետագա տարիներին էլ մնաց լավագույնը[3]:
Հայտնի խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիգեն Համբարձումյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Where's My Country?, from rsssf.com, retrieved Հունիսի 29, 2009
- ↑ «Արցախի ֆուտբոլի լիգա. Հիմնադիրներ Սևան Ասլանյանը և Հրաչ Յագանը Ստեփանակերտում հանդիպել են լրագրողներին»։ www.armsport.am։ Վերցված է 2018-09-13
- ↑ 3,0 3,1 «Ակումբային ֆուտբոլի պատմություն. ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ (ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ)»։ www.armsport.am։ Վերցված է 2018-09-13