Մալաթիա (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալաթիա
Ամբողջական անուն «Մալաթիա» ֆուտբոլային ակումբ
Հիմնադրում 1990
Երկիր Հայաստան Հայաստան
Քաղաք Երևան
Լիգա Առաջին լիգա
2001 1
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Մալաթիա» ֆուտբոլային ակումբ, հայկական ֆուտբոլային ակումբ Երևան քաղաքից։ Հիմնարվել է 1990 թվականին։

Նախկին անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990-1992 – «Մալաթիա» Երևան / «Կիլիկիա» Երևան
  • 1993 – «Մալաթիա-Կիլիկիա» Երևան
  • 2001 – «Մալաթիա» Երևան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Հովսեփյանն իր կարիերան սկսել է «Մալաթիայում»

Հայաստանի առաջնությունում իր առաջին մրցաշրջանը թիմն անցկացրել է ոչ այնքան հաջող. նրան պակասել ընդամենը երեք միավոր, որպեսզի խուսափեր դուրս մնալուց։ Հաջորդ մրցաշրջանը թիմը պետք է անցկացներ Առաջին լիգայում, սակայն միացել է «Կիլիկիա» ակումբին (չշփոթել «Կիլիկիա» Երևան ֆուտբոլային ակումբի հետ, որն այդ ժամանակ կոչվում էր ԱՕՍՍ), որը, ի տարբերություն «Մալաթիայի», պահպանել է իր տեղը բարձրագույն լիգայում։ Թիմն սկսել է կոչվել «Մալաթիա-Կիլիկիա» Երևան։ 1993 թվականի մրցաշրջանում թիմն զբաղեցրել է վերջին տեղը։ Առաջնության ավարտից հետո ակումբը կազմալուծվել է։ Ակումբի երկրորդ վերածնունդը վերագրվում է 2001 թվականի մրցաշրջանին։ Թիմը մասնակցել է Առաջին լիգայի և՛ նախընտրական, և՛ եզրափակիչ խաղերին 1-4-րդ տեղերի համար՝ արդյունքում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Սակայն առաջնության ավարտից հետո ակումբը հրաժարվել է հաջորդ մրցաշրջանին մասնակցել Պրեմիեր լիգային։ Ակումբը կորցրել է պրոֆեսիոնալ կարգավիճակն ու վերածվել սիրողականի։

2010 թվականի սեպտեմբերին Եվրոպայի՝ սիրողական թիմերի առաջնության նախընտրական փուլում՝ Region's Cup, Հայաստանը ներկայացրել է «Մալաթիան»։ Թիմը գլխավորել է Արմեն Սանամյանը, որի ղեկավարությամբ այն կրել է երեք պարտություն իսրայելական «Կարմել Սաֆեդ» (0:5), հունգարական «Վեստ Խունգարիա» (1:2) և ռումինական Պրագովա Մունտենիա» (1:3) ակումբների դեմ խաղերում։ Արդյունքում «Մալաթիան» զբաղեցրել է վերջին՝ չորրորդ հորիզոականը և դուրս մնացել հետագա պայքարից[1]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին լիգայի առաջնություն (1) – 2001

Խաղացողների ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]