Հովհաննես Թահմազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թահմազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Թահմազյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1970(1970-01-11)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 173 սմ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991-2003 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն/Հայաստան Շիրակ 311 (32)
2004-2007 Հայաստան Միկա 83 (1)
2007-2011 Հայաստան Շիրակ 100 (0)
Ազգային հավաքական
1992-1999 Հայաստան Հայաստան 6 (0)
Մարզչական կարիերա
2011-մ.հ. Հայաստան Շիրակ մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հովհաննես Հովակիմի Թահմազյան (հունվարի 11, 1970(1970-01-11)[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո դարձել է «Շիրակ» ակումբի մարզիչը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թահմազյանն իր կարիերան սկսել է Լենինականի «Շիրակ» ակումբում 1991 թվականին։ Այդ տարում ակումբը ԽՍՀՄ առաջնության երկրորդ ցածր լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը։ ԽՍՀՄ անկումից հետո ստեղծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որի հովանու ներքո են անցկացվել Հայաստանի բարձրագույն ու առաջին լիգաները և Հայաստանի գավաթի խաղարկությունը։ Թահմազյանը «Շիրակի» կազմում առաջին անգամ մասնակցելով Հայաստանի առաջնությանը, դարձել է ոսկե մեդալակիր։ Գյումրիի ակումբի կազմում բազմիցս դարձել է Հայաստանի չեմպիոն և Սուպերգավաթի խաղարկության հաղթող, սակայն ոչ մի անգամ չի նվաճել երկրի Գավաթը։ Թիմի հետ երեք անգամ հասել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ (1993) և ամեն անգամ պարտություն է կրել։ 2004 թվականին Թահմազյանը տեղափոխվել է Աշտարակի «Միկա» ակումբ, որի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (2005, 2006) և մեկ անգամ նվաճել Հայաստանի Սուպերգավաթը (2006)։ 2007 թվականին «Միկայի» կազմում մասնակցելով առաջնության յոթ խաղի՝ Թահմազյանը վերադարձել է «Շիրակ»։

Վերջին տարիներին անկում ապրող ակումբում շատ խնդիրներ կային, և Թահմազյանը հաճախ էր նախաձեռնությունը վերցնում իր ձեռքը, ինչի պատճառով արժանանում էր նկատողությունների և որակազրկվում մեկ խաղով[3]։ 2009 թվականին, երբ Վարդան Բիչախյանն ավարտել է իր կարիերան, Թահմազյանը դարձել է թիմի ավագ։

Վերջին տարիներին Թահմազյանը եղել է Հայաստանի առաջնությանը մասնակցող ամենատարիքավոր ֆուտբոլիստը։ Հովհաննես Թահմազյանը առաջին ֆուտբոլիստն է, որ մասնակցել է Հայաստանի Բարձրագույն լիգայի (հետագայում՝ Պրեմիեր լիգա) 300 (23 հոկտեմբերի, 2004 թվական) և 400 ու ավելի խաղերի։ Ներկայում նա ռեկորդակիր է Հայաստանի Պրեմիեր լիգա անցկացրած խաղերի թվով՝ 450 խաղ (ըստ 2011 թվականի մարտի 21-ի տվյալների)[4]։

2011 թվականի սկզբին իր տարիքի պատճառով սկսել է մտածել ֆուտբոլիստի կարիերան ավարտելու և «Շիրակի» մարզչական կազմում տեղ գրավելու մասին[5], սակայն ավելի ուշ երկարաձգել է պայմանագիրը մեկ տարով[6]։ Սեպտեմբերի վերջին հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու և մարզչական գործունեության անցնելու մասին[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային
  • Հայաստան Շիրակ
    • Հայաստանի չեմպիոն - 1992, 1994, 1995, 1999
    • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր- 1993, 1995/96, 1997, 1998, 2002
    • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2000, 2003
    • Հայաստանի սուպերգավաթակիր - 1996, 1999, 2003
    • Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1998
  • Հայաստան Միկա
    • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2004, 2005
    • Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր - 2006
    • Հայաստանի գավաթակիր - 2005, 2006
    • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2011
    • Հայաստանի սուպերգավաթակիր - 2006
    • Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2004, 2007
  • անհատական
    • Ռեկորդակիր Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի քանակով - 449
    • Ռեկորդակիր Հայաստանի գավաթի խաղարկությունում անցկացրած խաղերի քանակով 83

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Капитан «Ширака» дисквалифицирован (ռուս.)
  4. Тамазян. 450 матчей в чемпионатах Армении (ռուս.)
  5. «Карен Хачатрян присоединился к «Шираку»» (ռուսերեն). Armsport.com. 1.2.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 12.2.2011-ին.
  6. Ширак продлил контракты (ռուս.)
  7. «Оганес Тамазян: Свой прощальный матч я проведу в Гюмри» (ռուսերեն). Armsport.com. 26.09.2011. Վերցված է 01.03.2012-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգականներ[խմբագրել | խմբագրել կոդը]