1987 թվականից սկսած տասը տարի խաղացել է Երևանի «Արարատ» ակումբում։ Այդ ժամանակահատվածում Աբրահամյանը երկու մրցաշրջան անցկացրել է նաև «Սպիտակ»-ում։ Վերադառնալով «Արարատ» ամրապնդել է իր տեղը հիմնական կազմում։ Հենց այս ակումբում է Աբրահամյանը նվաճել բոլոր հնարավոր ազգային մրցանակները՝ առաջնություններում և գավաթի խաղարկություններում։ «Արարատ»-ի կազմում երեք անգամ անընդմեջ նվաճել է գավաթը։ 1993 և 1995 թվականներին դարձել է մրցաշրջանի ամենահուսալի դարպասապահը։ 1996 թվականին Հարությունը մեկնում է Իրան, որտեղ հանդես է գալիս «Քեշավարզ»-ի կազմում[3]։ 1998 թվականին տեղափոխվում է «Երևան»։ Ակումբի հետ նվաճում է առաջնության բրոնզե մեդալները և հասնում գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվում է «Ցեմենտ»-ին։ Հաջորդ մրցաշրջանում Աբրահամյանը վերադառնում է հայրենի «Արարատ», որտեղ էլ առաջին մրցաշրջանում ճանաչվում է տարվա լավագույն ֆուտբոլիստ։