Վբեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Vbet
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և կազմակերպություն
Հիմնադրված է2003
ՀիմնադիրՎիգեն Բադալյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Սպասարկվող տարածքԵվրոպա, Ասիա, Հարավային Ամերիկա
ԾառայություններԽաղադրույքներ, Կազինո, Օնլայն Կազինո, Պոկեր, Բինգո, Վիճակախաղեր, eSports
Մայր ընկերությունBetConstruct
Կայքvbet.am

Վբեթը միջազգային խաղային ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Հայաստանում։ Հիմնադրված 2003 թվականին Վահե և Վիգեն Բադալյանների կողմից՝ Vbet-ն առաջարկում է հարթակ սպորտային խաղադրույքների, առցանց կազինոյի, պոկերի, Կիբերսպորտի և այլ առցանց խաղերի համար։ Այն BetConstruct-ի դուստր ընկերությունն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Բադալյան եղբայրների կողմից [1]։

2004 թվականին Վբեթը գործարկեց իր առաջին առցանց կայքը, որը տվյալ ժամանակների համար նորույթ էր Հայաստանում։

Մինչև 2009 թվականը Վբեթն արդեն ուներ ավելի քան 300 խաղային սրահ ամբողջ երկրում։ Հաջորդ տարիների ընթացքում ընկերությունը շարունակեց ընդլայնումը և սկսեց դիվերսիֆիկացնել իր առաջարկներն ու ծառայությունները։

2014 թվականին ընկերությունը միջազգային շուկայում հայտնվեց նոր անունով և ինքնությամբ՝ խաղային գործունեություն ծավալելով որպես Vbet: Նույն թվականին վերջինը ձեռք է բերել Curacao-ի լիցենզիա. հաստատվել է MGA-ի (Մալթայի խաղային վարչություն) կողմից 2015 թվականին [2], 2017 թվականին՝ UKGC-ի [3] (Միացյալ Թագավորության խաղային հանձնաժողով), 2018 թվականին՝ ANJ-ի [4] (Առցանց խաղերի կարգավորող մարմին) և 2020 թվականին՝ SGA-ի կողմից [5] (Շվեդական խաղային ոլորտը կարգավորող մարմին) կողմից։

Գործընկերներ և դեսպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալ - VBET համագործակցություն
Յուրի Ջորկաեֆ
Գործընկեր Տևողություն
Արսենալ ՖԱ[6] Անգլիա 2019 - 2020
ԱՍ Մոնակո Ֆրանսիա 2020 -
Փյունիկ ՖԱ Հայաստան 2020 -
Հայաստանի ֆուտբոլի առաջնություն Հայաստան 2020 -
Հայաստանի ֆուտբոլի գավաթ Հայաստան 2020 -

2019 թվականին Vbet-ը դառնում է Փարիզում անցկացվող բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի գերծանրքաշային չեմպիոն Արսեն Գուլամիրյանի և ավստրալիացի Քեյն Ուոթսի մենամարտի գլխավոր հովանավոր։ Vbet-ը նաև Univent-ի հետ համատեղ հաջորդիվ դարձավ Գուլամիրյանի՝ Կոնստանտին Բեժարուի դեմ Մարսելում կայացած մենամարտի հովանավոր։

Դեսպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսպան Տևողություն
Յուրի Ջորկաեֆ[7] 2019 -
Անդրեյ Շևչենկո 2020 -
Իվետա Մուկուչյան 2019 -
Ray Parlour 2020 -

2019 թվականին Vbet-ը հայտարարում է իր նոր դեսպաններին, որոնց թվում են՝ Յուրի Ջորկաեֆը, Անդրեյ Շևչենկոն, «Արսենալի» լեգենդ Ray Parlour-ը, Իվետա Մուկուչյանը և այլ հայտնիներ։

Խաղային Արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Controlled Skill Games լիցենզիա Մալթայի լիազորված մարմնի կողմից
  • Casino and Pool Betting լիցենզիա Միացյալ Թագավորության խաղային հանձնաժողովի կողմից
  • Class II software provider's լիցենզիա Ռումինիայի ազգային խաղային վարչության կողմից
  • Gambling software operating լիցենզիա Միացյալ Թագավորության խաղային հանձնաժողովի կողմից
  • Combined Remote Operation լիցենզիա Միացյալ Թագավորության խաղային հանձնաժողովի կողմից
  • Class 4 Remote Gaming լիցենզիա Մալթայի լիազորված մարմնի կողմից

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Vbet-ը 2018 թվականին BEGE մրցանակաբաշխությանը արժանացել է «Լավագույն առցանց օպերատոր» մրցանակին[8] :

2020 թվականին Vbet-ը ճանաչվել է «Հայաստանի լավագույն բուքմեյքերական ընկերություն» BR մրցանակաբաշխությանը [9] :

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vivaro's history»։ www.gamblinginsider.com 
  2. «MGA License»։ www.authorisation.mga.org.mt 
  3. «UKGC License»։ secure.gamblingcommission.gov.uk։ Արխիվացված է [0=60671_l75198&btag[1]=60671_l75198%3FAFFAGG%3D օրիգինալից] 2020-07-14-ին։ Վերցված է 2020-07-29 
  4. «ANJ License»։ anj.fr։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-28-ին։ Վերցված է 2020-07-29 
  5. «SGA License»։ egr.global 
  6. «Arsenal Partnership»։ www.arsenal.com 
  7. «Youri Djorkaeff and Iveta Mukuchyan VBET's new ambassadors»։ www.igamingtimes.com 
  8. «BEGE Awards»։ www.balkangamingexpo.com 
  9. «BR Awards»։ www.bookmaker-ratings.com (ռուսերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]