Արսեն Գուլամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արսեն Գուլամիրյան
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Բնօրինակ անուն`ֆր.՝ Arsen Goulamirian
Մականուն(ներ)`Feroz
Մասնագիտացում`բռնցքամարտիկ
Երկիր`Flag of France.svg Ֆրանսիա և Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ`հոկտեմբերի 4, 1987(1987-10-04) (32 տարեկան)
Ծննդավայր`Հայաստան

Արսեն Գուլամիրյան (հոկտեմբերի 4, 1987(1987-10-04), Հայաստան), ծանրքաշային կարգում հանդես եկող հայազգի ֆրանսիացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: WBA-ի վարկածով մայրցամաքային չեմպիոն, Ֆրանսիայի չեմպիոն, WBA-ի աշխարհի չեմպիոն (2018 թվականից մինչև այսօր):

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Գուլամիրյանը 2011 թվականի մայիսի 27-ին պրոֆեսիոնալ ռինգում ելույթ ունեցավ լեհ բռնցքամարտիկ Ադրիանա Բլեսզունսկիի դեմ: Պայքարը տեղի ունեցավ ծանրքաշայինների միջև և ավարտվեց Գուլամիրյանի հաղթանակով: Նա 1-ին ռաունդում կարողացավ նոկաուտի ենթարկել իր մրցակցին: 2016 թվականի մարտի 5-ին նա պայքարում է մայրցամաքային չեմպիոնի գոտու համար՝ կռվելով չեխ բռնցքամարտիկ Լյուբոս Սուդայի դեմ: Հաջորդ պայքարում, որը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 16-ին, Արսենը առաջին ծանրքաշայինների կարգում դառնում է Ֆրանսիայի չեմպիոն: 2016 թվականի մարտի 20-ին նա պաշտպանում է մայրցամաքային չեմպիոնի տիտղոսը՝ պայքարելով ռուս Անդրեյ Կնյազևի դեմ:

2018 թվականի մարտի 24-ին 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթում է բելգիացի բռնցքամարտիկ Ռիադ Մերհիին և դառնում է WBA-ի չեմպիոն՝ առաջին ծանրքաշային կարգում: 2018 թվականի հոկտեմբերի 20-ին 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Մարկ Ֆլենագանային և պաշտպանել WBA-ի չեմպիոնի տիտղոսը:

Պրոֆեսիոնալ մարտերի թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ Ռեկորդ Հակառակորդ Ռաունդ Ամսաթիվ Մարտի վայր Արդյունք Ծանոթագրություն
24 24-0 Ավստրալիա Ֆլենագան Մարկ (24-5) 9 (12) հոկտեմբերի 20 2018 Ֆրանսիա Մարսել, Ֆրանսիա TKO (12) Մարտ՝ առաջին ծանրքաշային կարգում չեմպիոնական տիտղոսի համար WBA:
23 23-0 Բելգիա Ռիադ Մերհի (24-0) 11 (12) մարտի 24 2018 Ֆրանսիա Մարսել, Ֆրանսիա TKO (12) Մարտ՝ առաջին ծանրքաշային կարգում չեմպիոնական տիտղոսի համար WBA:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]