Ծանրամարտը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Վարդանյանը 1980 թվականին

Ծանրամարտը Հայաստանում սկզբնավորվել է 1920-ական թվականների կեսից։ 1927 թվականին կազմակերպվել է ծանրամարտի խմբակ, 1928 թվականին՝ հանրապետական ֆեդերացիան, և անցկացվել է ՀԽՍՀ անդրանիկ առաջնությունը։ Հայ ծանրորդները 1928 թվականին մասնակցել են նաև Այսրկովկասի և ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադային, տարբեր տարիների դարձել են օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոններ, զանազան մրցումների հաղթողներ ու ռեկորդակիրներ։ Սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Վարդանյանը դարձել է օլիմպիական խաղերի (1980 թ.), աշխարհի (1977-1981 թթ., 1983 թ., 1985 թ.), ԽՍՀՄ (1977, 1979, 1981 թթ.) չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր (1976 թ.)։ Սահմանել է 43 ռեկորդ, նվաճել 113 ոսկե մեդալ, աշխարհում առաջինը երկամարտի ցուցանիշը միջին քաշում հասցրել է 400 կգ-ի։ Հաջողությամբ են հանդես եկել Եվրոպայի չեմպիոն (1976, 1978 թթ.) Իսրայել Միլիտոսյանը, աշխարհի (1982, 1983 թթ.) և Եվրոպայի (1982, 1983 թթ.) չեմպիոն Յուրի Սարգսյանը, Եվրոպայի չեմպիոն (1993 թ.), աշխարհի մրցանակակիր (1994, 1995 թթ.) Խաչատուր Քյափանակցյանը, Եվրոպայի չեմպիոն (1999, 2000 թթ.) Աշոտ Դանիելյանը, աշխարհի չեմպիոն (2010 թ.) Տիգրան Մարտիրոսյանը, ծանրորդուհիներ՝ Եվրոպայի չեմպիոն (2007, 2008 թթ.) Մելինե Դալուզյանը, Եվրոպայի չեմպիոն (2007 թ.) և 30 օլիմպիական խաղերի (2012 թ.) մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, Եվրոպայի (2008 թ.) և աշխարհի (2009 թ.) չեմպիոն Նազիկ Ավդալյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png