Դինամո Երևան ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դինամո
Ամբողջական անուն «Դինամո» Երևան ֆուտբոլային ակումբ
Գույներ կապույտ, սպիտակ
Հիմնադրում 1936 թվական
Երկիր Հայաստան Հայաստան
Քաղաք Երևան
Մարզադաշտ «Քասախի մարզիկ», Աշտարակ
Տարողունակություն 3500
Լիգա Առաջին լիգա
2007 4
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Դինամո» Երևան, հայկական ֆուտբոլային ակումբ Երևան քաղաքից։ Հիմնադրվել է 1936 թվականին։

Նախկին անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936-1937 – «Դինամո»
  • 1992-1997 – «Դինամո»
  • 1998 – «Դինամո Էներգո»
  • 1999-2007 – «Դինամո»

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբն ամենահներից մեկն է Հայաստանի Հանրապետությունում։ Այն հիմնադրվել է 1936 թվականի և ընդգրկվել «Դինամո» մարզական միության կազմում։ Տվյալ միության հիմքի վրա ստեղծվել են բազմաթիվ ակումբներ Խորհրդային Միության երկրներում։ Հաջորդ տարի «Դինամոն» կատարել է իր նորամուտը միութենական գավաթի խաղարկությունում և առաջնությունում։ Գավաթի խաղարկությունում ակումբն առաջին իսկ փուլում պարտվել է Բաքվի «Նեֆտյանիկ» ակումբի դեմ խաղում[1]։ Առաջնությունում հակառակորդները եղել են հավասար, և ակումբն զբաղեցրել է երրորդ տեղը դիվիզիոնում[2]։ 1938 թվականին երևանյան «Դինամո» և «Սպարտակ» (ներկայում՝ «Արարատ») ակումբները միավորվել են և կոչվել «Դինամո»։ Այդպիսով՝ «Սպարտակը», դառնալով «Դինամո», շարունակել է ակումբի ավանդույթները, հետագայում կրկին վերանվանվել «Սպարտակ», ապա «Արարատ»։ Իսկ «Դինամոն» անհետացել է երկրի ֆուտբոլային քարտեզից երկար տարիներով։

Հայաստանի անկախացումից հետո ակումբը վերստեղծվել է 1992 թվականին և մասնակցել Հայաստանի առաջին լիգայի մրցաշարերին[3]։ 1994 թվականի մրցաշրջանում Տիգրան Եսայանը, որն այդ ժամանակ հանդես էր գալիս «Դինամոյի» կազմում, իր հեղինակած 30 գոլերով դարձել է Առաջին լիգայի լավագույն ռմբարկու[4][5]։ 1998 թվականին վերանվանվել է «Դինամո Էներգո»[6]։ Այդ անվանումն ակումբը կրել է ոչ երկար և 1999 թվականից հանդես է եկել նախկին անունով։ Նույն մրցաշրջանում թիմն առաջին անգամ նվաճել է փոքր ոսկե մեդալներ առաջնությունում[7]։ 2000 թվականին ակումբը կատարել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում։ Սակայն բարձրագույն մակարդակում անցկացրած առաջին մրցաշրջանում թիմն զբաղեցրել է ութերորդ՝ վերջին տեղը։ Ավելին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների հետ համաձայն չլինելու պատճառով «Դինամոն» «Միկա» և «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբների հետ բոյկոտել է վերջին երկու փուլերի խաղերը։ Այդ պատճառով թիմերը հանվել են առաջնությունից, իսկ մրցաշարային աղյուսակում նրանց տեղերը եղել են պայմանական[8][9]։ «Դինամոն» անցել է ավելի ցածր դիվիզիոն։ 2002 թվականի մրցաշրջանում «Դինամոն» չի մասնակցել առաջնությանը, իսկ 2003 թվականից կրկին սկսել է հանդես գալ Առաջին լիգայի առաջնությանը։ 2006 մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրել է 5-րդ տեղը և մասնակցել երկրորդ անգամ Պրեմիեր լիգա անցնելու համար տեղի ունեցած անցումային խաղին ընդդեմ Երևանի «Ուլիսի», սակայն պարտվել 2:4 հաշվով և շարունակել ելույթներն Առաջին լիգայում[10]։ 2007 թվականի մրցաշրջանում ակումբն զբաղեցրել է 4-րդ տեղը, որն իրավունք է տվել ուղղակի անցնել Պրեմիեր լիգա։ Դա պայմանավորված էր նրանով, որ առաջին հորիզոնականներն զբաղեցրել էին Պրեմիեր լիգայի ակումբների ֆարմ-ակումբները։ Մրցաշրջանում լիգայի լավագույն ռմբարկու է դարձել Արթուր Բաղդասարյանը[11][12]։ Պրեմիեր լիգա անցնելու հետ ակումբը կազմալուծվել է ու ցրվել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ
Gold medal icon.svg Հայկական ԽՍՀ առաջնություն (6) – 1936, 1937, 1946, 1947, 1948, 1949
  • Հայաստան
Gold medal icon.svg Առաջին լիգայի չեմպիոն (1) – 1999

Խաղացողների ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջնություն և գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան Աշոտ Կիրակոսյան (? — 2000)
  • Հայաստան Ռաֆայել Գալստյան (2000 — ?)
  • Հայաստան Սևադա Արզումանյան (2006-2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Нефтяник» (Баку) – «Динамо» (Ереван) 1:0(չաշխատող հղում) (ռուս.)
  2. Группа «Д» СССР 1937 г.(չաշխատող հղում) (ռուս.)
  3. Армения. Сезон — 1992. Первая лига Արխիվացված է Օգոստոս 29, 2010 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  4. Армения. Сезон — 1994. Первая лига Արխիվացված է Օգոստոս 29, 2010 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  5. Armenia 1994 Second Level (First Division) (անգլ.)
  6. Армения. Сезон — 1996/97. Первая лига Արխիվացված է Օգոստոս 29, 2010 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  7. Армения. Сезон — 1999. Первая лига Արխիվացված է Օգոստոս 29, 2010 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  8. Армения. Сезон — 2000. Высшая лига Արխիվացված է Նոյեմբեր 29, 2010 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  9. Armenia 2000 Premier-League (անգլ.)
  10. Armenia 2006 Promotion/Relegation Playoff (անգլ.)
  11. Armenia 2007 First Division (անգլ.)
  12. Армения. Первая лига 2007 (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]