Մուրթազ Խուրցիլավա
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 5, 1943 (83 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր |
Թբիլիսի, | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Հասակ | 175 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Քաշ | 76 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մուրթազ Խուրցիլավա (վրաց.՝ მურთაზ ხურცილავა , հունվարի 5, 1943, Բանժա, Գեգեչկորի մարզ, Վրաստանի ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1962), ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1966), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ։ ԽՍՀՄ հավաքականի կազմում Մունդիալ 1966-ին զբաղեցրել է չորրորդ տեղը։ Խուրցիլավան այն երկու վրացի ֆուտբոլիստներից մեկն է, ով երբևէ եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի ավագը։ Բացի նրանից, այդ պատվին արժանացել է Ալեքսանդր Չիվաձեն։ ԽՍՀՄ առաջնության Բարձրագույն լիգայում հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյի» կազմում, իսկ Առաջին լիգայում՝ Քութայիսի «Տորպեդոյի» կազմում։
Խաղային կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ։ 1990 թվականին նրա ղեկավարությամբ Լանչխուտիի «Գուրիյան» նվաճեց Վրաստանի Գավաթը, իսկ 1995 թվականին «Սամտրեդիան» դարձավ երկրի փոխչեմպիոն։
1998 թվականի ապրիլից մինչև 1999 թվականի մայիսը մարզել է Թբիլիսիի «Դինամոյին»[1][2]։
1999 թվականի մայիսից եղել է Վրաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ 1999 թվականի հունիսից միաժամանակ մարզել է Թբիլիսիի «Լոկոմոտիվին»[3]։ Միայն թե երեք ամիս անց նա ինքնակամ լքեց «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Պատճառը ՈՒԵՖԱ գավաթի 1/32-րդ եզրափակչում հունական ՊԱՕԿ-ից կրած ջախջախիչ պարտությունն էր (0-7)[4]։ 2001 թվականի ապրիլին երեք անընդմեջ պարտություններից հետո տվեց հրաժարականը և լքեց Վրաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը[5]։
2001 թվականի օգոստոսից Օթար Գաբելիայի հետ մեկտեղ նշանակվել է Ալեքսանդր Չիվաձեյի օգնականը Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում[6]։ 2003 թվականի ապրիլին, երբ հավաքականի գլխավոր մարզիչ դարձավ Իվո Շուշակը, նա լքեց իր պաշտոնը[7]։ Ներկայումս ապրում է Թբիլիսիում և զբաղվում է շինարարական բիզնեսով[8]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա (մեկ տղա և մեկ աղջիկ), երեք թոռ։ Որդին՝ Գեորգին, ֆուտբոլիստ է, խաղացել է վրացական ակումբներում, 1995 թվականին՝ Ամերիկյան «Ռալիում» (Հյուսիսային Կարոլինա)[9]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ չեմպիոն՝ 1964
ԽՍՀՄ բրոնզե մեդալակիր (5)՝ 1962, 1967, 1969, 1972, 1973
- ԽՍՀՄ գավաթի ֆինալիստ՝ 1970
- Աշխարհի առաջնությունների մասնակից՝ 1966, 1970
- Եվրո 1972-ի արծաթե մեդալակիր
- 1972 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
- ԽՍՀՄ երկրորդ ֆուտբոլիստ՝ 1967, 1968 («Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթի մրցանակ, լրագրողների հարցման արդյունքներում)
- ԽՍՀՄ երրորդ ֆուտբոլիստ՝ 1972 («Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթի մրցանակ, լրագրողների հարցման արդյունքներում)
- ԽՍՀՄ մրցաշրջանների լավագույն երեսուներեք ֆուտբոլսիտների ցուցակում 10 անգամ, որոնցից № 1 (1968, 1969 և 1971—1973)-5, № 2 (1965 և 1966), № 3 (1963 և 1970) և ավելի ցածր (1967)
- 2003 թվականի հունվարին իր 60-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Վախթանգ Գորգասալի շքանշանով։
- Վեջին 50 տարիներին Վրաստանի լավագույն ֆուտբոլիստ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Хурцилава — главный тренер тбилисского «Динамо»
- ↑ Голландец Боскамп стал главным тренером тбилисского «Динамо». Не исключено, что он станет главным и в сборной Грузии
- ↑ Хурцилава назначен главным тренером тбилисского «Локомотива»
- ↑ Хурцилава покинул тренерский мостик тбилисского «Локомотива»
- ↑ Главным тренером молодёжной сборной Грузии назначен Вахтанг Копалейшвили
- ↑ Муртаз Хурцилава и Отари Габелия назначены помощниками главного тренера национальной команды Александра Чивадзе
- ↑ Иво Шушак: в Албании русские выглядели очень плохо
- ↑ Муртаз Хурцилава занимается строительным бизнесом
- ↑ Вальтер Гучуа приступил к тренировкам в клубе «Даллас»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը «Сборная России по футболу» կայքում Արխիվացված 2020-08-06 Wayback Machine
- Վրաստանի «Ոսկե խաղացող»։ Օրինակելի Խուրցիլավա(չաշխատող հղում) ՈՒԵՖԱ պաշտոնական կայք։
|
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Թբիլիսիի մարզիչներ
- Դինամո Թբիլիսիի ֆուտբոլիստներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Լոկոմոտիվ Թբիլիսիի մարզիչներ
- ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ սպորտի վարպետներ
- Խորհրդային ֆուտբոլային մարզիչներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Վրացի ֆուտբոլային մարզիչներ
- Վրացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)