Ալեքսանդր Պետրակով
Ալեքսանդր Պետրակով ուկրաիներեն՝ Олекса́ндр Васи́льович Петрако́в | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1957 (67 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսանդր Վասիլևիչ Պետրակով (ուկրաիներեն՝ Олекса́ндр Васи́льович Петрако́в, օգոստոսի 6, 1957, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ և մարզիչ (ունի ՈՒԵՖԱ-ի «ՊՐՈ» կարգի դիպլոմ[1]), Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, Ուկրաինայի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկապատանեկան ֆուտբոլի ուկրաինացի առաջատար մասնագետներից մեկը։ Որպես մարզիչ 2019 թվականին դարձել է մինչև 20 տարեկան հավաքականների երիտասարդների աշխարհի չեմպիոն, որն Ուկրաինայի ազգային ֆուտբոլի պատմության ամենամեծ ձեռքբերումն է։ 2021 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը եղել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ 2023 թվականի հունվարի 14-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 13-ը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիևի «Դինամոյի» սան է։ Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նա որպես պաշտպան հանդես է եկել ցածր լիգաների մի շարք ակումբներում, մասնավորապես՝ «Լոկոմոտիվում» (Վիննիցա), ԲՄԱ-ում (Կիև), «Դնեպրում» (Չերկասի), «Ավանգարդում» (Ռովնո) և «Կոլոսում» (Նիկոպոլ), որտեղ ֆուտբոլիստի 8-ամյա կարիերայի ընթացքում անցկացրել է ավելի քան 250 պաշտոնական հանդիպում (ԽՍՀՄ առաջին խումբ՝ 46 խաղ, երկրորդ խումբ՝ 213, և ԽՍՀՄ գավաթ՝ 4 պաշտոնական հանդիպում)։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ մարզչական կարիերան Պետրակովը սկսել է Զապորոժիեի «Տորպեդոյում», որտեղ 1993-1994 թվականներին եղել է մարզչական շտաբի կազմում, իսկ ավելի ուշ աշխատել է նույն պաշտոնում Կիևի ԲԿՄԱ-2-ում։ Իսկ 1998 թվականին նա գլխավորել է Կիևի բանակային երկրորդ թիմը, որն այն ժամանակ հանդես է եկել Ուկրաինայի առաջնության առաջին խմբում։ Այնուհետև նա մարզել է Ուկրաինայի երկրորդ վարկանիշային դիվիզիոնի մասնակիցներին՝ Սումիի «Սպարտակը» և «Վիննիցա» ՖԱ-ն։ Ալեքսանդր Պետրակովի հետագա կարիերան կապվել է մանկապատանեկան ֆուտբոլի հետ. սկզբում նա որպես մարզիչ աշխատել է Կիևի «Դինամոյի» մանկապատանեկան մարզադպրոցում, այնուհետև Կիևի Ֆիզիկական կուլտուրայի հանրապետական բարձրագույն ուսումնարանում (ՖԿՀԲՈՒ, այժմ՝ Իվան Պոդդուբնու անվան օլիմպիական պրոֆեսիոնալ քոլեջ)։ 2010 թվականից նա աշխատել է որպես Ուկրաինայի տարբեր պատանեկան հավաքականների գլխավոր մարզիչ, որտեղ տարբեր տարիների ուկրաինական ֆուտբոլը հասցրել է միջազգային զգալի հաջողությունների։
2019 թվականին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականը նրա գլխավորությամբ դարձել է աշխարհի չեմպիոն։
2021 թվականի օգոստոսի 18-ին Պետրակովը նշանակվել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար[2][3]։ 2021 թվականի նոյեմբերի 17-ին նա նշանակվել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Պետրակովը խնդրել է իջեցնել իր աշխատավարձը, իսկ որպես գլխավոր մարզիչ ստացել է 7-8 անգամ ավելի քիչ, քան Անդրեյ Շևչենկոն՝ ասելով, որ իրեն այդքան պետք չէ. «մարդիկ չեն հասկանա»[4][5]։
Նրա գլխավորությամբ Աշխարհի առաջնություն-2022-ի որակավորման փուլում Ուկրաինան խմբային փուլն ավարտել է երկու հաղթանակով և երեք ոչ-ոքիով, փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հաղթել է Շոտլանդիայի հավաքականին (3:1), բայց վճռորոշ խաղում 0։1 հաշվով պարտվել է Ուելսի հավաքականին[6] և չի հայտնվել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում։ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվել է Պետրակովի պայմանագիրը Ուկրաինայի հավաքականի հետ[7]։
2023 թվականի հունվարի 14-ին նա նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[8]։ Այդ պաշտոնում նա աշխատել է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 13-ը։ Այդ օրը նրա գլխավորած հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղում սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Այդ խաղից հետո ՀՖՖ-ի որոշմամբ Պետրակովը հեռացվել է աշխատաքից[9]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինական ԽՍՀ առաջնության արծաթե մեդալակիր (1)՝ 1979 թվական
- Ուկրաինական ԽՍՀ առաջնության բրոնզե մեդալակիր (2)՝ 1978, 1981 թվականներ
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երիտասարդական հավաքականների աշխարհի չեմպիոն՝ 2019 թվական
- Աշխարհի երիտասարդական առաջնության մասնակից՝ 2015 թվական (1/8 եզրափակիչ)
- Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակից՝ 2014 (5-րդ տեղ), 2018 (3-4-րդ տեղ) թվականներ
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում (2019)
- Ուկրաինայի վաստակավոր մարզիչ (2009)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Всеукраїнське об'єднання тренерів з футболу — Петраков Олександр Васильович». Արխիվացված է օրիգինալից 17 червня 2019-ին. Վերցված է 11 червня 2019-ին.
- ↑ UA-Футбол (2021 թ․ օգոստոսի 18). «Офіційно. Збірна України отримала нового головного тренера». www.ua-football.com (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 28 серпня 2021-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Хто став новим тренером збірної України з футболу: офіційна заява». РБК-Украина (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 18 серпня 2021-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Не надо мне столько — люди не поймут»: Петраков попросил снизить зарплату и зарабатывает в 7-8 раз меньше Шевченко
- ↑ https://football24.ua/ru/chm2022_tag51569/
- ↑ «Україна програла Уельсу та не пройшла на ЧС-2022» (ուկրաիներեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «У Олександра Петракова завершився контракт зі збірною України». ua-football.com. 2023 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Офіційно: Петраков очолив збірну Вірменії». ua-football.com. 2023 թ․ հունվարի 14. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից». ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն. 2024-10-13. Վերցված է 2024-10-14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խաղացողի պրոֆիլ». «Історія та статистика українського футболу». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 6 жовтня 2014-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- «Խաղացողի պրոֆիլ» (рос.). «FootballFacts». Արխիվացված է օրիգինալից 6 жовтня 2014-ին. Վերցված է 6 жовтня 2014-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
- «Խաղացողի պրոֆիլ» (рос.). «Footbook». Արխիվացված է օրիգինալից 6 жовтня 2014-ին. Վերցված է 6 жовтня 2014-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
- «Խաղացողի պրոֆիլ» (рос.). «Go! Ukraine». Արխիվացված է օրիգինալից 6 жовтня 2014-ին. Վերցված է 6 жовтня 2014-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
- Олександр Петраков: тренерський шлях до Кубка світу Արխիվացված 2019-06-23 Wayback Machine [Архівовано 23 червня 2019 у Wayback Machine.]
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պետրակով» հոդվածին։ |
|
|