Ռոման Բերեզովսկի
![]() | ||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոման Անատոլիի Բերեզովսկի | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() ![]() | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 5, 1974 (48 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայաստան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 196 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 85 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Դինամո Մոսկվա | |||||||||||||||||||||||||||||
Համար | դարպասապահների մարզիչ | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||||||||
1996 - | Հայաստան | 83 (-131) | ||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռոման Անատոլիի Բերեզովսկի (օգոստոսի 5, 1974[1][2][3][…], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսազգի հայկական նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել ռուսական «Դինամո Մոսկվա» ֆուտբոլային ակումբում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ որպես դարպասապահ։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոման Բերեզովսկին իր կարիերան սկսել է Երևանի «Կոշկագործ» (հետագայում՝ «Շենգավիթ») ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1991 թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարին։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1992 թ.-ին, «Շենգավիթ» թիմի կազմում մասնակցել է Հայաստանի անդրանիկ առաջնությանը։ 1992 թ. ամռանը տեղափոխվել է «Սյունիք», որտեղ հանդես է եկել մինչև տարեվերջ։ Պատերազմի և ֆինանսական ծանր պայմանների պատճառով «Սյունիք» ֆուտբոլային ակումբը 1993 թ. հրաժարվել է մասնակցել առաջնությանը և լուծարվել է, իսկ Ռոման Բերեզովսկին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ 1993 թ.-ին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Կոսմոս-Կիրովեց» թիմում, որը մասնակցում էր Ռուսաստանի 2-րդ խմբի առաջնությանը։ 1994 թ.-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ հանդես է եկել մինչև 2000 թ. ավարտը։ Այդ ընթացքում 1997 թ.-ին ճանանչվել է Ռուսաստանի լավագույն դարպասապահ, իսկ 1998 թ. դարձել Ռուսաստանի գավաթակիր։
2001 թ.-ին տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո»։ Մեկ տարի անց տեղափոխվել է Մոսկվայի մեկ այլ ակումբ՝ «Դինամո», որտեղ հանդես է եկել մինչև 2005 թ.-ի ավարտը։ 2006 թ. տեղափոխվել է մերձմոսկովյան «Խիմկի»։ 2012 թ. փետրվարին վերադարձել է Մոսկվայի «Դինամո», որտեղ հանդես է գալիս մինչ այժմ։
Ռոման Բերեզովսկին «Լև Յաշինի» ակումբի անդամ է։
Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թ. Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական և սեպտեմբերի 6-ին մասնակցել Բելգիայի դեմ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ երիտասարդական հավաքականում մասնակցել է 8 հանդիպման։
Ռոման Բերեզովսկին իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1996 թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ Երևանյան խաղին։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոման Բերեզովսկիի բաժինը ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջում (հայ.), (անգլ.), (ռուս.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոման Բերեզովսկի կատեգորիայում։ |
|
- Ապրող անձինք
- 1974 ծնունդներ
- Օգոստոսի 5 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Զենիթի ֆուտբոլիստներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ուկրաինացի ֆուտբոլիստներ
- Խիմկիի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ