Պավել Չեբանու
Պավել Չեբանու ռումիներեն՝ Pavel Cebanu | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 28, 1955 (69 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ռենի, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պավել Չեբանու (ռումիներեն՝ Pavel Cebanu, մարտի 28, 1955, Ռենի, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի նախկին ֆուտբոլիստ։ 1997 թվականի փետրվարի 1-ից Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է[1]։ 2003 թվականի նոյեմբերին, երբ նշվել է ՈՒԵՖԱ-ի հոբելյանը, Չեբանուն Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ընտրվել է Մոլդովայի ոսկե խաղացող՝ որպես նախորդ 50 տարիների լավագույն ֆուտբոլիստ[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Չեբանուն իր ամբողջ կարիերան անցկացրել է Քիշնևի «Նիստրու» ակումբում և երկար տարիներ եղել է թիմի ավագը։ Չեբանուի խաղի շնորհիվ Քիշնևի ակումբը երկար ժամանակ հաջողությամբ ելույթ է ունեցել ԽՍՀՄ Առաջին լիգայում։ Չեբանուն թիմի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 341 խաղ և խփել 45 գոլ[3]։ Երբեք չի ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականում։
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին դարձել է իր նախկին ակումբի մարզիչ, սակայն երկար չի աշխատել և 1991 թվականին հեռացել է թիմից։ Երկար ժամանակ մարզել է Մոլդովայի ու Ռումինիայի փոքր ակումբներ՝ «Սպերանցա» (Նիսպորենի)[4], «Օլիմպիա» (Սատու Մարե), «Ամոկոմ» (Քիշնև)[5]։
Ֆունկցիոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի փետրվարի 1-ին դարձել է Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ 2013 թվականին վերընտրվել է նույն պաշտոնում[6]։ Զբաղեցնում է նաև ՈՒԵՖԱ ֆուտբոլի կոմիտեի փոխնախագահի պաշտոնը[7]։ 2015 թվականի ապրիլին արժանացել է Մոլդովայի Հանրապետության բարձրագույն պարգևին՝ Հանրապետության շքանշանի[8]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլդովայի լավագույն ֆուտբոլիստ վերջին 50 տարում
- ԽՍՀՄ սպորտի վարպետ – 1984
- «Աշխատանքային փառքի» շքանշան[7]
- Om Emerit («Ձեռքբերումների համար») պատվավոր կոչում[7]
- Հանրապետության շքանշան (2015)[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Cebanu re-elected in Moldova». UEFA.com. 2013 թ․ փետրվարի 4. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Moldova's Cebanu still showing the way». UEFA.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Pavel Cebanu». UEFA.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Speranța» Nisporeni în anii de glorie
- ↑ Moldova’s Cebanu still showing the way
- ↑ «Павел Чебану переизбран президентом Федерации футбола Молдовы». gagauzinfo.md. 2013 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Павел Чебану: «На футбольном поле было легче»
- ↑ «Николай Тимофти вручил Павлу Чебану высшую государственную награду Молдовы - Орден Республики». moldfootball.com. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Президент Николае Тимофти вручил группе граждан государственные награды». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UEFA.com - Moldova's Golden Player
- Ֆուտբոլիստի էջը Moldova.sports.md կայքում
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
|