Ռիյադ Մահրազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռիյադ Մահրեզից)
Ռիյադ Մահրազ
արաբ․՝ رياض محرز‎‎
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Մարոկկո[1] և  Ֆրանսիա[1][2]
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 1991(1991-02-21)[3][4][5][…] (33 տարեկան)
Ծննդավայր Կլիշի լա Գարեն[2]
Հասակ 181 սանտիմետր[6]
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 26
Պատանեկան կարիերա
2008-2009 Ֆրանսիա ԱԱՍ Սարսել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2010 Ֆրանսիա Կեմպեր 27 (1)
2010-2014 Ֆրանսիա Հավր 60 (6)
2010-2013  Ֆրանսիա Հավր (Բ) 60 (24)
2014-2018 Անգլիա Լեսթեր Սիթի 75 (21)
Ազգային հավաքական
2014-մ.հ. Ալժիր Ալժիր 22 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 27, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 17, 2015

Ռիյադ Մահրազ[7] (արաբ․՝ رياض محرز‎‎, ֆր.՝ Riyad Mahrez, փետրվարի 21, 1991(1991-02-21)[3][4][5][…], Կլիշի լա Գարեն[2]), ալժիրցի ֆուտբոլիստ, Պրեմիեր Լիգայի ակումբ «Լեսթեր Սիթիի» և Ալժիրի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան, 2014 թվականի աշխարհի առաջնության մասնակից[8][9][10]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կեմպեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռահեմ Մահրազը «ԱԱՍ Սարսել» ակումբի ֆուտբոլային դպրոցի սանն է[11]։ 2009 թվականին նա միացել է չորրորդ դիվիզիոնի «Կեմպեր» սիրողական ակումբին և նրա կազմում խաղալով 27 խաղ հեղինակել է 1 գոլ[11]։

«Հավր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Մահրազը տեղափոխվել է «Հավր» և տեղափոխման սկզբից էլ թիմի կազմում տարբերվել է ահագին բարձր արդյունավետությամբ (13 գոլ թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում և 11՝ երկրորդում)[12][13]։ 2011-12 մրցաշրջանում խաղացել է Լիգա 2-ում հանդես եկող «Հավրի» առաջին թիմի կազմում։ 2012-13 մրցաշրջանում Մահրազը սկսում է կանոնավոր կերպով հանդես գալ հիմնական կազմում։ Նա մրցաշրջանում խաղացել էր առաջնության 38 խաղերից 34-ում[14]։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր առաջին գոլը նա խփել է 2012-13 մրցաշրջանի տասներորդ տուրում՝ «Շատորուի» դեմ տնային խաղի ժամանակ[15]։

2014 թվականի հունվարի 11-ին Ռիյադ Մահրազը 3,5 տարվա պայմանագիր է կնքում «Լեսթեր Սիթիյի» հետ[12][15]։ Տրանսֆերը արժեցավ շուրջ 400 հազար եվրո։ Մահրազը անգլիական Չեմպիոնշիպում կատարում է իր նորամուտը հունվարի 25-ին՝ փոխարինման դուրս գալով «Միդլսբրոյի» դեմ հանդիպան 79-րդ րոպեին[13]։ Իր առաջին չորս խաղերում Մահրազը բավարարվում էր միայն փոխարինման դուրս գալով (այդ խաղերում նա հեղնիակում է մեկ գնդակ), իսկ հետո թիմի գլխավոր մարզիչ Նայջել Պիրսոնը արդեն վստահելով նրան հատկացնում է տեղ՝ թիմի հիմնական կազմում[14]։ 2013-14 մրցաշրջանի արդյունքներով Մահրազը «Լեսթերի» կազմում դառնում է Ֆուտբոլային լիգայի առաջնության հաղթող[16]։

2015 թվականի դեկտեմբերի 5-ին Մահրազը «Սուոնսիի» դեմ խաղում ձևակերպում է իր կարիերայի առաջին հեթ-տրիկը[17][18][19]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիյադ Մահրազը իրավունք ուներ հանդես գալու Ալժիրի և Ֆրանսիայի հավաքականներում և նա ընտրում է Ալժիրի հավաքականը[20]։ 2014 թվականի մայիսի 31-ին նա խաղում է հավաքականի կազմում առաջին խաղը Հայաստանի հավաքականի (3:1) դեմ խաղում[21]։ Նա դուրս է գալիս հիմնական կազմի հետ և խաղում մինչև խաղի 72-րդ րոպեն[22][23][24][25]։

2014 թվականի հունիսին Մահրազը հավաքականի մարզիչ Վահիդ Հալիլհոջիչի կողմից հրավիրվում է հավաքական 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով[26]։ Մահրազը առաջնության ամբողջ ընթացքում խաղում է ընդամենը մեկ խաղ։ Այդ խաղը առաջնության խմբային փուլի առաջին տուրի Բելգիայի հավաքականի դեմ խաղն էր, որում Մահրազը ոչինչով աչքի չի ընկնում և այդ իսկ պատճառով էլ հաջորդ տուրի խաղերում չի ներառվում թիմի հիմնական կազմում[27]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Լեսթեր Սիթի

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիյադի հայրը ալժիրցի է, իսկ մայրը՝ մարոկկացի[35]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2016 թվականի մարտի 1-ի[11][36]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ[37][38] Ընդհանուր
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Կեմպեր[39] 2009-10 ՖՍԱ 27 1 27 1
Հավր II[40] 2010-11 32 13 0 0 0 0 0 0 32 13
2011-12 25 11 0 0 0 0 0 0 25 11
2012-13 3 0 0 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 60 24 0 0 0 0 0 0 60 24
Հավր[41] 2011-12 Լիգա 2 9 0 0 0 0 0 0 0 9 0
2012-13 34 4 4 1 1 0 0 0 39 5
2013-14 17 2 0 0 2 3 0 0 19 5
Ընդհանուր 60 6 4 1 3 3 0 0 67 10
Լեսթեր Սիթի[42] 2013-14 Չեմպիոնշիպ 19 3 0 0 0 0 0 0 19 3
2014-15 Պրեմիեր Լիգա 30 4 1 0 1 0 0 0 32 4
2015-16 27 14 0 0 2 1 0 0 29 15
Ընդհանուր 76 21 1 0 3 1 0 0 80 22
Ընդհանուրը կարիերայում 223 52 5 1 6 4 0 0 234 56

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2015 թվականի նոյեմբերի 14-ի

Ալժիր[43][44]
Տարի Խաղ Գոլ
2014 9 2
2015 13 2
Ընդհանուր 22 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.unfp.org/joueur/riyad-mahrez-18135/
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.ligue2.fr/joueur?id=riyad-mahrez
  3. 3,0 3,1 worldfootball.net(բազմ․)
  4. 4,0 4,1 FBref.com(բազմ․)
  5. 5,0 5,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  6. https://fr.wikipedia.org/wiki/%C3%89quipe_d%27Alg%C3%A9rie_de_football
  7. «Barclays Premier League: notification of shirt numbers» (PDF). Premier League. էջ 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «Comment la FAF a chipé Mahrez au Maroc» (French). Le Buteur. 2014 թ․ մայիսի 9. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Paul Doyle (2015 թ․ սեպտեմբերի 12). «Leicester City's Riyad Mahrez is fast fulfilling his late father's dreams». The Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. «Mahrez honoré à Tlemcen» [Mahrez honoured in Tlemcen] (French). El Heddaf. 2015 թ․ հունիսի 4. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 11,2 «QUIMPER 17e CFA Groupe D» (French). Stat2foot.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 «Transfer window: Riyad Mahrez joins Leicester from Le Havre». BBC Sport. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  13. 13,0 13,1 «Leicester 2 – 0 Middlesbrough». BBC Sport. 2014 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  14. 14,0 14,1 «Riyad Mahrez: Nigel Pearson says winger ready to start games». BBC Sport. 2014 թ․ փետրվարի 21. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  15. 15,0 15,1 «Riyad Mahrez Signs For Leicester City». Leicester City F.C. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  16. 16,0 16,1 «Leicester City promoted to Premier League after 10-year absence». BBC Sport. 2014 թ․ ապրիլի 5. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  17. «'Unknown' Riyad Mahrez making impressive strides, says Nigel Pearson». Leicester Mercury. 2014 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  18. «Leicester 2-0 Southampton».
  19. «Riyad Mahrez». Premier League. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  20. «Riyad Mahrez "Je sais que je peux jouer en EN"» (French). DZFoot. 2013 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Riyad Mahrez: Leicester City winger signs new contract». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  22. Algeria vs. Armenia 3 — 1
  23. «Ալժիր - Հայաստան (3-1)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  24. «Ալժիր - Հայաստան (3-1). ֆուտբոլիստների գնահատականները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  25. ԱԼԺԻՐ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՍԻՈՆՈՒՄ(չաշխատող հղում)
  26. «We can't rely on Riyad Mahrez all the time, says Wes Morgan». Leicester Mercury. 2015 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  27. «Leicester City 4–2 Sunderland». Soccerway. 2015 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  28. «La fiche de Riyad Mahrez». DZFoot. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  29. «Andre Ayew & Manuel Pellegrini win Premier League awards». BBC Sport. 2015 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  30. «Riyad Mahrez wary of Leicester City's rising expectations». BBC Sport. 2015 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  31. Pritchard, Dafydd (2015 թ․ դեկտեմբերի 5). «Swansea 0-3 Leicester». BBC Sport. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  32. Laurence, Martin (2015 թ․ դեկտեմբերի 8). «Why Riyad Mahrez, and not Jamie Vardy, has been the player of the season so far». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  33. «Riyad Mahrez Named Algerian Footballer of the Year». Leicester City Football Club. 2016 թ․ հունվարի 25. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  34. «Jamie Vardy and Riyad Mahrez priceless - Claudio Ranieri». BBC Sport. 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  35. «Mahrez : «Prendre la place d'un autre, je ne réfléchis pas comme ça»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  36. Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
  37. «Leicester City winger Riyad Mahrez ranked in top 50 most valuable players in Europe at nearly £30m». Leicester Mercury. 2016 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  38. «Leicester City: Why we are all rooting for the Foxes». BBC Sport. 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  39. «Nations Cup 2015: Newcastle's Mehdi Abeid in Algeria squad». BBC Sport. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  40. Hughes, Ian (2015 թ․ հունվարի 27). «Senegal 0-2 Algeria». BBC Sport. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  41. «Mahrez Stars In Algeria Win». Leicester City F.C. 2014 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  42. «World Cup Beckons For Mahrez». Leicester City F.C. 2014 թ․ հունիսի 2. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  43. «World Cup 2014: Nabil Bentaleb in Algeria's 30-man squad». BBC Sport. 2014 թ․ մայիսի 12. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  44. «Riyad Mahrez "Je sais que je peux jouer en EN"» [Riyad Mahrez "I know that I can play in the national team"] (French). DZFoot. 2013 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]