Մարկ Օլբրայթոն
Մարկ Օլբրայթոն անգլ.՝ Marc Albrighton | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Մարկ Կևին Օլբրայթոն | |||||||||||
Ազգությունը | Անգլիացի | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 18, 1989[1][2][3][…] (31 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Tamworth, Tamworth, Staffordshire, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | |||||||||||
Հասակ | 174 սմ | |||||||||||
Քաշ | 67 կգ | |||||||||||
Դիրք | Աջ կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Լեսթեր Սիթի | |||||||||||
Համար | 11 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարկ Կևին Օլբրայթոն (անգլ.՝ Marc Kevin Albrighton նոյեմբերի 18, 1989[1][2][3][…], Tamworth, Tamworth, Staffordshire, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)՝ անգլիացի ֆուտբոլիստ, «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան:
Ֆուտբոլիստի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկը կարիերան սկսել է Տամուոտայի «Mile Oak Monarchs» ակումբում[4], որից հետո նրան հրավիրել էին խաղալու «Վեստ Բրոմվիչ Ալբիոնում», սակայն նա չգնաց, և որոշ ժամանակ անց տեղափոխվեց «Աստոն Վիլլայի» մանկապատանեկական:
Հրաշալի ելույթների շնորհիվ մանկապատանեկականում[5], խաղացողը հնարավորություն ստացավ իրեն դրսևորել «Աստոն Վիլլայի» հիմնական կազմում: Այդ իրադարձությունը տեղի ունեցավ 2008 թվականի հուլիսի 10-ին շվեյցարական «Վիլի» դեմ խաղում, երբ Օլբրայթոնը փոխարինման դուրս եկավ խաղի ավարտից 17 րոպե առաջ: Իսկ արդեն պաշտոնական խաղում նորամուտը նշել է 2009 թվականի փետրվարի 26-ին՝ ՈՒԵՖԱ գավաթի շրջանակներում կայացած Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դեմ խաղում:
Մինչև 2009-10 մրցաշրջանի սկսելը Մարկը եղել է ակումբի կազմում, որը մասնակցում էր մինչմրցաշրջանային ընկերական առաջնության: Առաջնության ժամանակ նա իր առաջին գոլը խփեց «Աստոն Վիլլայի» կազմում[6]: Նաև նա խաղաց եզրափակչում, որտեղ առյուծները 11 մետրանոցներով (4:3) պատրվեցին «Յուվենտուսին»[7]:
Օլբրայթոնի նորամուտը Պրեմիեր Լիգայում տեղի է ունեցել 2009-10 մրցաշրջանի առաջին տուրում՝ «Ուիգանի» դեմ խաղում: Հանդիպումը տեղի է ունեցել առյուծների տնային դաշտում, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում[8]: 2009 թվականի սեպտեմբերի 24-ին Մարկը «Աստոն Վիլլայի» հետ պայմանագիրը երկարաձգեց 3 տարով[9]: 2009 թվականի դեկտեմբերի 29-ին Վիլլայի կազմում անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը. «Լիվերպուլի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում: Այդ խաղից հետո ակումբի գլխավոր մարզիչ Մարտին Օ'Նիլը խոստովանեց, որ շատ ակումբներ են ցանկանում վարձավճարով իրենց ակումբում հանդես գան նրա երիտասարդ ֆուտբոլիստներից մի քանիսը (Մարկ Օլբրայթոն, Նատան Դելֆունեսո և Կյորտիսա Դևիս): Նաև ասաց, որ չի պատրաստվում երիտասարդ տաղանդներին վարձավճարով հանձնել:
Մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ ցույց տալուց լավ որակներ, Մարկը «Աստոն Վիլլայի» կազմում առաջին անգամ Պրեմիեր Լիգայում հիմնական կազմում դուրս եկավ խաղադաշտ: Հանդիպումը տեղի ունեցավ 2010 թվականի օգոստոսի 14-ին և ավարտվեց առյուծների հաղթանակով՝ 3:0 հաշվով: Մարկը 2 գոլային փոխանցում կատարեց այդ հանդիպման ժամանակ: Նաև Օլբրայթոնը Բարրի Բեննանին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման ժամանակ գոլային փոխանցում կատարեց՝ «Ռապիդա» ակումբի դեմ խաղում:
2011 թվականի դեկտեմբերի 21-ին Մարկը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության 20000-րդ գոլի հեղինակը, որնել խփեց «Արսենալի» դեմ խաղում[10].
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի ապրիլի 2-ին Մարկը նորամուտը նշեց Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքականում[11]: 2010 թվականիի օգոստոսի 4-ին, երբ մասնակցում էր մինչմրցաշրջանային պատրաստությանը հրավեր ստացավ Անգլիայի երիտասարդական հավաքականից: Նա երիտասարդական հավաքականի կազմում Ուզբեկստանի հավաքականի դեմ խաղը սկսեց պահեստայինների նստարանից, սակայն 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ: Անգլիան այդ մրցավեճը հաղթեց 2:0 հաշվով[12]:
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրեմիեր Լիգայի չեմպիոն (1) - 2015-16
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://fbref.com/en/players/b827d5b3/(բազմ․)
- ↑ 3,0 3,1 https://bdfa.com.ar/jugadores-21916.html (իսպ.)
- ↑ «From Mile Oak to Moscow for Aston Villa star Marc»։ thisistamworth.co.uk։ փետրվարի 27, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2009
- ↑ «Marc Albrighton Bio»։ ESPN։ սեպտեմբերի 24, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2009
- ↑ «Aston Villa See Off Atlante To Progress In Peace Cup»։ հուլիսի 29, 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2009
- ↑ «Aston Villa win Peace Cup after beating Juventus»։ The Guardian։ օգոստոսի 3, 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2009
- ↑ «Aston Villa 0–2 Wigan: Match Facts»։ օգոստոսի 15, 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2009
- ↑ «Albrighton signs new Villa deal»։ սեպտեմբերի 24, 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2009
- ↑ Игрок «Астон Виллы» Олбрайтон стал автором 20-тысячного гола в премьер-лиге
- ↑ «Villa winger Albrighton stars in England victory over Italy»։ tribalfootball.com։ ապրիլի 2, 2009։ Վերցված է սեպտեմբերի 24, 2009
- ↑ BBC Sport — Football — England U21 2-0 Uzbekistan U21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը «Լեսթեր Սիթիի» պաշտոնական կայքում (անգլ.)
- Էջը Անգլիայի ֆուտբոլային ասոցացիայի կայքում (անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|