Մարտին Օ'Նիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Օ'Նիլ
անգլ.՝ Martin O'Neill
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարտին Հյու Մայքլ Օ'Նիլ
Ազգությունը Հյուսիսիռլանդացի
Քաղաքացիությունը Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա
Մականուն Aston Martin, Midas, Martin the Magnificent, Blessed Martin
Ծննդյան ամսաթիվ մարտի 1, 1952(1952-03-01)[1] (72 տարեկան)
Ծննդավայր Kilrea, County Londonderry, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իռլանդիա
Համար Գլխավոր մարզիչ
Պատանեկան կարիերա
1969-1973 Հյուսիսային Իռլանդիա Դերրի Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1971 Հյուսիսային Իռլանդիա Դիստիլլերի 7 (3)
1971-1981 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 285 (48)
1981 Անգլիա Նորվիչ Սիթի 11 (1)
1981-1982 Անգլիա Մանչեսթեր Սիթի 13 (0)
1982-1983 Անգլիա Նորվիչ Սիթի 55 (11)
1983-1985 Անգլիա Նոտտս Կաունտի 64 (5)
Ազգային հավաքական
1971-1984 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 64 (8)
Մարզչական կարիերա
1987-1989 Անգլիա Գրենտեմ Թաուն
1989 Անգլիա Շեպշեդ Չարտերհաուս
1990-1995 Անգլիա Ուիկոմ Ուոնդերս
1995 Անգլիա Նորվիչ Սիթի
1995-2000 Անգլիա Լեսթեր Սիթի
2000-2005 Շոտլանդիա Սելտիկ ՖԱ
2006-2010 Անգլիա Աստոն Վիլլա
2011-2013 Անգլիա Սանդերլենդ
2013-մ.հ. Իռլանդիա Իռլանդիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարտին Հյու Մայքլ Օ'Նիլ (անգլ.՝ Martin Hugh Michael O'Neillմարտի 1, 1952(1952-03-01)[1], Kilrea, County Londonderry, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն) - հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Խաղացողի կարգավիճակում ավելի հայտնի է եղել երբ խաղացել է «Նոթինգհեմ Ֆորեստի» և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականից, որտեղ եղել է ավագ։ Գլխավորել է «Ուիկոմ Ուոնդերերսը», «Նորվիչ Սիթին», «Լեսթեր Սիթին» և «Սելտիկը»։ «Սելտիկի» հետ 3 անգամ հաղթել է շոտլանդական Պրեմիեր Լիգան, նաև հասել է 2003 թվականի ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, բայց արդեն որպես մարզիչ։ Մինչև 2010 թվականի օգոստոսի 9-ը գլխավորել է «Աստոն Վիլլան»[2]։ 2011 թվականի վերջից մինչև 2013 թվականի մարտի 31-ը եղել է «Սանդերլենդի» գլխավոր մարզիչը։

2013 թվականի նոյեմբերից գլխավորում է Իռլանդիայի հավաքականը։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Օ'Նիլը ծնվել է 1952 թվականին իռլանդական աշխատավոր ընտանիքում[3]։ Ընտանիքի 4-րդ երեխան էր և մեծացել է 4 եղբոր և 4 քրոջ շրջապատում[3]։ Ընտանիքի տղամարդիկ զբաղվում էին կելտական ֆուտբոլով. Մարտինի հայրը խաղացել է տեղի «Կիլրիա» (Pádraig Pearse’s Kilrea) ակումբի կազմում, իսկ նրա եղբայրներ Ջերրին և Լեոն խաղացել են «Կիլրիայի» և «Դերիի» կազմում, հատկապես, որ 1958 թվականին հաղթել են Օլստերայի առաջնությունում և հասել էին Իռլանդական առաջնությունում։ Մարտինը նույնպես խաղացել է «Կիլրիայի» և «Դերիի» երիտասարդական ակումբներում։ Դրանից հետո կելատական ֆուտբոլ է խաղացել Բելֆաստի «Սենտ Կոլում քոլեջի» կազմում[3]։ Մալախիայի քոլեջում սովորելու ժամանակ նա սկսել է ֆուտբոլ խաղալ տեղի «Դիստիլերի» կազմում[3]։ Երբ «Սենտ Մալախին» հասավ 1970 թվականի Մակրորիի գավաթի եզրափակիչ, Անտրիմի կոմսության կելտական ֆուտբոլի ասոցացիայի ղեկավարությունը թույլ չտվեց խաղը անցկացնել Բելֆաստի «Կեյսմենտ Պարկում»[3]։ Քոլեջների միջև ընդունված որոշման համաձայն, եզրափակչի անցկացման վայրը տեղափոխվեց Տիրոնի կոմսության տարածք, և «Սենտ Մալախին» հաղթեց եզրափակչում[3]։ Վեճային իրավիճակը բարձրացրեց Օ'Նիլի հեղինակությունը։

«Դիստիլլերիի» կազմում նա 1971 թվականին հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի գավաթը, եզրափակչում խփելով 2 գոլ։ 1971 թվականին Օ'Նիլը գավաթ ունեցողների գավաթի շրջանակներում «Բարսելոնային» գոլ խփեց, սակայն ակումբը պարտվեց 3:1 հաշվով։ Այս հաջողություններից հետո 1971 թվականին նրանով սկսեցին հետաքրքրվել «Նոթինգհեմ Ֆորեստի» սկաուտները։

Ֆուտբոլիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև իռլանդական լիգայի «Դիստիլլերի» կազմում հանդես գալը Օ՛Նիլը խաղացել Հարավային Բելֆաստի «Ռոսարիա» ակումբում։ «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուց հետո Մարտինը չէր հայտավորվում կարևոր խաղերում։ Այդպես էր մինչև 1975 թվականը, երբ թիմը սկսեց ղեկավարել լեգենդար մարզիչ Բրայան Կլաֆը, դարձնելով Օ'Նիլին «կարմիրների» մեկնարկային կիսապաշտպան։ Օ'Նիլը մեծ դեր խաղաց «Նոթինգհեմ Ֆորեստի» ոսկե ժամանակաշրջանի համար, երբ ակումբը բարձրացավ բարձրագույն առաջնություն՝ 1 անգամ հաղթեց առաջին դիվիզիոնը, 2 անգամ Լիգայի գավաթը և 2 անգամ եվրոպական առաջնությունների չեմպիոնների Գավաթում։

Օ'Նիլը նույնպես հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում։ 1982 թվականին Իսպանիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ թիմի ավագն էր, որը Վալենսիայում հաղթել է դաշտի տերերին։ Հավաքականի կազմում Մարտինը անցկացրել է 62 հանդիպում և խփել է 8 գոլ[3]։

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլից բացի Օ'Նիլը հետաքրքրվում էր քրեաբանությամբ։ Նա մասնակցել է մի քանի խնդիրների լուծմանը Բրիտանիայում։ Քրեաբանության մեջ Օ'Նիլը սկսել է աչքի ընկնել 1961 թվականից[4]։

Մարտին Օ'Նիլը պարգևատրվել է Բրիտանական կայսրության մեդալով (OBE) 2004 թվականին ցուցաբերած արդյունքի համար[5]։ 2002 թվականին «Նորվիչ Սիթիի» կազմում ընդգրկվել է «Հարգանքի դահլիճ»ի կազմում՝ ակումբի երկրպագուների քվեարկությամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ՝ Ժերալդինիայի հետ ապրում է Օքսֆորդշիրում։ Ունի երկու աղջիկ՝ Այսլինգն ու Ալանը։

Նվաճումները ֆուտբոլիստի կարգավիճակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա

  • Բրիտանիայի տնային առաջնության հաղթող (2)։ 1980, 1984

Հյուսիսային Իռլանդիա Դիստիլերի

  • Հյուսիսային Իռլանդիայի գավաթի հաղթող։ 1971

Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ

  • Անգլո-շոտլանդական գավաթի հաղթող։ 1977
  • Առաջին դիվիզիոնի չեմպիոն։ 1977-78
  • Լիգայի գավաթի հաղթող (2)։ 1978, 1979
  • Անգլիայի սուպերգավաթի հաղթող։ 1978
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող։ 1979, 1980
  • Եվրոպայի սուպերգավաթի հաղթող։ 1980

Նվաճումները մարզչի կարգավիճակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Ուիկոմ Ուոնդերս

  • Ֆուտբոլային Կոնֆերենցիայի չեմպիոն։ 1993
  • Ֆուտբոլային ասոցացիայի գավաթի հաղթող (2)։ 1991, 1993
  • Երրորդ դիվիզիոնի փլեյ օֆի հաղթող։ 1994

Անգլիա Լեսթեր Սիթի

  • Ակումբին անցկացրել է Պրեմիեր Լիգա։ 1995-96
  • Լիգայի Գավաթի հաղթող (2)։ 1997, 2000

Շոտլանդիա Սելտիկ

  • Շոտլանդիայի չեմպիոն (3)։ 2000-01, 2001-02, 2003-04
  • Շոտլանդիայի գավաթի հաղթող (3)։ 2001, 2004, 2005
  • Շոտլանդական Լիգայի գավաթի հաղթող։ 2000-01
  • ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակչի մասնակից։ 2002-03

Մարզչական հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիա Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ (8)։ 1997 թվականի սեպտեմբեր, 1998 թվականի օգոստոս, 1999 թվականի նոյեմբեր, 2007 թվականի ապրիլ, 2007 թվականի նոյեմբեր, 2008 թվականի դեկտեմբեր, 2010 թվականի ապրիլ, 2011 թվականի դեկտեմբեր
  • Շոտլանդիա Շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ (9)։ 2000 թվականի օգոստոս, 2000 թվականի դեկտեմբեր, 2001 թվականի փետրվար, 2001 թվականի օգոստոս, 2002 թվականի ապրիլ, 2002 թվականի նոյեմբեր, 2003 թվականի հոկտեմբոր, 2003 թվականի նոյեմբեր, 2005 թվականի հունվար
  • Շոտլանդիա Շոտլանդական ֆուտբոլային ասոցացիայի լրագրողների վարկածով տարվա լավագույն մարզիչ (3)։ 2000-01, 2001-02, 2003-04

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբը Աշխատանքի ավարտը Ներկայացուցիչներ Նվաճումներ
Խ Հ Ոչ ոքի Պ % հաղթանակ
Ուիկոմ Ուոնդերս Անգլիա Անգլիա 7 փետրվարի, 1990 թվական 13 հունիսի, 1995 թվական 112 52 32 28 46,43 Կոնֆերենցիայի չեմպիոն, 2 գավաթ
Նորվիչ Սիթի Անգլիա Անգլիա 13 հունիսի, 1995 թվական 17 նոյեմբերի, 1995 թվականի 20 9 7 4 45
Լեսթեր Սիթի Անգլիա Անգլիա 21 դեկտեմբերի, 1995 թվական 1 հունիսի, 2000 թվական 223 85 68 70 38,12 2 Լիգայի գավաթ
Սելտիկ Շոտլանդիա Շոտլանդիա 1 հունիսի, 2000 թվական 31 մայիսի, 2005 թվական 282 213 29 40 75,53 3 գավաթ առաջնությունում, 3 Շոտլանդիայի գավաթ, 1 Լիգայի գավաթ
Աստոն Վիլլա Անգլիա Անգլիա 5 օգոստոսի, 2006 թվական 9 օգոստոսի, 2010 թվական 190 80 60 50 42,11
Սանդերլենդ Անգլիա Անգլիա 3 դեկտեմբերի, 2011 թվական 31 մարտի, 2013 թվական 66 21 20 25 31,81
Արդյունքում 893 460 216 217 51,51

2013 թվականի մարտի 31-ի տվյալներով[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Club Statement» (անգլերեն). Aston Villa.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Martin O'Neill: Being Irish. Ireland Of Tomorrow - A Presidential Lecture Series». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Ian Kehoe. Bhoy wonder. The Sunday Business Post. 30.05.2004». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. O’Neill becomes OBE. BBC Sport.
  6. O’Neils' managerial career. Racing Post.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]