Հարվի Բարնս
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Harvey Lewis Barnes | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 9, 1997[1][2] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Burnley, Լանկաշիր, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 174 սմ | ||
Քաշ | 66 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 15 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2016 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-ներկա |
![]() | 31 | (2) |
2017 |
→ ![]() | 21 | (6) |
2017-2018 |
→ ![]() | 23 | (5) |
2018-2019 |
→ ![]() | 26 | (9) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-2018 |
![]() | 10 | (6) |
2018-2019 |
![]() | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Հարվի Բարնս (անգլ.՝ Harvey Barnes, դեկտեմբերի 9, 1997[1][2], Burnley, Լանկաշիր, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարնսը Լեսթեր Սիթիի ակադեմիայի սան է[4]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2016 թվականի հունիսի 25-ին[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը անգլիացին նշեց դեկտեմբերի 7-ին՝ փոխարինելով Դանի Դրինքուոթերին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Պորտուի դեմ խաղում[6][7]։ 2017 թվականի հունվարի 20-ին Բարնսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Միլթոն Քինս Դոնսին[8][9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 21-ին՝ փոխարինման մտնելով Նորթհեմպտոն Թաունի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[10][11]։ Ապրիլի 1-ին անգլիացին գոլ խփեց Ջիլինգհեմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[12]։ Ապրիլի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուոլսոլի դեմ խաղում[13]։ Վարձավճարի ընթացքում Բարնսը անցկացրեց 21 հանդիպում[14]՝ դառնալով 6 գոլի հեղինակ և ճանաչվելով Միլթոն Քինս Դոնսի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[15][16]։
2017 թվականի հուլիսի 21-ին Բարնսը երկարաձգեց իր պայմանագիրը Լեսթեր Սիթիի հետ մինչև 2021 թվականը[17][18]։ Օգոստոսի 11-ին անգլիացին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բարնսլի[19][20]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինման մտնելով Իպսվիչ Թաունի դեմ խաղում[21][22]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 26-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[23][24]։ Սեպտեմբերի 30-ին Բարնսը 2 գոլային փոխանցում տվեց Միլուոլի դեմ խաղում[25]։ Հոկտեմբերի 31-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարտոն Ալբիոնի դեմ խաղում[26][27]։ Նոյեմբերի 18-ին անգլիացին գոլ խփեց Նորվիչ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[28]։ Բարնսլիի կազմում Բարնսը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ[29], և 2018 թվականի հունվարի 1-ին Լեսթերը հետ կանչեց նրան[30]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց ապրիլի 19-ին՝ փոխարինելով Ադրիեն Սիլվային Սաութհեմպտոնի դեմ խաղում[31][32]։ 2017-18 մրցաշրջանում Լեսթերի կազմում Բարնսը անցկացրեց 5 հանդիպում[29]։
2018 թվականի հուլիսի 24-ին Բարնսը երկարաձգեց իր պայմանագիրը Լեսթերի հետ մինչև 2022 թվականը[33][34], ինչից հետո վարձավճարով միացավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնին[35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բոլթոն Ուոնդերերսի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[37][38]։ Սեպտեմբերի 18-ին Բարնսը 2 գոլային փոխանցում տվեց Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[39][40]։ Հոկտեմբերի 3-ին անգլիացին գոլ խփեց Շեֆիլդ Ուենսդիի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ փրկելով Վեստ Բրոմվիչին պարտությունից[41]։ Դեկտեմբերի 3-ին Բարնսը գոլի հեղինակ դարձավ Բրենտֆորդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[42]։ Դեկտեմբերի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[43]։ Վեստ Բրոմվիչի կազմում Բարնսը անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[44]։
2019 թվականի հունվարի 11-ին Լեսթեր Սիթին հետ կանչեց Բարնսին Վեստ Բրոմվիչից[45][46][47]։ Պրեմիեր Լիգայում թիմի մեկնարկային կազմում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հունվարի 19-ին՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[48][49]։ Իր առաջին գոլը Լեսթերի կազմում Բարնսը խփեց ապրիլի 20-ին՝ գրավելով Վեստ Հեմ Յունայթեդի դարպասը հանդիպման վերջին րոպեին և փրկելով իր թիմին պարտությունից[50][51]։ Հունիսի 14-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[52][53][54][55]։ Օգոստոսի 24-ին Բարնսը գոլ խփեց Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[56][57]։ Հոկտեմբերի 19-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարնլիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[58]։ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Բարնսը գոլային փոխանցում տվեց Այոզե Պերեսին Սաութհեմպտոնի դեմ խաղում[59]՝ օգնելով Լեսթերին հաղթել 9-0 հաշվով և տանել Պրեմիեր Լիգայի պատմության ամենամեծ հաշվով հաղթանակը[60][61]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարնսը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի հետ հաղթեց Տուլոնի առաջնությունը[62][63][64]՝ մրցաշարում դառնալով 4 գոլի հեղինակ[65] և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[66][67]։ 2019 թվականին Բարնսը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[68][69][70]՝ անցկացնելով 1 հանդիպում[71], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[72][73][74]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ[75]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լեսթեր Սիթի | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2017–18 | 3 | 0 | 2 | 0 | — | 0 | 0 | 5 | 0 | |||
2018–19 | 16 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 1 | ||||
2019–20 | 12 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 14 | 1 | ||||
Ընդհանուր | 31 | 2 | 2 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 36 | 2 | ||
Միլթոն Քինս Դոնս (վարձավճար) | 2016–17 | Լիգա Մեկ | 21 | 6 | 0 | 0 | — | 0 | 0 | 21 | 6 | |
Բարնսլի (վարձավճար) | 2017–18 | Չեմպիոնշիպ | 23 | 5 | 0 | 0 | 2 | 0 | 25 | 5 | ||
Վեստ Բրոմվիչ Ալբիոն (վարձավճար) | 2018–19 | 26 | 9 | 0 | 0 | 2 | 0 | 28 | 9 | |||
Կարիերայի ընդհանուր | 101 | 22 | 2 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 110 | 22 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիա Մ18
- Տուլոնի առաջնություն. 2017[63]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միլթոն Քինս Դոնսի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2016–17[15]
- Տուլոնի առաջնության խորհրդանշական հավաքական. 2017[66]
- Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն գոլ. օգոստոս 2019[76]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «England - H. Barnes - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ Ball George (2018-11-23)։ «Harvey Barnes: Leicester City’s next England star?»։ Medium (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Youngsters Muskwe And Barnes Pen Pro Leicester City Deals»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «FC Porto - Leicester City, Dec 7, 2016 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-27
- ↑ «FC Porto 5–0 Leicester City»։ BBC Sport։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Dons bring in Premier League midfielder»։ www.mkdons.com (en-gb)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Harvey Barnes: Leicester City midfielder joins MK Dons on loan»։ BBC Sport։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Milton Keynes Dons - Northampton Town, Jan 21, 2017 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-27
- ↑ «Report: MK Dons 5-3 Northampton Town»։ www.mkdons.com (en-gb)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Milton Keynes Dons - Gillingham FC, Apr 1, 2017 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-27
- ↑ «Walsall FC - Milton Keynes Dons, Apr 30, 2017 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-27
- ↑ «Harvey Barnes | Football Stats | Leicester City | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ 15,0 15,1 «Williams named Player of the Year»։ www.mkdons.com (en-gb)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnes And Lawrence Pick Up Awards On Loan»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Harvey Barnes Signs New Four-Year Contract»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ Blackwell Jordan (2017-07-21)։ «Starlet Barnes commits future to Leicester with four-year deal»։ leicestermercury։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Harvey Barnes Joins The Reds!»։ www.barnsleyfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnes Joins Barnsley In Season-Long Loan»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnsley FC - Ipswich Town, Aug 12, 2017 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnsley 1–2 Ipswich Town»։ BBC Sport։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnsley FC - Sunderland AFC, Aug 26, 2017 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnes & Moore Find The Net On Loan»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Millwall FC - Barnsley FC, Sep 30, 2017 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Burton Albion - Barnsley FC, Oct 31, 2017 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnes Bags Barnsley Barnstormer»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Norwich City - Barnsley FC, Nov 18, 2017 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ 29,0 29,1 «Harvey Barnes | Football Stats | Leicester City | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Harvey Barnes Recalled By Leicester City.»։ www.barnsleyfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Leicester City - Southampton FC, Apr 19, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Leicester City 0–0 Southampton»։ BBC Sport։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnes Pens New Deal Ahead Of West Brom Loan»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Leicester Citys Harvey Barnes joins West Brom after signing new four-year deal»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Albion recruit Barnes»։ www.wba.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Harvey Barnes: West Bromwich Albion sign Leicester City winger on loan»։ BBC Sport։ Վերցված է 2019-11-29
- ↑ «West Bromwich Albion - Bolton Wanderers, Aug 4, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «West Bromwich Albion 1–2 Bolton Wanderers»։ BBC Sport։ Վերցված է 2019-11-29
- ↑ «West Bromwich Albion - Bristol City, Sep 18, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnes Shines For Baggies Once Again»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Sheffield Wednesday - West Bromwich Albion, Oct 3, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «West Bromwich Albion - Brentford FC, Dec 3, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Sheffield United - West Bromwich Albion, Dec 14, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Harvey Barnes | Football Stats | Leicester City | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Harvey Barnes Recalled From West Brom Loan»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnes recalled by Leicester»։ www.wba.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-11-29
- ↑ Stone Simon։ «Harvey Barnes: Leicester City recall midfielder from West Brom loan spell»։ BBC Sport։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Wolverhampton Wanderers - Leicester City, Jan 19, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Foxes Edged In Molineux Thriller»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «West Ham United - Leicester City, Apr 20, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Last-Gasp Barnes Strike Seals A Point In London»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Harvey Barnes Signs New Five-Year Deal With Leicester City»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Harvey Barnes: Leicester City midfielder signs five-year deal»։ BBC Sport։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnes pens new five-year deal with Leicester after fine season»։ Mail Online։ 2019-06-14։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Harvey Barnes pens new deal with Leicester - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ «West Ham United - Leicester City, Apr 20, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnes Brilliance Wins It For City»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Leicester City - Burnley FC, Oct 19, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Southampton FC - Leicester City, Oct 25, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Southampton 0-9 Leicester City: Foxes equal record for biggest Premier League win» (en-GB)։ 2019-10-25։ Վերցված է 2019-11-24
- ↑ Mary’s Ben Fisher at St (2019-10-25)։ «Vardy and Pérez hat-tricks see Leicester smash nine against Southampton»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-24
- ↑ «England 1 Ivory Coast 1 (5-2 on pens): Three Lions retain Toulon title and exorcise demons with penalties triumph»։ The Sun (en-gb)։ 2017-06-10։ Վերցված է 2019-11-29
- ↑ 63,0 63,1 «England retain Toulon Tournament title with win over Ivory Coast»։ Evening Standard (անգլերեն)։ 2017-06-10։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Toulon Tournament: England 1-1 Ivory Coast (5-3 penalties)»։ www.bbc.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnes Features In England U20s Toulon Title Win»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ 66,0 66,1 «Toulon Tournament 2017 best XI»։ www.festival-foot-espoirs.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Chelsea, England starlet Reece James makes Toulon best XI»։ Evening Standard (անգլերեն)։ 2017-06-12։ Վերցված է 2019-11-29
- ↑ Association The Football։ «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07
- ↑ «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad»։ The Sun (en-GB)։ 2019-05-27։ Վերցված է 2019-08-07
- ↑ Flanagan Aaron (2019-05-27)։ «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced»։ mirror։ Վերցված է 2019-08-30
- ↑ UEFA.com։ «England - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-30
- ↑ «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (en-GB)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30
- ↑ Wallace Sam (2019-06-21)։ «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-30
- ↑ «England Under-21’s all but out of Euro 2019 after Romania loss»։ The Independent (անգլերեն)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30
- ↑ «Harvey Barnes»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Barnes wins August 2019 Budweiser Goal of the Month»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հարվի Բարնս Վիքիպահեստում |
---|
- Բարնսի պաշտոնական Տվիտերի էջը
- Բարնսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բարնսը transfermarkt-ում
- Բարնսը soccerbase.com-ում
- Բարնսը WhoScored.com կայքում
- Բարնսը Լեսթեր Սիթիի պաշտոնական կայքում
- Բարնսը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Բարնսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Միլթոն Քինս Դոնսի ֆուտբոլիստներ
- Բարնսլիի ֆուտբոլիստներ
- Վեստ Բրոմվիչ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ