Դենիս Պրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դենիս Պրատ
Dennis Praet
Dennis Praet2016.jpg
Պրատը Անդերլեխտի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1994(1994-05-14)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Լյուվեն, Arrondissement of Leuven, Բրաբանտ նահանգ, Բելգիա
Հասակ 181 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 26
Պատանեկան կարիերա
1999-2000 Բելգիա Մոտբրուկ
2000-2002 Բելգիա Ստադ Լյովեն
2002-2003 Բելգիա ԱՀ Լյովեն
2003-2010 Բելգիա Գենկ
2010-2011 Բելգիա Անդերլեխտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2016 Բելգիա Անդերլեխտ 139 (20)
2016-2019 Իտալիա Սամպդորիա 98 (4)
2019-ներկա Անգլիա Լեսթեր Սիթի 9 (0)
Ազգային հավաքական
2009 Բելգիա Բելգիա Մ15 3 (0)
2009-2010 Բելգիա Բելգիա Մ16 10 (1)
2010-2011 Բելգիա Բելգիա Մ17 11 (2)
2011 Բելգիա Բելգիա Մ18 2 (0)
2012 Բելգիա Բելգիա Մ19 7 (2)
2012-2016 Բելգիա Բելգիա Մ21 7 (2)
2014-ներկա Բելգիա Բելգիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 24-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 24-ի, 2019

Դենիս Պրատ (հոլ.՝ Dennis Praet, մայիսի 14, 1994(1994-05-14)[1], Լյուվեն, Arrondissement of Leuven, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերլեխտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Պրատը սկսել է Գենկում[3]։ 2010 թվականի մայիսին նա միացավ Անդերլեխտի ակադեմիային[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Պրատը նշեց 2011 թվականի սեպտեմբերի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բելգիայի գավաթի Լոմելի դեմ խաղում և այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 26-ին՝ Բելգիայի գավաթի Ռուպեր Բոմի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Բելգիայի առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 30-ին՝ փոխարինման մտնելով Լյերսի դեմ խաղում[8]։ 2012 թվականի մարտին բելգիացին երկարաձգեց իր պայմանագիրը Անդերլեխտի հետ մինչև 2015 թվականը[9]։ Իր առաջին մրցաշրջանում Պրատը անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[10]։

2012 թվականի հուլիսի 22-ին Պրատը գոլ խփեց Բելգիայի սուպերգավաթի Լոկերենի դեմ խաղում[11]՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 3-2 հաշվով և նվաճել գավաթը[12][13]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում բելգիացին անցկացրեց օգոստոսի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Էկրանասի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ[14]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Շեյխու Կույատեին խմբային փուլի Միլանի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը Բելգիայի առաջնությունում Պրատը խփեց հոկտեմբերի 30-ին՝ Գենտի դեմ խաղում[16]։ Նոյեմբերի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրյուգգեի դեմ խաղում[17]։ 2012-13 մրցաշրջանում Պրատը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[18]։

2013 թվականի հուլիսի 21-ին Պրատը խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի սուպերգավաթի Գենկի դեմ խաղում, և Անդերլեխտը հաղթեց գավաթը[19][20]։ Օգոստոսի 11-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենտի դեմ խաղում[21]։ Սեպտեմբերի 25-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Բելգիայի գավաթի Էյպենի դեմ խաղում[22]։ 2014 թվականի սկզբին Պրատը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2017 թվականը։ Մարտի 16-ին՝ Օստենդեի դեմ խաղում բելգիացին տվեց 2 գոլային փոխանցում՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 4-0 հաշվով[23]։ Մայիսի 18-ին Պրատը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լոկերենի դեմ խաղում[24], ինչի շնորհիվ Անդերլեխտը իր պատմության մեջ 33-րդ անգամ հաղթեց Բելգիայի առաջնությունը[25]։ 2013-14 մրցաշրջանում նա անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[26]։

2014 թվականի օգոստոսի 31-ին՝ Բրյուգեի դեմ խաղում Պրատը անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Անդերլեխտի կազմում՝ այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[27]։ Սեպտեմբերի 16-ին՝ Գալաթասարայի դեմ խաղում բելգիացին խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում[28][29]։ 2014 թվականի դեկտեմբերին նա գոլի հեղինակ դարձավ 4 անընդմեջ հանդիպումներում[30][31][32][33]՝ այս խաղերում խփելով 5 գոլ և տալով 2 գոլային փոխանցում։ 2015 թվականի հունվարի 14-ին Պրատը ճանաչվեց Բելգիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով Բրյուգգեի կիսապաշտպան Վիկտոր Վասկեսից[34][35]։ 2014-15 մրցաշրջանում նա անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[36]։

2015 թվականի օգոստոսի 23-ին Պրատը խփեց Լոկերենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Անդերլեխտին[37]։ Դեկտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Բրյուգգեի դեմ խաղում[38]։ 2016 թվականի փետրվարի 21-ին բելգիացին հեռացվեց խաղադաշտից Վասլանդ-Բևերենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 85-րդ րոպեին[39]։ Անդերլեխտի առաջին թիմի կազմում Պրատը անցկացրեց 182 հանդիպում՝ դառնալով 27 գոլի ու 39 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին 3-ական անգամ հաղթել Բելգիայի առաջնությունը[40][41][25] և Բելգիայի սուպերգավաթը[12][20][42]։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 24-ին Պրատը 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սամպդորիա[43][44]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ փոխարինելով Ռիկարդո Ալվարեսին Ատալանտայի դեմ խաղում[45]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Միլանի դեմ խաղում[46]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում Պրատը խփեց 2017 թվականի հունվարի 29-ին՝ Ռոմայի դեմ խաղում[47]։ 2018 թվականի ապրիլի 29-ին նա գոլի հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[48]։ Սամպդորիայի ավագի թևկապով բելգիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոյեմբերի 11-ին՝ Ռոմայի դեմ խաղում[49]։ Նոյեմբերի 29-ին Պրատը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[50][51][52]։ Դեկտեմբերի 16-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պարմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[53]։ Սամպդորիայի կազմում Պրատը անցկացրեց 106 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[54][55]։

Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 8-ին Պրատը 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[56][57][58]։ Ակումբը նրա համար վճարեց 18 միլիոն ֆունտ ստերլինգ[59][60][61]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինման մտնելով Չելսիի դեմ խաղում[62][63]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում Պրատը անցկացրեց օգոստոսի 24-ին՝ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[64][65]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրատը ներկայացրել է Բելգիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[66]։ Բելգիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2014 թվականի նոյեմբերի 6-ին՝ Իսլանդիայի և Ուելսի դեմ խաղերի համար[67]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 12-ին՝ փոխարինելով Քրիստիան Բենտեկեին Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[68][69]։ 4 տարվա դադարից հետո Պրատը երկրորդ անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին՝ փոխարինելով Դրիս Մերտենսին Նիդերլանդների դեմ խաղում[70]։ 2019 թվականի հոկտեմբերի 13-ին նա գոլային փոխանցում տվեց Միշի Բաչուայիին Ղազախստանի դեմ խաղում՝ օգնելով Բելգիային հաղթել 2-0 հաշվով[71][72]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[73]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անդերլեխտ 2011–12 Ժյուպիլեր Լիգա 7 0 2 1 0 0 9 1
2012–13 27 2 6 2 6 1 1 1 40 6
2013–14 37 5 2 0 6 0 1 0 46 5
2014–15 30 7 2 1 6 1 1 0 39 9
2015–16 37 6 0 0 9 0 46 6
2016–17 1 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 139 20 12 4 28 2 3 1 182 27
Սամպդորիա 2016–17 Սերիա A 32 1 2 0 34 1
2017–18 32 1 3 0 35 1
2018–19 34 2 3 0 37 2
Ընդհանուր 98 4 8 0 0 0 0 0 106 4
Լեսթեր Սիթի 2019–20 Պրեմիեր Լիգա 9 0 0 0 3 0 12 0
Կարիերայի ընդհանուր 246 24 20 4 28 2 6 1 300 31

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[73]

Բելգիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 1 0
2018 1 0
2019 4 0
Ընդհանուր 6 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերլեխտ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Belgium - D. Praet - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  3. «Praet making Europe's elite take notice»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  4. Wollaston Steve (2015-07-03)։ «Aston Villa - everything you need to know about new £10m target Dennis Praet»։ birminghammail։ Վերցված է 2018-07-27 
  5. 161385360554578 (2019-06-09)։ «Profile on Arsenal target Praet who 'can be the Modric or the Pjanic of the future'»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-11-24 
  6. «Lommel SK - RSC Anderlecht, Sep 21, 2011 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  7. «RSC Anderlecht - FC Rupel Boom, Oct 26, 2011 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  8. «RSC Anderlecht - Lierse SK, Oct 30, 2011 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  9. Perrin Charles (2012-12-03)։ «Arsenal do their groundwork on Dennis Praet»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  10. «Dennis Praet | Football Stats | Leicester City | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-24 
  11. «RSC Anderlecht - KSC Lokeren, Jul 22, 2012 - Belgian Supercup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  12. 12,0 12,1 12,2 UEFA.com (2012-07-22)։ «Anderlecht edge Lokeren to lift Belgian Super Cup | Inside UEFA»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  13. «Anderlecht win the Super Cup beating Lokeren in a 3-2 thriller | 101 Great Goals»։ Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (en-GB)։ 2012-07-22։ Վերցված է 2019-11-24 
  14. «Ekranas Panevezys - RSC Anderlecht, Aug 8, 2012 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  15. «AC Milan - RSC Anderlecht, Sep 18, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  16. «RSC Anderlecht - KAA Gent, Oct 30, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  17. «RSC Anderlecht - Club Brugge KV, Nov 11, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  18. «Dennis Praet | Football Stats | Leicester City | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-24 
  19. «RSC Anderlecht - KRC Genk, Jul 21, 2013 - Belgian Supercup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  20. 20,0 20,1 20,2 «Anderlecht Online - Anderlecht wins Supercup (21 Jul 13)»։ www.anderlecht-online.be։ Վերցված է 2019-11-24 
  21. «RSC Anderlecht - KAA Gent, Aug 11, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  22. «RSC Anderlecht - KAS Eupen, Sep 25, 2013 - Beker van Belgie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  23. «RSC Anderlecht - KV Oostende, Mar 16, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  24. «RSC Anderlecht - KSC Lokeren, May 18, 2014 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  25. 25,0 25,1 25,2 News Flanders (2014-05-18)։ «Anderlecht are Belgian champions»։ vrtnws.be (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  26. «Dennis Praet | Football Stats | Leicester City | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-24 
  27. «Club Brugge KV - RSC Anderlecht, Aug 31, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  28. «Galatasaray SK - RSC Anderlecht, Sep 16, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  29. «Galatasaray v Anderlecht Live Commentary & Result, 16/09/2014, UEFA Champions League | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  30. «RSC Anderlecht - KV Oostende, Dec 14, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  31. «SV Zulte Waregem - RSC Anderlecht, Dec 17, 2014 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  32. «Waasland-Beveren - RSC Anderlecht, Dec 20, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  33. «RSC Anderlecht - KVC Westerlo, Dec 26, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  34. 34,0 34,1 uefa.com (2015-01-14)։ «Anderlecht's Praet is Belgium's best»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  35. «Dennis Praet wint Gouden Schoen, Vazquez strandt op vijf puntjes»։ sporza (հոլանդերեն)։ Վերցված է 2018-07-27 
  36. «Dennis Praet | Football Stats | Leicester City | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-24 
  37. «RSC Anderlecht - KSC Lokeren, Aug 23, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  38. «Club Brugge KV - RSC Anderlecht, Dec 20, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  39. «Waasland-Beveren - RSC Anderlecht, Feb 21, 2016 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  40. 40,0 40,1 uefa.com (2012-05-06)։ «Anderlecht crowned champions of Belgium»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  41. 41,0 41,1 uefa.com (2013-05-19)։ «Anderlecht hold off Zulte Waregem to seal title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  42. 42,0 42,1 «Own goal Odoi bezorgt Anderlecht derde opeenvolgende Supercup»։ Voetbalkrant.com (հոլանդերեն)։ 2014-07-20։ Վերցված է 2019-11-24 
  43. «Sampdoria Officially Sign Dennis Praet From Anderlecht»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Վերցված է 2018-07-27 
  44. «Official: Sampdoria sign Praet | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-27 
  45. «UC Sampdoria - Atalanta BC, Aug 28, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  46. «UC Sampdoria - AC Milan, Sep 16, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  47. «UC Sampdoria - AS Roma, Jan 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  48. «UC Sampdoria - Cagliari Calcio, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  49. «AS Roma - UC Sampdoria, Nov 11, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  50. «Praet extends Samp contract to 2021»։ U.C. Sampdoria (en-US)։ 2018-11-29։ Վերցված է 2019-11-24 
  51. «PRAET EXTENDS SAMPDORIA CONTRACT TO 2021 | News | Lega Serie A»։ www.legaseriea.it (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  52. «Praet extends Sampdoria contract»։ www.sportskeeda.com (en-us)։ 2018-11-29։ Վերցված է 2019-11-24 
  53. «UC Sampdoria - Parma Calcio 1913, Dec 16, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  54. «Praet arrives for Leicester | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-11-24 
  55. Bhattacharjee Sushruta (2019-06-13)։ «Unai Emery Eyes £49 Million Rated Serie A Duo To Bolster Arsenal's Lousy Defense»։ Arsedevils (en-GB)։ Վերցված է 2019-11-24 
  56. «Dennis Praet Signs For Leicester City On Permanent Deal»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  57. «Official: Leicester sign Praet | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-11-24 
  58. «Leicester confirm Dennis Praet signing from Italian side Sampdoria»։ Mail Online։ 2019-08-08։ Վերցված է 2019-11-24 
  59. «Dennis Praet: Leicester City sign Sampdoria midfielder» (en-GB)։ 2019-08-08։ Վերցված է 2019-11-24 
  60. «Leicester confirm £18m Dennis Praet transfer from Sampdoria despite Arsenal interest»։ The Sun (en-gb)։ 2019-08-08։ Վերցված է 2019-11-24 
  61. «Leicester City Confirm Signing of Dennis Praet From Sampdoria on Five-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2019-08-08։ Վերցված է 2019-11-24 
  62. «Chelsea FC - Leicester City, Aug 18, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  63. Bridge Jacob Steinberg at Stamford (2019-08-18)։ «Wilfred Ndidi rescues point for Leicester after first-half howler against Chelsea»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-24 
  64. «Sheffield United - Leicester City, Aug 24, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  65. «Sheffield United 1-2 Leicester City» (en-GB)։ 2019-08-24։ Վերցված է 2019-11-24 
  66. Kemble Jamie (2019-07-10)։ «Who is Dennis Praet? Profile on new Leicester City signing»։ leicestermercury։ Վերցված է 2019-11-24 
  67. «Belgium recall Benteke for Iceland friendly, Wales qualifier»։ Eurosport։ 2014-11-06։ Վերցված է 2019-11-24 
  68. «Belgium - Iceland, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  69. «Belgium 2-1 Iceland: Origi shows Liverpool what they're missing»։ Mail Online։ 2014-11-12։ Վերցված է 2019-11-24 
  70. «Belgium - Netherlands, Oct 16, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  71. «Kazakhstan - Belgium, Oct 13, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  72. «Kazakhstan 0-2 Belgium: Michy Batshuayi scores as Eden Hazard impresses» (en-GB)։ 2019-10-13։ Վերցված է 2019-11-24 
  73. 73,0 73,1 «Dennis Praet»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-27 
  74. «RSCA.BE - Paars-witte U17 winnen AEGON Future Cup»։ 2013-04-06։ Վերցված է 2018-07-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]