Ուես Մորգան
Ուես Մորգան անգլ.՝ Wes Morgan | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ուեսլի Նատան «Ուես» Մորգան | ||
Ազգությունը |
![]() | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 21, 1984[1][2] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Նոթինգհեմ, Անգլիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 93 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000 ֊ 2002 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2002-2012 |
![]() | 352 | (12) |
2012- |
![]() | 186 | (6) |
Ազգային հավաքական | |||
2013- |
![]() | 28 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ուեսլի Նատան «Ուես» Մորգան (անգլ.՝ Wesley Nathan "Wes" Morgan, հունվարի 21, 1984[1][2], Նոթինգհեմ, Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ջամայկացի ֆուտբոլիստ, «Լեսթեր Սիթի» ակումբի և Ջամայկայի հավաքականի ավագ։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոթինգհեմ Ֆորեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորգանը մանուկ ժամանակ հաճախում էր Նոթս Կաունտի մարզադպրոց, սակայն 15 տարեկանում նա տեղափոխվեց հարակից «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի մանկապատանեկան թիմ, որտեղ իր առաջին պաշտոնական խաղը խաղացել է 2003 թվականի օգոստոսի 12-ին, ընդդեմ «Պորտ Վեյլոմ»-ի, այդ ժամանակ Մորգանը 19 տարեկան էր։ Մորգանը այդ ժամանակներից մինչև այսօր խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա իր առաջին գոլը «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի կազմում խփել է 2007-2008 թվականների մրցաշրջանում, տնային խաղում, ընդդեմ «Տրանմիր Ռովերս»-ի (2-0)։
2011 թվականի հոկտեմբերին Մորգանը անցկացրեց իր 400-րդ պաշտոնական հանդիպումը «Նոթինգհեմ»-ի կազմում արպես ակումբի ավագ։
Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունվարի 30-ին Մորգանը տեղափոխվեց «Լեսթեր Սիթի», 1 մլն․ եվրոի դիմաց, պայմանագիրը կնքվեց 2,5 տարի ժամկետով[3]։ 2012-2013 մրցաշրջանում նա արդեն թիմի ավագն էր[4]։ Նույն մրցաշրջանում, իր տպավորիչ խաղով Մորգանը արժանացել է Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը[5]։ Մորգանը «Լեսթեր»-ի հետ միասին հաղթելով 2013-2014 թվականների մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկությունում, կնքեց նոր պայմանագիր իր թիմի հետ, երկարաձգելով այն մինչև 2017 թվական[6]։ 2014-2015 թվականներին Մորգանը 2 խաղում դարձել է գոլի հեղինակ։ 2015-2016 թվականներին Մորգանը «Լեսթեր»-ի հետ միասին հաղթել է Պրեմիեր Լիգայի առաջնությունում, խաղալով բոլոր խաղերում և բաց չթողնելով ոչ մի րոպե, նա այդ ցուցանիշով դարձավ 3-րդ ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ[7]։ Մորգանը առաջին ջամայկացի ֆուտբոլիստն է, ով հաղթել է Պրեմիեր Լիգան[8]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորգանը հավաքականում իր առաջին խաղը անցկացրել է 2013 թվականի սեպտեմբերի 7-ին, ընդդեմ Պանամայի[9][10] (0-0)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Leicester sign Wes Morgan from Nottingham Forest» (անգլերեն)։ BBC։ հունվարի 30, 2012։ Վերցված է 2016-05-26
- ↑ «Morgan Named City Captain» (անգլերեն)։ Official Website of the Foxes — Leicester City FC latest news, photos and videos։ հուլիսի 19, 2012։ Վերցված է 2016-05-26
- ↑ «Award Nominations For Nigel And Wes» (անգլերեն)։ Official Website of the Foxes — Leicester City FC latest news, photos and videos։ հոկտեմբերի 11, 2012։ Վերցված է 2016-05-26
- ↑ «Leicester City are delighted to confirm that Championship-winning captain Wes Morgan has signed a new three-year contract, keeping him at King Power Stadium until June 2017» (անգլերեն)։ Official Website of the Foxes — Leicester City FC latest news, photos and videos։ հուլիսի 04, 2014։ Վերցված է 2016-05-26
- ↑ «3 — Wes Morgan is the 3rd outfielder in PL history to play every min of a title-winning season (+ Pallister in 92/93 & Terry in 14/15). Hero» (անգլերեն)։ OptaJoe в Твиттере։ 15 мая 2016։ Վերցված է 2016-05-26
- ↑ «Leicester City: The ridiculous statistics» (անգլերեն)։ Football 365։ մայիսի 3, 2016։ Վերցված է մայիսի 3, 2016
- ↑ «Morgan Answers Jamaica Call» (անգլերեն)։ Leicester City F.C.։ 2 сентября 2013
- ↑ «Morgan Makes International Bow» (անգլերեն)։ Leicester City F.C.։ 7 сентября 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական էջը «Լեսթեր Սիթի» կայքում (անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|
- Հունվարի 21 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Ճամայկացի ֆուտբոլիստներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- Նոթս Կաունտիի ֆուտբոլիստներ