Ջեյմս Մեդիսոն (ֆուտբոլիստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս Մեդիսոն (այլ կիրառումներ)
![]() Մեդիսոնը Լեսթեր Սիթիի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | James Daniel Maddison | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 23, 1996[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 10 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2016 |
![]() | 24 | (4) |
2016-2018 |
![]() | 47 | (15) |
2016 |
→ ![]() | 11 | (1) |
2016-2017 |
→ ![]() | 14 | (2) |
2018-ներկա |
![]() | 48 | (11) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-2019 |
![]() | 9 | (1) |
2019-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջեյմս Մեդիսոն (անգլ.՝ James Maddison, նոյեմբերի 23, 1996[1], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քովենտրի Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մեդիսոնը սկսել է Քովենտրի Սիթիում[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 13-ին՝ փոխարինման մտնելով Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[5][6]։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 11-ին՝ Կրու Ալեքսանդրայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 21-ին՝ Օլդհեմ Ատլետիկի դեմ խաղում[8]։ Նոյեմբերի 24-ին Մեդիսոնը 3․5 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[9]։ 2015 թվականի օգոստոսի 15-ին անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Միլուոլի դեմ խաղում[10]։ Քովենտրի Սիթիի կազմում Մեդիսոնը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նորվիչ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի փետրվարի 1-ին Մեդիսոնը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Նորվիչ Սիթիի հետ[11][12], ինչից հետո մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Քովենտրի Սիթի[13][14]։ Իր դեբյուտը Նորվիչի կազմում նա նշեց 2016 թվականի օգոստոսի 23-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Քովենտրի Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[15]։ 2016 թվականի օգոստոսի 31-ին Մեդիսոնը կես տարվա վարձավճարով միացավ Աբերդինին[16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Ինվերնես Կալեդոնիան Տիսլի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Դանդիի դեմ խաղում[18][19]։ Հոկտեմբերի 1-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Կիլմարնոկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[20]։ Աբերդինի կազմում Մեդիսոնը անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[21]։
2017 թվականի հունվարին Մեդիսոնը վերադարձավ Նորվիչ Սիթի։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց ապրիլի 17-ին՝ Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում։ Մեդիսոնը փոխարինման մտավ հանդիպման 79-րդ րոպեին՝ գոլի հեղինակ դառնալով 13 րոպե անց և օգնելով Նորվիչին հաղթել 3-1 հաշվով[22]։ 2017 թվականի հունիսի 29-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[23][24]։ Սեպտեմբերի 30-ին Մեդիսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեդինգի դեմ խաղում[25]։ 2018 թվականի մարտի 10-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Հալ Սիթիի դեմ խաղում, սակայն Նորվիչը պարտվեց 4-3 հաշվով[26]։ 2017-18 մրցաշրջանում Մեդիսոնը անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[27]։ Նա ճանաչվեց Նորվիչի տարվա լավագույն ֆուտբոլիստ[28] և ընդգրկվեց Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[29]։
Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 20-ին Մեդիսոնը 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[30][31]։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն ֆունտ ստերլինգ[32][33]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[34][35]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 18-ին՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[36][37]։ Սեպտեմբերի 15-ին Մեդիսոնը գոլ խփեց Բորնմուտի դեմ խաղում, սակայն Լեսթեր Սիթին պարտվեց 4-2 հաշվով[38]։ Դեկտեմբերի 5-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում անգլիացին դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[39][40]։ 2019 թվականի մարտի 16-ին նա գոլ խփեց Բարնլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[41][42]։ Իր առաջին մրցաշրջանում Մեդիսոնը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[43]։
2019 թվականի օգոստոսի 28-ին Մեդիսոնը գոլ խփեց Անգլիայի լիգայի գավաթի Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում, ինչպես նաև՝ իրացրեց իր 11-մետրանոցը՝ օգնելով Լեսթերին հաղթել հետխաղյա հարվածաշարում և անցնել մրցաշարի հաջորդ փուլ[44][45]։ Սեպտեմբերի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ հանդիպման 85-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46][47]։ Հոկտեմբերի 5-ին անգլիացին գոլ խփեց Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Լեսթերը պարտվեց 2-1 հաշվով[48][49]։ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մեդիսոնը տուգանային հարվածով գրավեց Սաութհեմպտոնի դեմ խաղում[50], իսկ Լեսթերը հաղթեց 9-0 հաշվով և տարավ Պրեմիեր Լիգայի պատմության ամենամեծ հաշվով հաղթանակը[51][52]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդիսոնը ներկայացրել է Անգլիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում[53]։ 2016 թվականի մարտին նա հրավիրվեց Անգլիայի Մ20 հավաքական[54], սակայն չկարողացավ խաղալ վնասվածքի պատճառով[55]։ Անգլիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ փոխարինելով Դոմինիկ Սոլանկեին Ուկրաինայի դեմ խաղում[56][57]։ 2019 թվականին Մեդիսոնը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[58][59][60]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[61], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[62][63][64]։
Անգլիայի ազգային հավաքական Մեդիսոնը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Իսպանիայի և Խորվաթիայի դեմ խաղերի համար[65][66][67], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[68][69]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2019 թվականի նոյեմբերի 14-ին՝ փոխարինելով Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին Չեռնոգորիայի դեմ խաղում[70][71]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[72]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Քովենտրի Սիթի | 2014–15 | Լիգա Մեկ | 12 | 2 | 1 | 0 | — | 5 | 0 | 18 | 2 | |
2015–16 | 23 | 3 | 0 | 0 | 1 | 0 | 24 | 3 | ||||
Ընդհանուր | 35 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 42 | 5 | ||
Նորվիչ Սիթի | 2016–17 | Չեմպիոնշիպ | 3 | 1 | 0 | 0 | — | 1 | 0 | 4 | 1 | |
2017–18 | 44 | 14 | 2 | 0 | 3 | 1 | 49 | 15 | ||||
Ընդհանուր | 47 | 15 | 2 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 53 | 16 | ||
Աբերդին (վարձավճար) | 2016–17 | Պրեմիերշիպ | 14 | 2 | 0 | 0 | — | 3 | 0 | 17 | 2 | |
Լեսթեր Սիթի | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 36 | 7 | 1 | 0 | 1 | 0 | 38 | 7 | ||
2019–20 | 12 | 4 | 0 | 0 | 2 | 2 | 14 | 6 | ||||
Ընդհանուր | 48 | 11 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 2 | 52 | 13 | ||
Կարիերայի ընդհանուր | 144 | 33 | 4 | 0 | 0 | 0 | 16 | 3 | 164 | 36 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[72]
Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքական. 2017–18[29]
- Նորվիչ Սիթիի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2018[28]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «England - J. Maddison - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Meet James Maddison, Norwich's very own Dele Alli, the best Englishman outside the Premier League»։ The Independent (անգլերեն)։ 2018-01-05։ Վերցված է 2019-11-24
- ↑ yBisnosLCFC (2018-06-05)։ «Scouting report: Who is Leicester City target James Maddison?»։ Foxes of Leicester (en-US)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Coventry City - Cardiff City, Aug 13, 2014 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «MATCH REPORT: Coventry City 1-2 Cardiff City - News - Coventry City» (en-gb)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Crewe Alexandra - Coventry City, Oct 11, 2014 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Oldham Athletic - Coventry City, Oct 21, 2014 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Coventry City midfielder James Maddison signs a three-and-a-half-year deal with the club - News - Coventry City» (en-gb)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Millwall FC - Coventry City, Aug 15, 2015 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ Association Press (2016-02-02)։ «Norwich City sign teenage midfielder James Maddison from Coventry»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «James Maddison: Norwich City sign midfielder from Coventry»։ BBC Sport (en-GB)։ 2016-02-01։ Վերցված է 2018-08-10
- ↑ «TRANSFER NEWS: CITY SIGN COVENTRY'S JAMES MADDISON» (en-gb)։ Վերցված է 2018-08-10
- ↑ Turner Andy (2016-02-02)։ «DONE DEAL: James Maddison signs for Norwich City»։ coventrytelegraph։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Norwich City - Coventry City, Aug 23, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Norwich City midfielder James Maddison joins Aberdeen on loan»։ BBC Sport (en-GB)։ 2016-08-31։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Aberdeen FC - Inverness Caledonian Thistle FC, Sep 10, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Dundee FC - Aberdeen FC, Sep 18, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Dundee 1-3 Aberdeen»։ BBC Sport (en-GB)։ 2016-09-18։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Kilmarnock FC - Aberdeen FC, Oct 1, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «James Maddison | Football Stats | Leicester City | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Preston North End - Norwich City, Apr 17, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «James Maddison signs new deal with the Canaries» (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-06-ին։ Վերցված է 2018-08-10
- ↑ «James Maddison: Norwich City midfielder signs new contract»։ BBC Sport (en-GB)։ 2017-06-29։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Reading FC - Norwich City, Sep 30, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Hull City - Norwich City, Mar 10, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «James Maddison | Football Stats | Leicester City | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-10
- ↑ 28,0 28,1 «James Maddison: It's one of the best awards you can get» (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-21-ին։ Վերցված է 2018-08-10
- ↑ 29,0 29,1 «PFA Championship Team of the Year: Wolves & Fulham trios named in line-up»։ BBC Sport (en-GB)։ 2018-04-18։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Maddison Signs For Leicester City On A Five-Year Deal» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Leicester sign midfielder James Maddison from Norwich on five-year deal»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-20։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Leicester sign James Maddison from Norwich on five-year deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Leicester sign James Maddison on five-year deal from Norwich»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Paul Pogba scores as Man Utd beat Leicester 2-1 - Jose Mourinho praises captain»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-10։ Վերցված է 2018-08-10
- ↑ Ames Nick (2018-08-10)։ «Manchester United 2-1 Leicester City: Premier League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Leicester City - Wolverhampton Wanderers, Aug 18, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Leicester 2-0 Wolves: Jamie Vardy sent off as 10-man Leicester hold on to beat Wolves» (en-GB)։ 2018-08-18։ Վերցված է 2019-11-24
- ↑ «AFC Bournemouth - Leicester City, Sep 15, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Fulham FC - Leicester City, Dec 5, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Fulham 1-1 Leicester City: James Maddison goal denies Ranieri victory» (en-GB)։ 2018-12-05։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Burnley FC - Leicester City, Mar 16, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Rodgers praises 10-man Leicester's mental strength after late win at Burnley» (en-GB)։ 2019-03-16։ Վերցված է 2019-11-24
- ↑ «James Maddison | Football Stats | Leicester City | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Newcastle United - Leicester City, Aug 28, 2019 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ Park Louise Taylor at St James’ (2019-08-28)։ «Kasper Schmeichel’s penalty saves give Leicester win at Newcastle»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Leicester City - Tottenham Hotspur, Sep 21, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Leicester 2-1 Tottenham: James Maddison fires Foxes past Spurs» (en-GB)։ 2019-09-21։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Liverpool FC - Leicester City, Oct 5, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ White Jim, Zeqiri Daniel, Association Press (2019-10-05)։ «Last-minute James Milner penalty breaks Leicester's resistance as Liverpool march on»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Southampton FC - Leicester City, Oct 25, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Southampton 0-9 Leicester City: Foxes equal record for biggest Premier League win» (en-GB)։ 2019-10-25։ Վերցված է 2019-11-24
- ↑ Mary’s Ben Fisher at St (2019-10-25)։ «Vardy and Pérez hat-tricks see Leicester smash nine against Southampton»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Who is James Maddison? The Liverpool & Arsenal target who has lit up the Championship | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-11-24
- ↑ Association The Football։ «Three new faces for U21s»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ Association The Football։ «Maddison's avenue to England»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Ukraine U21 - England U21, Nov 10, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Ukraine U21 0-2 England U21»։ BBC Sport (en-GB)։ 2017-11-10։ Վերցված է 2018-08-10
- ↑ Association The Football։ «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07
- ↑ «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad»։ The Sun (en-GB)։ 2019-05-27։ Վերցված է 2019-08-07
- ↑ Flanagan Aaron (2019-05-27)։ «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced»։ mirror։ Վերցված է 2019-08-30
- ↑ UEFA.com։ «England - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-30
- ↑ «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (en-GB)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30
- ↑ Wallace Sam (2019-06-21)։ «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-30
- ↑ «England Under-21’s all but out of Euro 2019 after Romania loss»։ The Independent (անգլերեն)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30
- ↑ Association The Football։ «There are three new faces named in England squad to face Croatia and Spain in October»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «James Maddison, Jadon Sancho and Mason Mount named in England squad» (en-GB)։ 2018-10-04։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Maddison, Mount and Sancho earn debut call-ups as latest England squad is named»։ talkSPORT (en-US)։ 2018-10-04։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Croatia - England, Oct 12, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «Spain - England, Oct 15, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ «England - Montenegro, Nov 14, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24
- ↑ Wembley David Hytner at (2019-11-14)։ «England celebrate 1,000th game with seven-goal charge into Euro 2020 finals»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-24
- ↑ 72,0 72,1 «James Maddison»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջեյմս Մեդիսոն (ֆուտբոլիստ) Վիքիպահեստում |
---|
- Մեդիսոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Մեդիսոնի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մեդիսոնը transfermarkt-ում
- Մեդիսոնը soccerbase.com-ում
- Մեդիսոնը WhoScored.com կայքում
- Մեդիսոնը Լեսթեր Սիթիի պաշտոնական կայքում
- Մեդիսոնը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Մեդիսոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մեդիսոնը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
|
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Քովենթրի Սիթիի ֆուտբոլիստներ
- Նորվիչ Սիթիի ֆուտբոլիստներ
- Աբերդինի ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ