Դեմարայ Գրեյ
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Դեմարայ Ռեմելե Գրեյ | ||||||||||||||
Քաղաքացիությունը | |||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 28, 1996[1] (26 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 7 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դեմարայ Ռեմելե Գրեյ (անգլ.՝ Demarai Remelle Gray, հունիսի 28, 1996[1], Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ճամայկական ծագմամբ անգլիացի ֆուտբոլիստ, անգլիական Լեսթեր Սիթի և Անգլիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան։ Նա նաև հանդես է գալիս Անգլիայի երիտասարդական հավաքականի տարբեր տարիքային խմբերում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բիրմինգհեմ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեյը ծնվել է Բիրմինգհեմ քաղաքում[2]։ Սովորել է Ֆրենկլիի դպրոցում(անգլ.): Ֆուտբոլ խաղալ սկսել է «Կադբերի Ատլետիկ» ակումբի դպրոցում։ 2006 թվականին միացել է« Բիրմինգհեմ Սիթի» դպրոցին և այնտեղ սկսել է իր կարիերայի առաջին քայլեր[3]։ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին «Միլուոլ» ակումբի դեմ խաղում Գրյը կատարել է իր նորամուտը «Բիրմինգհեմի» կազմում[4], հանդիպման 91-րդ րոպեին փոխարինելով Ջեսի Լինգարդին[5]։ Ակումբի մեկնարկային կազմում Գրեյը առաջին անգամ դուրս է եկել խաղադաշտ 2013 թվականի նոյեմբերի 2-ին «Չարլթոն Ատլետիկի» դեմ խաղում[6]։ Նույն տարվա դեկտեմբերի 9-ին Գրեյը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Բիրմինգհեմ Սիթիի» հետ, երկու տարի ժամկետով[7]։
Դրանից մի քանի օր հետո Գրեյը ընդգրկվել է «Ֆուտբոլային լիգայի «վաղվա» աստղերի լավագույն տասնյակում»[8], նա խփել է իր առաջին գոլը «Բլաքբըրն Ռովերս» ակումբի դեմ հանդիպման ժամանակ[9]։ 2013/14 մրցաշրջանի ավարտից հետո Գրեյը իր ելույթների համրա արժանացել է «Academy Player of the Season» մրցանակին[10]։
Գրեյը 2014/15 մրցաշրջանի իր հաջող ելույթներով ապացուցեց որ նա արդեն «կայացած» ֆուտբոլիստ է, և ակումբի ղեկավարությունը դա զգալով որոշեց որ նա պարբերաբար հանդես գա թիմի հիմնական կազմում[11]։ Առաջին երկու հանդիպումները մրցաշրջանի սկզբում Գրեյը անցկացրեց դաշտում։ Այնուամենայնիվ, Գրեյը դերևս հիմնականում պահեստային կազմի խաղացող էր, նախքան գլխավոր մարզիչ Լի Քլարկի պաշտոնանկ լինելը[12]։ Սակայն Գերի Ռուետա մարզչի պաշտոնի ժամանակ Գրեյի հետ կապված իրավիճակը փոխվել է, և նոյեմբերի 22-ին նա մասնակցեց Ռոտերմ Յունայթեդի դեմ կայացած հանդիպմանը[13]։ Շուտով, Գրեյը ձախ կիսապաշտպանի դիրքում հայտնվեց, ով իրեն հիանալի դրսեվորեց 4-2-3-1 սխեմայի մեջ և դարձավ ակումբի մեկնարկային կազմի մշտական խաղացողը[14]։ Դեկտեմբերի 14-ին «Ռեդինգի» դեմ հանդիպման ժամանակ Գրեյը իր կարիերայում առաջին անգամ ձևակերպեց հեթ-տրիկ[15][16], ընդ որում երեք գոլերն էլ խփել է առաջին խաղակեսում։ Դեկտեմբերին ելույթներից հետո Գրեյին արժանացել է «ֆուտբոլային լիգայում ամսվա երիտասարդ խաղացողի» տիտղոսին[14]։

2014 թվականի հոկտեմբերին Կլարկը մտահոգություն է հայտնել, որ ակումբի ֆինանսական դժվարությունների պատճառով կարող են վաճառվել այնպիսի խաղացողներ, ինչպիսին է Գրեյը[17], և խաղացողի առաջարկվել է երկարաձգել պայմանագիրը երկու տարի ժամկետով[18]։ Սեպտեմբերին ակումբը մերժեց «Քրիսթալ Փելասի» կողմից առաջարկը, որը ցանկություն էր հայտնել գնել ֆուտբոլիստին 500 հազար ֆունտով[17]։ Տարբեր ակումբների սկաուտները հետաքրքրված էին խաղացողով[19], և ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր էին տարածվում ակումբների հետաքրքրությունների մասին, ինչպիսիք են անգլիական թոփ ակումբներից «Լիվերպուլը», «Տոտենհեմ Հոտսպուրը», նաև «Նյուքասլ Յունայթեդը»[16]։ «Բիրմինգհեմը» մերժեց այդ բոլոր առաջարկները։ Ինչպես նշում է ակումբը, ամենաթանկ պայմանագիրը «Բորնմութի» կողմից առաջարկվել է 2015 թվականի հունվարին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մասնավորապես, Գրեյի տեղափոխումը կատարելու համար «Բորնմութը» 5 մլն ֆունտ առաջարկեց։ Տրանսֆերային պատուհանը փակվելուց հետո ակումբը նշել է, որ «այս առաջարկներից ոչ մեկը արժանի չէ Գրեյի կարողությանը» և գոհունակություն հայտնեց, որ նրանց հաջողվեց Գրեյին պահել ակումբում[20]։
Դրանից հետո, «Բիրմինգհեմը» վարձավճարով ձեռք է բերել Լլոյդ Դայերին, ակումբի գլխավոր մարզիչ Ռոուետը սկսել է «խնայել» Գրեյի հաշվին, և մտադրված կերպով կրճատել է նրա խաղաժամանակը՝ պատճառաբանելով, թե դա սովորական պրակտիկա է երիտասարդ խաղացողի սովորեցնելու համար. խաղացողը պետք է իմանա, թե ինչպես բաց թոնել խաղերը, զգա մրցակցությունը՝ չնայած նրա նկատմամբ եղած մեծ ուշադրությանը[21]։ «Birmingam Mail» թերթը նշել է, որ չպետք է անտեսել Գրեյի ներուժը[22]։ Ապրիլի 11-ին «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբի դեմ խաղում խփած հաղթական գոլի շնորհիվ նա արժանացել է «Մրցաշրջանի գոլ ակումբում» մրցանակին[23]։ Ընդհանուր առմամբ,Գրեյը մրցաշրջանում մասնակցել է 43 խաղի, որոնց երկու երեք անագամ մեկնարկային կազմում։ Գրեյը նաև արժանացել է «Մրցաշրջանի երիտասարդ խաղացող» մրցանակին[23]։ Երկար բանակցություններից հետո[18][24] Գրեյը ակումբի հետ ստորագրեց նոր եռամյա պայմանագիր 2015 թվականի հուլիսին[25]։
«Լեսթեր Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարի 4-ին Գրեյը չոր տարվա պայմանագիր կնքեց «Լեսթեր Սիթիի» հետ[26]։ Նրա տրանսֆերի գումարը կազմել է 3,7 միլիոն ֆունտ ստերլինգ։ Հունվարի 10-ին «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի դեմ Անգլիայի գավաթի երրորդ փուլի խաղում նա կատարիեց իր նորամուտը նոր ակումբի կազմում[27]։ Են նույն հանդիպման ժամանակ կատարել է գոլային փոխանցում Մարցին Վասիլևսկուն։ Վեց օր անց, «Աստոն Վիլլայի» դեմ խաղում Գրեյը կատարել է իր դեբյուտը անգլիական Պրեմիեր լիգայում, հանդիպման 85-րդ րոպեին փոխարինելով Մարկ Օլբրայթոնին[28]։ 2016 թվականի սեպտեմբերի 24-ին Գրեյն խփեց իր առաջին գոլը «Լեսթերի» կազմում, հանդիպման 60-րդ րոպեին գրավելով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի նոյեմբերին Գրեյին հրավիրվել է Անգլիայի մինչև 18 տարեկանների հավաքական[29]։ Փետրվարի 18-ին Բելգիայի մինչև 18 տարեկանների հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ Գրեյը կատարեց իր նորամուտը հավաքականի կազմում, որտեղ էլ բրիտանացիները հաղթեցին 4:0 հաշվով[30]։ 2014 թվականի սեպտեմբերին Գրեյը հրավիրվել է Անգլիայի հավաքական, Գերմանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար[31]։ Անհանգստացնող վնասվածքները Գրեյին ստիպել են կարճ ժամանակահատվածում բաց թողնել Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի հանդիպումները[32], սակայն նա պատրաստ էր խաղալ էլիտար փուլում։ Դրանից հետո Գրեյը իր առաջին հանդիպումն անցկացրեց Դանիայի հավաքականի դեմ։ Հաջորդ հանդիպումը Ադրբեջանի հավաքականի հետ, Գրեյը բաց թողեց և անցկացրել պահեստայինների նստարանին[33]։ Մեկնարկային կազմ Գրեյը վերադարձել է Ֆրանսիայի դեմ կայացած խաղի ժամանակ, սակայն բրիտանացիները այդ հանդիպումը պարտվել են հաշվով 2:1 հաշվով և դուրս մնացել հետագա պայքարից[34]։
Անգլիայի մինչ 20 տարեկանների և երիտասարդական հավաքականների հետ համատեղ մարզումների մասնակցելուց հետո[35], Գրեյն ընդգրկվել է Անգլիայի մինչև 20 տարերկանների ազգային հավաքականում՝ մասնակցելու 2015 թվականին կայանալիք Թուլոնի մրցաշարին։ Գրեյը Մարոկկոյի հավաքականի դեմ իր նորամուտային խաղում հանդիպման 8-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը[36]։ Գրեյը մասանակցել է նաև Կոտ դ'Իվուարի [37] և Մեքսիկայի[38] հավաքականների դեմ խաղերին։ Հաջորդ հանդիպումները Չինաստանի[39] և ԱՄՆ[40] հավաքականների հետ էր, սակայն Գրեյը բաց թողեց վատ առողջության պատճառով։ Հաջորդ անգամ մինչև 20 տարեկանների հավաքական Գրեյը հրավիրվել է իր ակումբակից Ռիս Բրաունի հետ միասին՝ մասնակցելու Չեխիայի դեմ խաղին[41]։ Առաջին խաղում Գրեյը և Բրաունը մեկ գոլ խփեցին, իսկ հանդիպումն ավարտվեց 5:0 հաշվով Անգլիայի հավաքականի հաղթանակով[42]։ Երկրորդ հանդիպումը հաղթեցին չեխերը 1:0 հաշվով[43]։
2015 թվականի նոյեմբերին Գրեյն հրավիրվեց Անգլիայի երիտասարդական` մասնակցելու 2017 թվականին կայանալիք Եվրոպայի երիտասարդական հավաքականների առաջնությա ընտրական մրցաշարին[44]։ 2016 թվականի մարտի 26-ին Շվեյցարական հավաքականի դեմ հանդիպման ժամանակ նա կատարեց իր նորամուտը։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 1։ 1 հաշվով, սակայն մարզիչ Գարեթ Սաուտգեյտը ասել է Գրեյին որ «դա գերազանց դեբյուտ էր» և Գրեյը «վտանգավոր խաղացող էր հակառակորդի համար»[45]։
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Առաջնություն | Երկրի գավաթ[46] | Լիգայի գավաթ[47] | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
![]() |
Չենպիոնշիպ | 2013/14[48] | 7 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 9 | 1 |
Չենպիոնշիպ | 2014/15[12] | 41 | 6 | 1 | 0 | 1 | 0 | 43 | 6 | |
Չենպիոնշիպ | 2015/16[49] | 24 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 26 | 1 | |
Ընդհանուր | 72 | 8 | 2 | 0 | 4 | 0 | 78 | 8 | ||
![]() |
Պրեմիեր Լիգա | 2015/16[49] | 12 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 0 |
Ընդհանուր | 12 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||
Ընդհանուր կարիերայում | 84 | 8 | 4 | 0 | 4 | 0 | 92 | 8 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգլիայի չենպիոն։ 2015-16
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Demarai Gray» (անգլերեն)։ hugmansfootballers.com։ Վերցված է հունիսի 29, 2015
- ↑ «Blue kid on the block – Demarai Gray» (անգլերեն)։ Birmingham City F.C։ հոկտեմբերի 2, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 2, 2013
- ↑ «Lee Clark: Demarai Gray is in the squad. He was superb in training on Monday» (անգլերեն)։ հոկտեմբերի 1, 2013։ Վերցված է հոկտեմբերի 2, 2013
- ↑ «Birmingham 4–0 Millwall» (անգլերեն)։ BBC Sport։ հոկտեմբերի 1, 2013։ Վերցված է հոկտեմբերի 2, 2013
- ↑ «Birmingham City 0 Charlton Athletic 1» (անգլերեն)։ նոյեմբերի 4, 2013։ Վերցված է նոյեմբերի 6, 2013
- ↑ «Birmingham City: Demarai Gray signs two-and-a-half-year pro deal» (անգլերեն)։ BBC Sport։ դեկտեմբերի 9, 2013։ Վերցված է դեկտեմբերի 15, 2013
- ↑ «The Top 10 Football League stars of tomorrow» (անգլերեն)։ FourFourTwo։ ապրիլի 16, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-14-ին։ Վերցված է մայիսի 6, 2014
- ↑ «Birmingham City 2 Blackburn 4» (անգլերեն)։ Birmingham Mail։ ապրիլի 19, 2014։ Վերցված է մայիսի 6, 2014
- ↑ Walker Andy (մայիսի 4, 2014)։ «Robbo's double delight at #PA14»։ Birmingham City F.C.։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-06-ին։ Վերցված է մայիսի 6, 2014
- ↑ Tattum Colin (օգոստոսի 5, 2014)։ «Teen star Demarai Gray keen to keep up pre-season form»։ Birmingham Mail (անգլերեն)։ Վերցված է հունվարի 21, 2015
- ↑ 12,0 12,1 «Статистика в сезоне 2014/15 на сайте soccerbase.com» (անգլերեն)
- ↑ Dick Brian (նոյեմբերի 22, 2014)։ «Rotherham United 0 Birmingham City 1»։ Birmingham Mail։ Վերցված է հունվարի 21, 2015
- ↑ 14,0 14,1 Scott Ged (հունվարի 22, 2015)։ «Demarai Gray: Birmingham City teenager unaffected by speculation»։ BBC Sport։ Վերցված է հունվարի 22, 2015
- ↑ «Birmingham 6–1 Reading»։ BBC Sport։ դեկտեմբերի 13, 2014։ Վերցված է դեկտեմբերի 14, 2014
- ↑ 16,0 16,1 Dick Brian (դեկտեմբերի 15, 2014)։ «Birmingham City's Demarai Gray ignores speculation linking him with Newcastle, Liverpool and Spurs»։ Birmingham Mail։ Վերցված է հունվարի 22, 2015
- ↑ 17,0 17,1 Tattum Colin (հոկտեմբերի 20, 2014)։ «Lee Clark worried over Blues losing Koby Arthur and Demarai Gray»։ Birmingham Mail։ Վերցված է հունվարի 22, 2015
- ↑ 18,0 18,1 «Birmingham offer Demarai Gray a two-year contract extension»։ Sky Sports։ դեկտեմբերի 16, 2014։ Վերցված է հունվարի 22, 2015
- ↑ Dick Brian (հունվարի 8, 2015)։ «Demarai Gray not affected by rumours, says Gary Rowett»։ Birmingham Mail։ Վերցված է հունվարի 22, 2015
- ↑ Dick Brian (փետրվարի 2, 2015)։ «Birmingham City beaming with delight after holding on to prized asset Demarai Gray»։ Birmingham Mail։ Վերցված է փետրվարի 3, 2015
- ↑ Dick Brian (մարտի 12, 2015)։ «Gary Rowett: Birmingham City prospect Demarai Gray has a first-team challenge»։ Birmingham Mail։ Վերցված է օգոստոսի 27, 2015
- ↑ Dick Brian (փետրվարի 11, 2015)։ «Demarai Gray has a knack of impacting the game from the bench and four other things we learned as Birmingham City went down at home to Millwall»։ Birmingham Mail։ Վերցված է օգոստոսի 27, 2015
- ↑ 23,0 23,1 Burrell Jack (մայիսի 3, 2015)։ «Donaldson completes hat-trick at the Players Awards 2015»։ Birmingham City F.C.։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2015
- ↑ Kendrick Mat (փետրվարի 6, 2015)։ «Blues are ready to reward Demarai Gray's exciting emergence with a bumper new deal»։ Birmingham Mail։ Վերցված է օգոստոսի 27, 2015
- ↑ «Birmingham City: Demarai Gray agrees new deal»։ BBC Sport։ հուլիսի 14, 2015։ Վերցված է հուլիսի 14, 2015
- ↑ «Leicester agree deal for Birmingham winger»։ BBC Sport։ հունվարի 2, 2016։ Վերցված է հունվարի 4, 2015
- ↑ Cryer Andy (հունվարի 10, 2016)։ «Tottenham 2–2 Leicester»։ BBC Sport։ Վերցված է հունվարի 10, 2016
- ↑ Peach Tim (հունվարի 16, 2016)։ «Aston Villa 1–1 Leicester»։ BBC Sport։ Վերցված է հունվարի 17, 2016
- ↑ Veevers Nicholas (նոյեմբերի 5, 2013)։ «England U18s squad named for training camp»։ The Football Association։ Վերցված է մայիսի 6, 2014
- ↑ Callow James (փետրվարի 18, 2014)։ «England pick up impressive victory over Belgium»։ The Football Association։ Վերցված է փետրվարի 25, 2014
- ↑ «Three U17 Euro winners make step up to England U19s»։ The Football Association։ օգոստոսի 27, 2014։ Վերցված է սեպտեմբերի 5, 2014
- ↑ «Internationals: Demarai Gray out of England U19 squad due to ankle complaint»։ Sky Sports։ հոկտեմբերի 8, 2014։ Վերցված է ապրիլի 19, 2015
- ↑ Lavery Glenn (մարտի 28, 2015)։ «U19s grind out Azerbaijan win to close in on Euro finals»։ The Football Association։ Վերցված է ապրիլի 19, 2015
- ↑ Lavery Glenn (մարտի 31, 2015)։ «England Under-19s miss out after defeat in France»։ The Football Association։ Վերցված է ապրիլի 19, 2015
- ↑ Dick Brian (մայիսի 13, 2015)։ «Birmingham City star links up with England squad»։ Birmingham Mail։ Վերցված է մայիսի 30, 2015
- ↑ Callow James (մայիսի 28, 2015)։ «Chuba Akpom spares England U20s blushes in Toulon opener»։ The Football Association։ Վերցված է մայիսի 30, 2015
- ↑ Marshall James (մայիսի 30, 2015)։ «Impressive England U20s see off Ivory Coast in Toulon»։ The Football Association։ Վերցված է մայիսի 30, 2015
- ↑ Callow James (հունիսի 3, 2015)։ «England U20s finally lose after Mexico battle back in Toulon»։ The Football Association։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Callow James (հունիսի 5, 2015)։ «England U20s beat China to set up battle for third with USA»։ The Football Association։ Վերցված է օգոստոսի 27, 2015
- ↑ Reid Jamie (հունիսի 7, 2015)։ «England Under-20s must settle for fourth after USA defeat»։ The Football Association։ Վերցված է օգոստոսի 27, 2015
- ↑ Veevers Nicholas (օգոստոսի 27, 2015)։ «England U20s squad selected ahead of Czech test»։ The Football Association։ Վերցված է օգոստոսի 27, 2015
- ↑ Veevers Nicholas (սեպտեմբերի 5, 2015)։ «England U20s kick-off with 5–0 win at St. George's Park»։ The Football Association։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Owens James (սեպտեմբերի 7, 2015)։ «'We lacked a cutting edge', says U20s boss Keith Downing»։ The Football Association։ Վերցված է սեպտեմբերի 9, 2015
- ↑ «Demarai Gray called up to England U21 squad»։ Sky Sports։ նոյեմբերի 9, 2015։ Վերցված է նոյեմբերի 17, 2015
- ↑ Callow James (մարտի 26, 2016)։ «Gareth Southgate impressed by Demarai Gray's 'super debut'»։ The Football Association։ Արխիվացված օրիգինալից 2016-03-28-ին։ Վերցված է մարտի 28, 2016
- ↑ Матчи в Кубке Англии
- ↑ Матчи в Кубке Футбольной лиги
- ↑ «Статистика в сезоне 2013/14 на сайте soccerbase.com» (անգլերեն)
- ↑ 49,0 49,1 «Статистика в сезоне 2015/16 на сайте soccerbase.com» (անգլերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դեմարայ Գրեյ Վիքիպահեստում |
---|
- Профиль на официальном сайте «Лестер Сити» (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Профиль на сайте weltfussball.de (գերմ.)
|
|
- Հունիսի 28 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Ճամայկացի ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ