Չաղլար Սյոյունջյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Չաղլար Սյոյունջյու
Çağlar Söyüncü
AUT vs. TUR 2016-03-29 (381) (cropped).jpg
Սյոյունջյուն Թուրքիայի հավաքականի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 23, 1996(1996-05-23)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Իզմիր, Թուրքիա[3]
Հասակ 185 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 4
Պատանեկան կարիերա
2006-2011 Թուրքիա Մենյոմեն Բելեդիսպոր
2011-2013 Թուրքիա Բուջասպոր
2013-2014 Թուրքիա Գյումյուշորդուսպոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Թուրքիա Ալտինորդու 34 (2)
2016-2018 Գերմանիա Ֆրայբուրգ 50 (1)
2018-ներկա Անգլիա Լեսթեր Սիթի 19 (1)
Ազգային հավաքական
2014 Թուրքիա Թուրքիա Մ18 1 (0)
2015 Թուրքիա Թուրքիա Մ19 3 (0)
2015 Թուրքիա Թուրքիա Մ20 3 (0)
2015 Թուրքիա Թուրքիա Մ21 1 (0)
2016-ներկա Թուրքիա Թուրքիա 28 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 24-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 24-ի, 2019

Չաղլար Սյոյունջյու (թուրքերեն՝ Çağlar Söyüncü, մայիսի 23, 1996(1996-05-23)[1][2], Իզմիր, Թուրքիա[3]), թուրք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի և Թուրքիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտինորդու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Սյոյունջյուն սկսել է Ալտինորդուում[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Մենյոմեն Բելեդիսպորի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց դեկտեմբերի 28-ին՝ Մանիսասպորի դեմ խաղում[7]։ Առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ Բոլուսպորի դեմ խաղում[8]։ Ալտինորդուի կազմում Սյոյունջյուն անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Ֆրայբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 24-ին Սյոյունջյուն 2․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ֆրայբուրգ[9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Գերմանիայի գավաթի Բաբելսբերգ 03-ի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 28-ին՝ Հերթա Բեռլինի դեմ խաղում[13]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց 2017 թվականի հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Դոմժալեի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը Ֆրայբուրգի կազմում Սյոյունջյուն խփեց 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում[15]։ Հոկտեմբերի 29-ին նա հեռացվեց խաղադաշտից Շտուտգարտի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 12-րդ րոպեին[16]։ 2017-18 մրցաշրջանում Սյոյունջյուն անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[17]։

Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 9-ին Սյոյունջյուն 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[18][19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 19 միլիոն ֆունտ ստերլինգ[21][22][23]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց հոկտեմբերի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[24][25]։ 2019-20 մրցաշրջանում Սյոյունջյուն դարձավ Լեսթերի հիմնական կազմի խաղացող[26][27]։ Իր առաջին գոլը թիմի կազմում խփեց 2019 թվականի նոյեմբերի 3-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[28][29]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյոյունջյուն ներկայացրել է Թուրքիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[30]։ Առաջին անգամ Թուրքիայի ազգային հավաքական հրավիրվեց 2015 թվականի նոյեմբերին՝ Հունաստանի դեմ խաղի համար[31][32], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[33]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2016 թվականի մարտի 24-ին՝ փոխարինելով Օզան Տուֆանին Շվեդիայի դեմ ընկերական խաղում[34]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[35]։ Իր առաջին գոլը Թուրքիայի հավաքականի կազմում Սյոյունջյուն խփեց 2018 թվականի հունիսի 1-ին՝ Թունիսի դեմ ընկերական խաղում[36]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ալտինորդու 2014–15 1․ Լիգ 4 0 6 0 10 0
2015–16 30 2 0 0 30 2
Ընդհանուր 34 2 6 0 0 0 0 0 40 2
Ֆրայբուրգ 2016–17 Բունդեսլիգա 24 0 1 0 25 0
2017–18 26 1 2 0 2 0 30 1
Ընդհանուր 50 1 3 0 2 0 0 0 55 1
Լեսթեր Սիթի 2018–19 Պրեմիեր Լիգա 6 0 0 0 2 0 8 0
2019–20 13 1 0 0 1 0 14 1
Ընդհանուր 19 1 0 0 0 0 3 0 22 1
Կարիերայի ընդհանուր 103 4 9 0 2 0 3 0 117 4

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[37]

Թուրքիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 0
2017 9 0
2018 11 1
2019 6 0
Ընդհանուր 28 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 1, 2018 Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա Թունիս Թունիս 2–2 2–2 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. 3,0 3,1 3,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. «Turkey - C. Söyüncü - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  5. Sport Telegraph (2018-05-16)։ «Arsenal transfer news: Who is Caglar Soyuncu?»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-06 
  6. «Altinordu - Menemen Belediyespor, Sep 24, 2014 - Türkiye Kupasi - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  7. «Altinordu - Manisaspor, Dec 28, 2014 - 1.Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  8. «Boluspor - Altinordu, Aug 23, 2015 - 1.Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  9. «Freiburg sign Turkey defender Caglar Söyüncü | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  10. Reaks Matthew (2016-05-24)։ «SC Freiburg confirm capture of Turkish international Çaglar Söyüncü»։ VAVEL.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  11. Germany kicker, Nürnberg,։ «Offiziell: Söyüncü schlägt im Breisgau auf»։ kicker (de-DE)։ Վերցված է 2018-08-06 
  12. «SV Babelsberg 03 - SC Freiburg, Aug 20, 2016 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  13. «Hertha BSC - SC Freiburg, Aug 28, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  14. «SC Freiburg - NK Domzale, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  15. «SC Freiburg - TSG 1899 Hoffenheim, Oct 1, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  16. «VfB Stuttgart - SC Freiburg, Oct 29, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  17. «Caglar Soyuncu | Football Stats | Freiburg | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-06 
  18. «Leicester City Agree Çağlar Söyüncü Transfer» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  19. «Leicester City agree Caglar Soyuncu deal and sign Filip Benkovic for undisclosed fee»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-09։ Վերցված է 2018-09-24 
  20. «Leicester sign Caglar Soyuncu from Freiburg for £19m»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  21. «Leicester City transfer news: Foxes capture Frieburg's Caglar Soyuncu in £19m deal | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  22. «Leicester sign centre-back Caglar Soyuncu for £19m from Bundesliga side Freiburg»։ The Sun (en-GB)։ 2018-08-09։ Վերցված է 2018-09-24 
  23. «Leicester sign Benkovic, agree deal for Soyuncu»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  24. «Leicester City - West Ham United, Oct 27, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  25. Stadium Jacob Steinberg at the King Power (2018-10-27)։ «Wilfred Ndidi’s leveller earns draw for Leicester against 10-man West Ham»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-11-24 
  26. «The Stats: Çağlar Söyüncü's Impact In Blue»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  27. «Brendan Rodgers explains how Caglar Soyuncu became a Leicester cult hero»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  28. «Crystal Palace - Leicester City, Nov 3, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  29. «Crystal Palace 0-2 Leicester: Caglar Soyuncu and Jamie Vardy score as Foxes go third» (en-GB)։ 2019-11-03։ Վերցված է 2019-11-24 
  30. «Who is Arsenal target Caglar Soyuncu?»։ FourFourTwo (անգլերեն)։ 2018-05-04։ Վերցված է 2018-08-06 
  31. «Çağlar Söyüncü: "Hedefim kalıcı olmak" | Altınordu Haberleri»։ haberturk.com (tr-TR)։ Վերցված է 2018-08-06 
  32. «Terim'den sürpriz davet!»։ NTVSpor.net (թուրքերեն)։ Վերցված է 2018-08-06 
  33. «Turkey - Greece, Nov 17, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  34. «Turkey - Sweden, Mar 24, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  35. «Turkey - Russia, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  36. «Tunisia - Turkey, Jun 1, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  37. 37,0 37,1 «Çağlar Söyüncü»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]