Դենիել Ամարտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դենիել Ամարտի
անգլ.՝ Daniel Amartey
20150331 Mali vs Ghana 119.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Գանա Գանա
Քաղաքացիությունը Flag of Ghana.svg Գանա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 21, 1994 (24 տարեկան)
Ծննդավայր , Գանա Գանա
Հասակ 183 սմ
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Պատանեկան կարիերա
-2011 Գանա «Ինթերնեշնլ Էլլիես»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013
2013-2014
2014-2016
2016-
Գանա «Ինթերնեշնլ Էլլիես»
Շվեդիա Յուպգորդեն
Դանիա Կոպենհագեն
Անգլիա Լեսթեր Սիթի
34 (0)
44 (3)
0 (0)
Ազգային հավաքական
2015- Գանա Գանա 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դենիել Ամարտի, (անգլ.՝ Daniel Amartey, դեկտեմբերի 21, 1994, Գանա), գանացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում։ Անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբի և Գանայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուպգորդեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարտին իր կարիերան սկսել է Գանայի երկրորդ ենթախմբի «Ինթերնեշնլ Էլլիես» ակումբում։ 2013 թվականին Ամարտին տեղափոխվում է շվեդական «Յուպգորդեն»: Գանացի ֆուտբոլիստը 18 տարեկան էր երբ տեղափոխվեց շվեդական ակումբ, այդ պատճառով նա սկզբում խաղաց «Յուպգորդեն» ակումբի երիտասարդական թիմում[1][2]:

2013 թվականի մարտի 3-ին գանացի ֆուտբոլիստը իր առաջնախաղն է անկացնում Շվեդիայի առաջնությունում, ընդդեմ «Ումեո» ակումբի[3]: Այդ ժամանակ գանացու ծառայություններով էին հետաքրքրված «Շալկե 04»-ի և «Կայզերսլաուտերն»-ի գործակալները[4][5][6]: 2013 թվականի արդյունքներով Ամարտին համարվում էր Շվեդիայի առաջնության լավագույն 10 խաղացողներից մեկը, ըստ «Expressen» թերթի[7][8][9]: 2013 թվականին խոսակցություններ էին պտտվում որ Ամարտին հնարավոր է տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»[10]:

«Կոպենհագեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Ամարատին տեղափոխվում է «Կոպենագեն»: 2014 թվականի հուլիսի 20-ին Ամարտին խաղում է իր առաջին խաղը նոր ակումբում[11]: Ամարտին 10 օր հետո Եվրոգավաթի խաղարկությունում Կոպենագենի կազմում խաղում է, ընդդեմ «Դնեպր»[12][13]:

Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 22-ին Ամարտին տեղափոխվում է անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբ, պայմանագիրը ավարտվելու է 2020 թվականին[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]