Նամպալի Մենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Նամպալի Մենդի
ֆր.՝ Nampalys Mendy
PapyMendy2.JPG
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 23, 1992(1992-06-23)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Լա-Սեն-սյուր-Մեր
Հասակ 167 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Պատանեկան կարիերա
1998-1999 Ֆրանսիա Լա Բոկար (Տուլոն)
1999-2001 Ֆրանսիա Դու Լա (Տուլոն)
2001-2005 Ֆրանսիա ՌՖՍ (Տուլոն)
2005-2007 Ֆրանսիա Տուլոն
2007-2010 Ֆրանսիա Մոնակո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2013 Ֆրանսիա Մոնակո 74 (0)
2013-2016 Ֆրանսիա Նիս 110 (1)
2016-մ.հ. Անգլիա Լեսթեր Սիթի 5 (0)
2017-2018  Ֆրանսիա Նիցցա 14 (0)
Ազգային հավաքական
2009 Ֆրանսիա Ֆրանսիա(մինչև 18) 3 (0)
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 8 (0)
2011-2013 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20) 13 (0)
2010-2014 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նամպալի Մենդի (ֆր.՝ Nampalys Mendy, հունիսի 23, 1992(1992-06-23)[1], Լա-Սեն-սյուր-Մեր), սենեգալական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Լեսթեր Սիթի» ակումբի հենակետային կիսապաշտպան։ Բաֆետիմբի Գոմիսի ազգականն է[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդին «Տուլոն» և «Մոնակո» ակումբների սան է։ 2010 թվականին Նամպալին եռամյա պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ։ Օգոստոսի 7-ին «Լիոն» ակումբի դեմ խաղում նա թիմի կազմում կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[3]։ Մրցաշրջանի ավարտին «Մոնակոն» դուրս է մնացել, բայց Նամպալին մնացել է թիմում և թիմին օգնել է երկու տարի անց վերադառնալ էլիտա։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո Մենդին տեղափոխվել է «Նիս» ակումբ։ 2013 թվականի օգոստոսի 17-ին «Ռեն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[4]։ 2015 թվականի սեպտեմբերի 19-ին «Բաստիայի» դեմ խաղում Նամպալին խփել է իր առաջին գոլը «Նիսի» կազմում[5]։

2016 թվականին Մենդին տեղափոխվել է անգլիական «Լեսթեր Սիթի»՝ «Մոնակոյում» իր նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերիի մոտ[6]։ Նա պայմանագիր է կնքել 4 տարով։ Տրանսֆերի գումարը կազմել է 15,5 միլիոն եվրո[7]։ Օգոստոսի 20-ին Լոնդոնի «Արսենալ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը անգլիական Պրեմիեր լիգայում[8]։ 2017 թվականի ամռանը Մենդին վարձավճարով տեղափոխվել է «Նիս» ակումբ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 և 2013 թվականներին Մենդին Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Տուլոնի մրցաշարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]