Կլաուդիո Ռանիերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուդիո Ռանիերի
իտալերեն՝ Claudio Ranieri
Անձնական տվյալներ
Ազգությունը Իտալիա Իտալիա
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 20, 1951(1951-10-20)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 182 սմ
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Պատանեկան կարիերա
1971-1972 Իտալիա Ռոմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1973-1974 Իտալիա Ռոմա 6 (0)
1974-1982 Իտալիա Կատանձարո 225 (8)
1982-1984 Իտալիա Կատանիա 92 (1)
1984-1986 Իտալիա Պալերմո 40 (0)
Մարզչական կարիերա
1986-1987 Իտալիա Վիգոր Լամեցիա
1987-1988 Իտալիա Պուտեոլանա
1988-1991 Իտալիա Կալյարի
1991-1993 Իտալիա Նապոլի
1993-1997 Իտալիա Ֆիորենտինա
1997-1999 Իսպանիա Վալենսիա
1999-2000 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
2000-2004 Անգլիա Չելսի
2004-2005 Իսպանիա Վալենսիա
2007 Իտալիա Պարմա
2007-2009 Իտալիա Յուվենտուս
2009-2011 Իտալիա Ռոմա
2011-2012 Իտալիա Ինտեր Միլան
2012-2014 Ֆրանսիա Մոնակո
2014 Հունաստան Հունաստան
2015-2017 Անգլիա Լեսթեր Սիթի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կլաուդիո Ռանիերի (իտալերեն՝ Claudio Ranieri, հոկտեմբերի 20, 1951(1951-10-20)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Հանդես է եկել պաշտպանի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուդիո Ռանիերին իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռոմա» (նա համարվում էր նաև այդ ակումբի սան) ֆուտբոլային ակումբի կազմում։ Նա ակումբի կազմում երկու մրցաշրջանի ընթացքում խաղում է ընդամենը 6 խաղ[2]։ Հետագայում նա հանդես է գալիս «Կատանձորո», «Կատանիա» և «Պալերմո» ֆուտբոլային ակումբների կազմում, սակայն այդ ակումբների հետ նա որևէ լուրջ հաջողության չի հասնում[3]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանիերիի կարիերայում առաջին մարզչական ակումբներն են դառնում «Վիգոր Լամեցիա» և «Պուտեոլանա» ֆուտբոլային ակումբները, սակայն այդ ակումբներում նա չի հասնում հաջողության և որպես մարզիչ հայտնի է դառնում «Կալյարի» ֆուտբոլային ակումբում կատարած աշխատանքով։ Ռանիերին ակումբին Սերիա C1-ից բարձրացնում է Սերիա A և օգնում ակումբին պրիմերայում հաստատվելու հարցում[4]։

1991 թվականին Ռանիերին գլխավորում է «Նապոլին», որի հետ տարած աշխատանքի շնորհիվ ակումբը հենց առաջին մրցաշրջանում ձեռք է բերում իրավունք եվրոգավաթային առաջնություններին մասնակցելու համար, սակայն հաջորդ մրցաշրջանում ակումբի արդյունքները համեմատած նախորդ մրցաշրջանի վատանում է և մարզիչը լքում է ակումբը՝ այդպես էլ ինչ-որ բան չնվաճելով։ 1993 թվականին Ռանիերին դառնում է «Ֆիորենտինայի» մարզիչը։ Ակումբը հանդես էր գալիս Սերիա B-ում[5]։ Ռանիերիի հենց առաջին մրցաշրջանում «մանուշակները» վերադառնում են բարձրագույն դիվիզիոն, իսկ 1996 թվականին հաղթում են Իտալիայի գավաթի և սուպերգավաթի մրցություններում։ Այս հաղթանակներից առաջ «Ֆիորենտինան» սկսած 1975 թվականից չէր հաղթել ոչ մի տիտղոս[6][7]։

1997 թվականից 1999 թվականը Ռանիերին աշխատում է իսպանական «Վալենսիայի» հետ։ Այդ ընթացքում ակումբը իրավունք է ձեռք բերում մասնակցելու Չեմպիոնների Լիգային և հաղթում է Իսպանիայի գավաթի մրցությունում[8]։ Հաջող աշխատանքից հետո իտալացին գլխավորում է մեկ ուրիշ իսպանական ակումբ՝ «Ատլետիկո Մադրիդը», սակայն հատուկ աշխատանքով աչքի չընկնելով և չարժանանալով հարգանքի՝ Ռանիերին հեռացվում է գլխավոր մարզչի պաշտոնից[9][10]։

2000 թվականին Ռանիերին գլխավորում է Լոնդոնի «Չելսին», որտեղ աշխատում է չորս մրցաշրջան։ Ռանիերիի գլխավորության շրջանում «ազնվականները» 2000 թվականից մինչև 2004 թվականը «դոփում են» վեցից երկրորդ հորիզոնականներում։ Սրանից բացի Ռանիերիի շրջանում ակումբը դուրս է գալիս Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է ֆրանսիական «Մոնակոյին» և հասնում է մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, սակայն այնտեղ նույնպես ակումբը պարտվում է և այս անգամ արդեն անգլիական «Արսենալին»[11]։ Ռանիերիի գլխավորության ժամանակ «Չելսին» հանսում է ոչ վատ արդյունքների, սակայն Ռանիերին չի կարողանում հաղթել որևէ տիտղոս ինչի պատճառով էլ նա հեռացվում է ակումբի արդեն նոր սեփականատիրոջ՝ «Ռոման» Աբրամովիչի կողմից[12][13]։

2004 թվականի ամռանը Ռանիերին կարիերայում արդեն երկրորդ անգամ գլխավորում է «Վալենսիան», որի հետ հաղթում է ՈւԵՖԱ Սուպերգավաթի մրցությունում։ Եզրափակչում ակումբը 2:1 հաշվով հաղթում է պորտուգալական «Պորտուին»[14]։ Ռանիերիի գլխավորության շրջանում «չղջիկների» արդյունքները հեռու էին իդեալական լինելուց, ինչի արդյունքում մարզիչը լքում է ակումբը` աշխատելով այնտեղ մինչև մրցաշրջանի ավարտը։ Ակումբից հեռանալուց հետո Ռանիերին դադար է վերցնում և շուրջ երկու տարի չի զբաղվում մարզչական աշխատանքով[15]։

2007 թվականի փետրվարին մարզիչը վերադառնում է իր աշխատանքին, գլխավորում է իտալական «Պարման» և ակումբի հետ զբաղեցնում է արժանի 12-րդ հորիզոնականը։ «Պարմայում» մեկ մրցաշրջան գլխավորելուց հետո Ռանիերին հրավեր է ստանում Սերիա A վերադարձած «Յուվենտուսից» և նրա գլխավորության ներքո՝ հենց առաջին մրցաշրջանում ակումբը Սերիա A-ում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և վերադառնում է Չեմպիոնների Լիգա[16]։ 2008/09 մրցաշրջանում «Յուվենտուսը» ելույթ է ունենում ոչ ստաբիլ կարգով և 2009 թվականի մայիսի 18-ին Ռանիերին հեռացվում է այդ պահին երրորդ հորիզոնականը զբաղեցնող թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[17]։ Նույն տարվա օգոստոսի 16-ին Ռանիերին խզում է իր պայմանագիրը ակումբի հետ՝ ստանալով աշխատավարձը պայմանագրի ավարտման ժամանակից շուտ[18]։ Արդյունքում՝ մրցաշրջանի վերջում «Յուվենտուսը» առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը[19][20]։

2009 թվականի սեպտեմբերի 2-ին Ռանիերին կնքելով երկու տարվա պայմանագիր[21] դառնում է իտալական «Ռոմայի» մարզիչը[22][23]։ 2009/10 մրցաշրջանի արդյունքներով «Ռոման» Սերիա Ա-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Ակումբը մինչև առաջնության վերջին տուրը պայքար էր մղում առաջնության հաղթող դարձող «Ինտերի» հետ։ Այդ մրցաշրջանում «Ռոման» այդ ակումբից պարտություն է կրում նաև Իտալիայի գավաթի մրցությունում։ 2010 թվականի հունիսին «Ռոման» առաջարկում է Ռանիերիին երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը մինչև 2013 թվականը։ Ըստ պայմանագրի` Ռանիերին պետք է ստանար տարեկան 2 մլն եվրո աշխատավարձ[24]։ 2011 թվականի փետրվարի 20-ին Ռանիերին խզում է պայմանագիրը ակումբի հետ և հատկապես այն խաղից հետո, երբ «Ռոման», երեք գնդակ ուղարկելով «Ջենոայի» դարպասը, խաղավերջում պարտվում է 3-4 հաշվով։ Այս խաղից առաջ Ռանիերին հայտարարել էր, որ հռոմեական ակումբից չի պատրաստվում հեռանալ[25]։ 2011 թվականի փետրվարի 21-ին Ռանիերին պաշտոնապես՝ երկկողմանի համաձայնությամբ խզում է իտալական ակումբի հետ պայմանագիրը[26][27]։

2011 թվականի սեպտեմբերի 22-ին Ռանիերին կնքելով երկամյա պայմանագիր «Ինտեր» ակումբի հետ դառնում է նրա մարզիչը[28][29]։ Որոշ ժամանակով «կապտասևերի» արդյունքները լավանում են, սակայն Ռանիերին չի հաջողվում հանել ակումբին ճգնաժամից։ 2012 թվականի մարտի 26-ին առտագնա հանդիպման ժամանակ «Յուվենտուսից» պարտություն (0:2) կրելուց հետո՝ «Ինտերը» պաշտոնապես հայտարարում է գլխավոր մարզչի պաշտոնից Ռանիերիի հեռացման մասին[30][31]։

2012 թվականի մայիսի 29-ին Ռանիերին նշանակվում է այդ ժամանակ Լիգա 2-ում հանդես եկող ֆրանսիական «Մոնակոյի» մարզիչ[32][33]։ Հենց առաջին մրցաշրջանում իտալացուն հաջողվում է «Մոնակոյին» դուրս հանել Լիգա 1, իսկ արդեն մյուս մրցաշրջանում ակումբը զիջելով առաջին հորիզոնականը «Պարի Սեն Ժերմենին» դառնում է առաջնության փոխ-չեմպիոնը։ Մրցաշրջանի ավարտին՝ 2014 թվականի մայիսի 20-ին Ռանիերին լքում է ակումբը[34][35]։

2014 թվականի հուլիսի 25-ին Կլաուդիո Ռանիերին առաջին անգամ չի նշանակվում, որպես ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ և դառնում է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչը[36]։ Սակայն արդեն 2014 թվականի նոյեմբերի 15-ին Ռանիերին հեռացվում է այդ պաշտոնից, քանի որ նրա օրոք հավաքականը Եվրո-2016 մրցության ընտրական փուլի չորս անհաջող խաղերում հավաքում է ընդամենը 1 միավոր. Ֆարերյան կղզիներ (0-1), Հյուսիսային Իռլանդիա (0-2), Ռումինիա (0-1), Ֆինլանդիա (1-1, միակ վաստակված միավորը)։ Ռանիերիի փոխարինողներին նույնպես չի հաջողվում բարելավվել իրավիճակը և հավաքականը չի անցնում առաջնության մյուս՝ ընտրական փուլ[37][38]։

2015 թվականի հուլիսի 13-ին Ռանիերին վերադառնալով Անգլիա գլխավորում է «Լեսթեր Սիթին»[39][40]։ Նրա գլխավորության օրոք ակումբը անսպասելիորեն բարձրանում է առաջատար հորիզոնականներ ավարտելով առաջին «կիսամյակը»՝ երկրորդ հորիզոնականում[41]։

2017 թվականի փետրվարի 24-ին հեռացվել է «Լեսթեր Սիթի» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[42]։

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2014 թվականի փետրվարի 14-ի տվյալների[43][44]

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի վերջ Ցուցանիշներ
Խ Հ Ո Պ % հաղթանակ
Կալյարի Իտալիա հունիսի 1, 1988[45] հունիսի 30, 1991 72 23 30 19 31,94
Նապոլի Իտալիա հուլիսի 1, 1991 հունիսի 30, 1993[46] 73 28 25 20 38,36
Ֆիորենտինա Իտալիա հուլիսի 1, 1993 հունիսի 30, 1997 157 66 54 37 42,03
Վալենսիա Իսպանիա սեպտեմբերի 20, 1997[47] հունիսի 30, 1999[48] 87 47 15 25 54,02
Ատլետիկո Մադրիդ Իսպանիա հուլիսի 1, 1999 մարտի 3, 2000[49] 40 16 10 14 40,00
Չելսի Անգլիա սեպտեմբերի 18, 2000[50] հունիսի 30, 2004 198 107 46 45 54,04
Վալենսիա Իսպանիա հուլիսի 1, 2004[6] փետրվարի 25, 2005[51] 37 17 9 11 45,94
Պարմա Իտալիա փետրվարի 13, 2007[8] հունիսի 30, 2007[11] 18 7 6 5 38,88
Յուվենտուս Իտալիա հուլիսի 1, 2007[14] մայիսի 18, 2009[52] 93 47 30 16 50,53
Ռոմա Իտալիա սեպտեմբերի 1, 2009[34] փետրվարի 20, 2011 88 50 17 21 56,81
Ինտեր Իտալիա սեպտեմբերի 22, 2011 մարտի 26, 2012 35 17 5 13 48,57
Մոնակո Ֆրանսիա մայիսի 30, 2012 մայիսի 20, 2014 86 51 24 11 59,30
Հունաստան Հունաստան հուլիսի 25, 2014 նոյեմբերի 15, 2014 4 0 1 3 0
Լեսթեր Սիթի Անգլիա հուլիսի 13, 2015 մ.հ. 31 17 9 5 54,83
Ընդհանուր 1019 493 281 245 48,38

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա «Պալերմո»

  • Սերիա C1-ի չեմպիոն - 1984-85
  • Ընդհանուր - 1 տիտղոս

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Լեսթեր Սիթի»

Իտալիա «Կալյարի»

  • Սերիա C-ի գավաթի դափնեկիր - 1989
  • Ընդհանուր - 1 տիտղոս

Իտալիա «Ֆիորենտինա»

Իսպանիա «Վալենսիա»

Ֆրանսիա «Մոնակո»

  • Լիգա 2-ի չեմպիոն - 2012-13[53]
  • Ընդհանուր - 1 տիտղոս

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ranieri tries to steal Mourinho's thunder»։ The Daily Mail (UK)։ դեկտեմբերի 10, 2004։ Վերցված է հուլիսի 29, 2015 
  3. Moore Glenn (2004-04-21)։ «Ranieri's tinkering backfires as Chelsea bow to Monaco's 10 men»։ London: The Independent։ Վերցված է 2011-03-05 (չաշխատող հղում)
  4. «Ranieri returns to popular acclaim but sidesteps Chelsea's Machiavellian world»։ The Independent (London)։ հոկտեմբերի 12, 2004։ Վերցված է ապրիլի 30, 2010 (չաշխատող հղում)
  5. Talbot Simon (փետրվարի 26, 2005)։ «Ranieri sacked by Valencia»։ The Guardian (London)։ Վերցված է ապրիլի 30, 2010 
  6. 6,0 6,1 «Ranieri excited by Valencia return»։ CNN։ Արխիվացված օրիգինալից 2004-08-15-ին։ Վերցված է հուլիսի 15, 2015 
  7. «Coach Ranieri sacked by Valencia»։ BBC News։ փետրվարի 25, 2005։ Վերցված է ապրիլի 30, 2010 
  8. 8,0 8,1 «BBC SPORT – Football – Europe – Ranieri appointed coach of Parma» 
  9. «Ranieri lined up after Sven, KK snubs»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-08-ին։ Վերցված է 2016-02-23 
  10. Reuters Editorial (մայիսի 31, 2007)։ «Ranieri linked with City after quitting Parma»։ Reuters UK 
  11. 11,0 11,1 «Parma announce Ranieri exit»։ Football Italia։ մայիսի 31, 2007։ Արխիվացված օրիգինալից 2007-06-02-ին։ Վերցված է մայիսի 31, 2007 
  12. «Palermo, per il futuro spunta Ranieri: "Prima salvo il Parma, poi si vedrà"»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-05-ին։ Վերցված է 2016-02-23 
  13. «Ranieri set for City role»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-07-ին։ Վերցված է 2021-01-28 
  14. 14,0 14,1 «Ranieri appointed Juventus coach»։ London: BBC News։ հունիսի 4, 2007։ Վերցված է հունիսի 4, 2007 
  15. «Ranieri is the new Juventus coach»։ Juventus.com։ հունիսի 4, 2007։ Արխիվացված օրիգինալից 2007-06-06-ին։ Վերցված է հունիսի 4, 2007 
  16. «Nedved extends Juve stay»։ FIFA.com։ մայիսի 13, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-26-ին։ Վերցված է 2016-02-23 
  17. ««Յուվենտուսը» հեռացնում է գլխավոր մարզչի պաշտոնից Ռանիերիին»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-21-ին։ Վերցված է 2016-02-23 
  18. «Ռանիերին խզում է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ»։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-19-ին։ Վերցված է 2016-02-23 
  19. «Ranieri raps Mourinhos style»։ The Sun (London)։ օգոստոսի 7, 2008 
  20. «Juventus Two Months Without A Win After Atalanta Draw»։ Goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին։ Վերցված է 2016-02-23 
  21. «Ռանիերին ուրախ է, որ աշխատելու է «Ռոմայի» հետ»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-04-ին։ Վերցված է 2016-02-23 
  22. «Ռանիերին դառնում է «Ռոմայի» գլխավոր մարզիչը»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-06-ին։ Վերցված է 2016-02-23 
  23. «Juventus dismiss manager Ranieri»։ BBC Sport (London)։ մայիսի 18, 2009։ Վերցված է մայիսի 18, 2009 
  24. ««Ռոման» առաջարկել է Ռանիերիին եռամյա պայմանագիր»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-17-ին։ Վերցված է 2016-02-23 
  25. «Ռանիերի. Ես չեմ հրաժարվի իմ պաշտոնից»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-22-ին։ Վերցված է 2016-02-23 
  26. La Roma ha scelto. Panchina a Montella
  27. «Ranieri appointed new Roma coach»։ BBC Sport (London)։ սեպտեմբերի 2, 2009։ Վերցված է սեպտեմբերի 2, 2009 
  28. «Ranieri all'Inter: oggi il 1° allenamento» (իտալերեն)։ Sito ufficiale dell'Internazionale FC Milano։ 22.09.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է սեպտեմբերի 22, 2011 
  29. «Italien: Ranieri neuer Coach bei Inter Mailand» (գերմաներեն)։ transfermarkt.de։ 22.09.2011։ Արխիվացված օրիգինալից 2011-09-25-ին։ Վերցված է սեպտեմբերի 22, 2011 
  30. «Comunicato ufficiale FC Internazionale» (իտալերեն)։ Sito ufficiale dell'Internazionale FC Milano։ 26.03.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է մարտի 27, 2012 
  31. «Inter Mailand trennt sich von Trainer Ranieri» (իտալերեն)։ transfermarkt.de։ 26.03.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է մարտի 27, 2012 
  32. «Claudio Ranieri nouveau coach de l'ASM FC» (ֆրանսերեն)։ Site officiel de l'AS Monaco FC։ 29.05.2012։ Վերցված է մայիսի 30, 2012  (չաշխատող հղում)
  33. «Ranieri neuer Monaco-Trainer» (գերմաներեն)։ transfermarkt.at։ 30.05.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է մայիսի 30, 2012 
  34. 34,0 34,1 «Claudio Ranieri resigns as coach of Serie A side Roma»։ BBC Sport։ փետրվարի 20, 2011։ Վերցված է փետրվարի 20, 2011 
  35. «Inter Milan's new manager Claudio Ranieri vows to bring success back to the club»։ Daily Telegraph։ սեպտեմբերի 22, 2011։ Վերցված է սեպտեմբերի 22, 2011 
  36. Կլաուդիո Ռանիերին նշանակվել է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին
  37. «Greece – Serbia»։ www.live-result.com։ Վերցված է հուլիսի 14, 2015 
  38. Georgakopoulos George (նոյեմբերի 15, 2014)։ «Ranieri goes after Greece's worst record in the century»։ Kathimerini։ Վերցված է նոյեմբերի 15, 2014 
  39. «In-Profile: Claudio Ranieri» (անգլերեն)։ Official site of Leicester City FC։ 13.07.2015։ Վերցված է հուլիսի 21, 2015 
  40. «Claudio Ranieri: 10 Facts»։ Official site of Leicester City FC։ 13.07.2015։ Վերցված է հուլիսի 21, 2015 
  41. «Claudio Ranieri: Leicester City appoint ex-Chelsea manager»։ BBC։ հուլիսի 13, 2015։ Վերցված է հուլիսի 13, 2015 
  42. City Leicester։ «Club Statement: Leicester City And Claudio Ranieri Part Company» (անգլերեն)։ Վերցված է 2017-02-23 
  43. «Managers – Claudio Ranieri»։ Soccerbase։ Վերցված է հուլիսի 14, 2015 
  44. «Claudio Ranieri confirmed as new Internazionale coach»։ Guardian։ սեպտեմբերի 22, 2011։ Վերցված է սեպտեմբերի 22, 2011 
  45. «Internazionale replace Claudio Ranieri after poor run in Serie A»։ Guardian։ մարտի 26, 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է մարտի 26, 2012 
  46. «Defeat to Marseille leaves Inter reeling and Ranieri on the verge of sack»։ In the stands։ փետրվարի 23, 2012։ Վերցված է փետրվարի 23, 2012 
  47. Laudisa Carlo (սեպտեմբերի 20, 1997)։ «Ranieri Valencia: e' fatta»։ La Gazzetta dello Sport (իտալերեն)։ Վերցված է փետրվարի 3, 2016 
  48. «With tears in his eyes, Ranieri holds on – Inter's late late show gives the Tinkerman another stay of execution»։ Goal.com։ մարտի 10, 2012։ Վերցված է մարտի 10, 2012 
  49. Laudisa Carlo (մարտի 4, 2000)։ «Atletico Madrid: via Ranieri, torna Antic»։ La Gazzetta dello Sport (իտալերեն)։ Վերցված է փետրվարի 3, 2016 
  50. «Claudio Ranieri Ranieri sacked by Inter Milan»։ ESPN։ մարտի 26, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին։ Վերցված է մարտի 26, 2012 
  51. Agency (մայիսի 20, 2014)։ «Claudio Ranieri sacked: Monaco dismiss manager despite finishing second in Ligue 1 and qualifying for Champions League»։ The Independent 
  52. «Claudio Ranieri Ranieri new coach of AS Monaco»։ asm-fc.com։ մայիսի 30, 2012։ Վերցված է մայիսի 30, 2012 (չաշխատող հղում)
  53. «Jamie Vardy's Leicester goal glut draws Gabriel Batistuta comparison»։ Sky Sports։ նոյեմբերի 23, 2015։ Վերցված է դեկտեմբերի 20, 2015 
  54. Dafydd Pritchard։ «BBC Sport – Swansea City 0-3 Leicester City»։ BBC Sport 
  55. Daniel Taylor։ «Vardy and Mahrez score to send Chelsea packing and Leicester top again»։ the Guardian 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են