Ռիկարդու Պերեյրա (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկարդու Պերեյրա
Ricardo Pereira
Ռիկարդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ricardo Domingos Barbosa Pereira
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Կաբո Վերդե Կաբո Վերդե
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1993(1993-10-06)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 21
Պատանեկան կարիերա
2001-2004 Պորտուգալիա Ֆուտեբոլ Բենֆիկա
2004-2010 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն
2010-2011 Պորտուգալիա Նավալ
2011-2012 Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ 30 (0)
2013 Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ B 1 (0)
2013-2015 Պորտուգալիա Պորտու B 18 (2)
2013-2018 Պորտուգալիա Պորտու 46 (4)
2015-2017   Ֆրանսիա Նիս 50 (2)
2018-ներկա Անգլիա Լեսթեր Սիթի 48 (4)
Ազգային հավաքական
2011-2012 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 3 (1)
2012-2013 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 14 (4)
2013-2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 18 (7)
2016 Պորտուգալիա Պորտուգալիա Մ23 1 (0)
2015-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 27-ի, 2019

Ռիկարդու Պերեյրա (պորտ.՝ Ricardo Pereira, հոկտեմբերի 6, 1993(1993-10-06)[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտորիա Գիմարայնշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկարդուն հանդես է եկել Նավալի և Սպորտինգ Լիսաբոնի ակադեմիաներում[4][5]։ 2011 թվականին նա միացավ Վիտորիա Գիմարայնշի երիտասարդական թիմին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի ապրիլի 1-ին՝ փոխարինման մտնելով Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 2-ին՝ Պորտուգալիայի գավաթի Մարիտիմուի դեմ խաղում[7]։ 2013 թվականի մարտի 27-ին Ռիկարդուն դուբլ ձևակերպեց գավաթի կիսաեզրափակչի Բելենենսիշի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Գիմարայնշին[8][9]։ Մայիսի 26-ին՝ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Բենֆիկայի դեմ հանդիպման 82-րդ րոպեին նա խփեց հանդիպման հաղթանակ գոլը[10]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[11][12]։ Վիտորիա Գիմարայնշի կազմում Ռիկարդուն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Պորտու[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 16-ին Ռիկարդուն պայմանագիր կնքեց Պորտուի հետ, որը ուժի մեջ մտավ հուլիսի 1-ին[13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինման մտնելով Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[15]։ Թիմի մեկնարկային կազմում Պորտուգալիայի առաջնությունում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոյեմբերի 2-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ռիկարդուն անցկացրեց նոյեմբերի 26-ին՝ Չեմպիոնների Լիգայի Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը Պորտուի կազմում խփեց 2014 թվականի փետրվարի 9-ին՝ Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում[18]։ Մայիսի 10-ին պորտուգալացին գոլ խփեց Բենֆիկայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[19]։ Իր առաջին մրցաշրջանում Ռիկարդուն անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[20]։

2015 թվականի ամռանը Ռիկարդուն 2 տարվա վարձավճարով միացավ Նիսին[21][22]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց սեպտեմբերի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գենգանի դեմ խաղում[23]։ Սեպտեմբերի 19-ին պորտուգալացին 2 գոլային փոխանցում տվեց Բաստիայի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը Նիսի կազմում Ռիկարդուն խփեց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Լորյանի դեմ խաղում[25]։ 2016 թվականի ապրիլի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[26]։ Ապրիլին պորտուգալացին ICSS-ի կողմից ճանաչվեց Լիգա 1-ի լավագույն եզրային պաշտպան[27]։ Նիսի կազմում Պերեյրան անցկացրեց 57 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

2017-18 մրցաշրջանում Ռիկարդուն վերադարձավ Պորտու՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[28]։ 2017 թվականի հոկտեմբերի 21-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-1 հաշվով[29]։ Նոյեմբերի 21-ին Ռիկարդուն գոլային փոխանցում տվեց Ֆելիպե Մոնտեյրոյին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բեշիկթաշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[30]։ Նոյեմբերի 25-ին պորտուգալացին գոլ խփեց Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[31]։ 2017-18 մրցաշրջանում Պորտուն հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը[32][33], իսկ Ռիկարդուն ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[34]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 77 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 17-ին Ռիկարդուն 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[35][36][37]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն եվրո[38][39][40]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[41][42]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում Ռիկարդուն խփեց հոկտեմբերի 6-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[43]։ Դեկտեմբերի 26-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպման 81-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Լեսթերին[44][45]։ 2019 թվականի հունվարի 1-ին նա գոլային փոխանցում տվեց Ջեյմի Վարդիին Էվերթոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[46]։ Իր առաջին մրցաշրջանում Ռիկարդուն անցկացրեց 37 հանդիպում[47]՝ դառնալով 2 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Լեսթեր Սիթիի տարվա լավագույն ֆուտբոլիստ[48][49]։

2019 թվականի սեպտեմբերի 21-ին Ռիկարդուն գոլ խփեց Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ օգնելով Լեսթերին հաղթել 2-1 հաշվով[50][51]։ 1 շաբաթ անց՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում պորտուգալացին կրկին դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[52]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկարդուն ներկայացրել է Պորտուգալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականի ամռանը նա մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը՝ անցկացրած 4 հանդիպումներում դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[53]։ 2015 թվականի հունիսին Ռիկարդուն մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[54][55]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալով կիսաեզրափակչի Գերմանիայի դեմ խաղում[56][57]։ Պորտուգալիան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը առաջնությունում[58][59]՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Շվեդիային[60][61]։

Պորտուգալիայի ազգային հավաքական Ռիկարդուն առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Սերբիայի դեմ խաղի համար[62][63], սակայն այս խաղում մնաց պահեստայինների նստարանին[64]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 14-ին՝ փոխարինելով Գոնսալու Գեդեշին Ռուսաստանի դեմ խաղում[65]։ 2018 թվականի մայիսին Ռիկարդուն ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Պորտուգալիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[66][67][68]։ Առաջնությունում նա անցկացրեց միայն 1 հանդիպում[69], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[70][71]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[72][73]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ[74]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիտորիա Գիմարայնշ 2011–12 Պրիմեյրա Լիգա 3 0 0 0 0 0 3 0
2012–13 27 0 5 4 3 2 35 6
Ընդհանուր 30 0 5 4 0 0 3 2 38 6
Պորտու B 2013–14 Սեգունդա Լիգա 12 1 12 1
2014–15 6 1 6 1
Ընդհանուր 18 2 0 0 0 0 0 0 18 2
Պորտու 2013–14 Պրիմեյրա Լիգա 14 2 2 0 3 0 2 0 21 2
2014–15 5 0 0 0 3 0 5 0 13 0
2017–18 27 2 6 0 7 0 3 0 43 2
Ընդհանուր 46 4 8 0 13 0 10 0 77 4
Նիս (վարձավճար) 2015–16 Լիգա 1 26 0 0 0 1 0 27 0
2016–17 24 2 1 0 5 0 0 0 30 2
Ընդհանուր 50 2 1 0 5 0 1 0 57 2
Լեսթեր Սիթի 2018–19 Պրեմիեր Լիգա 35 2 0 0 2 0 37 2
2019–20 13 2 0 0 1 0 14 2
Ընդհանուր 48 4 0 0 0 0 3 0 51 4
Կարիերայի ընդհանուր 192 12 14 4 18 0 17 2 241 18

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ[74]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 2 0
2017 1 0
2018 2 0
2019 2 0
Ընդհանուր 7 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտորիա Գիմարայնշ

Պորտու

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. երկրորդ տեղ. 2015[59]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Portugal - Ricardo Pereira - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  4. Kundert, Tom. «Ricardo Pereira – the ultimate utility player». portugoal.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Ricardo Pereira – why his presence in Ligue 1 has been an honour and a privilege | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Vitória Guimarães SC - FC Paços de Ferreira, Apr 1, 2012 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  7. «CS Marítimo - Vitória Guimarães SC, Dec 2, 2012 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  8. «CF Belenenses - Vitória Guimarães SC, Mar 27, 2013 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  9. «Ricardo brace downs Belenenses». 2013 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  10. «Vitória Guimarães SC - SL Benfica, May 26, 2013 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  11. 11,0 11,1 «Guimaraes beat Benfica 2-1 to clinch Portugal Cup». www.reuters.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. «Benfica end season empty-handed». 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  13. «Ricardo e Tiago Rodrigues reforçam dragões» (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  14. «FC Porto contrata Ricardo Pereira ao Vitória de Guimarães». Autogolo. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. «Vitória Setúbal FC - FC Porto, Aug 18, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  16. «Belenenses SAD - FC Porto, Nov 2, 2013 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  17. «FC Porto - Austria Vienna, Nov 26, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  18. «FC Porto - FC Paços de Ferreira, Feb 9, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  19. «FC Porto - SL Benfica, May 10, 2014 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  20. «Ricardo Pereira | Football Stats | Leicester City | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  21. «Ricardo rejoint le Gym». OGC Nice (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  22. «Ricardo Pereira (FC Porto) prêté deux ans à Nice». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  23. «OGC Nice - EA Guingamp, Sep 12, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  24. «SC Bastia - OGC Nice, Sep 19, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  25. «OGC Nice - FC Lorient, Oct 2, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  26. «OGC Nice - Paris Saint-Germain, Apr 30, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  27. «Devinez qui est le meilleur arrière latéral du championnat de France». Nice-Matin (ֆրանսերեն). 2016 թ․ ապրիլի 10. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  28. «Ricardo Pereira | Football Stats | FC Porto | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  29. «FC Porto - FC Paços de Ferreira, Oct 21, 2017 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  30. «Besiktas JK - FC Porto, Nov 21, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  31. «Desportivo Aves - FC Porto, Nov 25, 2017 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  32. «Porto players and fans have a massive party to celebrate first title since 2013». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  33. 33,0 33,1 «FC Porto seal first Portuguese title in 5 years». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  34. 34,0 34,1 «FC Porto lidera Onze do Ano». Liga Portugal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  35. «Terms Agreed For Ricardo Pereira Transfer» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  36. «Ricardo Pereira: Leicester agree terms with Porto over transfer of Portugal defender». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  37. «Leicester agree signing of Ricardo Pereira from Porto on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  38. Clark, Gill. «Ricardo Pereira Agrees to 5-Year Leicester City Contract After Porto Transfer». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  39. «Leicester land £22.5m Porto defender Ricardo Pereira in five-year deal». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  40. «Leicester beat Tottenham by agreeing fee for Porto defender Pereira - Reports». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  41. «Manchester United - Leicester City, Aug 10, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  42. «Manchester United manager Jose Mourinho praised "monster" Paul Pogba after he captained the side and scored the opening goal in the win over Leicester City on the first day of the Premier League season». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  43. «Leicester City - Everton FC, Oct 6, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  44. «Leicester City - Manchester City, Dec 26, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  45. «Ricardo Rocket Stuns Man City On Boxing Day». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  46. «Everton FC - Leicester City, Jan 1, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  47. «Ricardo Pereira | Football Stats | Leicester City | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  48. 48,0 48,1 «Ricardo Bags Awards Double At End Of Season Dinner». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  49. Gillen, Sean. «Leicester's Ricardo Pereira lands double Player of the Year awards». portugoal.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  50. «Leicester City - Tottenham Hotspur, Sep 21, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  51. Percy, John. «James Maddison hits stunning winner as Leicester come from behind to beat Spurs after VAR rules out two goals». www.telegraph.co.uk. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  52. «Leicester City - Newcastle United, Sep 29, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  53. FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - Portugal». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  54. Tighe, Sam. «European U21 Championship 2015: Portugal Team Guide». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  55. uefa.com. «Under-21 2015 - History - Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  56. «Portugal U21 - Germany U21, Jun 27, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  57. uefa.com (2015 թ․ հունիսի 27). «Five-goal Portugal stun Germany in semi-finals». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  58. Ashdown, John. «Sweden sink Portugal on penalties in European Under-21 final». The Guardian. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  59. 59,0 59,1 uefa.com (2015 թ․ հունիսի 30). «Spot-on Sweden beat Portugal to win U21 EURO». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  60. «Sweden U21 - Portugal U21, Jun 30, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  61. «Sweden win European U21 Championship on penalties». Eurosport. 2015 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  62. «Serbia v Portugal Preview: Bernardo Silva talks up squad's quality | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  63. «Portugal release Ronaldo after qualifying». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  64. «Serbia - Portugal, Oct 11, 2015 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  65. «Russia - Portugal, Nov 14, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  66. «Portugal drop 10 Euro 2016 winners in World Cup squad». The Independent (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  67. «World Cup 2018: Portugal leave out several Euro 2016 winners». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  68. «Ronaldo in, Sanches out of Portugal WC squad». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  69. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - RICARDO - Ricardo Pereira - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  70. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  71. «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  72. «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  73. Murray, Scott (2018 թ․ հունիսի 30). «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  74. 74,0 74,1 «Ricardo Pereira». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդու Պերեյրա (ֆուտբոլիստ)» հոդվածին։