Համզա Չաուդրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համզա Չաուդրի
անգլ.՝ Hamza Choudhury
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 1, 1997(1997-10-01)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Loughborough, Լեստերշիր, Լեստերշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2011—2015 Անգլիա Լեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015— Անգլիա Լեսթեր Սիթի 37 (1)
2016  Անգլիա Բերտոն Ալբիոն 13 (0)
2016—2017  Անգլիա Բերտոն Ալբիոն 13 (0)
Ազգային հավաքական
2018— Անգլիա Անգլիա (մինչև 21) 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 3.08.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 1.8.2019

Համզա Դյուան Չաուդրի (անգլ.՝ Hamza Dewan Choudhury, հոկտեմբերի 1, 1997(1997-10-01)[1][2], Loughborough, Լեստերշիր, Լեստերշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան։

Ակումբային կարրիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չաուդրին 16 տարեկանից մարզվել է «Լեսթեր Սիթիի» ֆուտբոլային ակադեմիայում[3]։ 2016 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Բերտոն Ալբիոն» ակումբ։ 2016 թվականի փետրվարի 27-ին նշել է նորամուտը թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Լիգայի 1-ի՝ «Ուոլսոլի» դեմ խաղում[4]։ 2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ դարձյալ վարձավճարով տեղափոխվել է «Բերտոն Ալբիոն»[5]։ 2016 թվականի օգոստոսի 6-ին Չեմպիոնշիփում նորամուտը նշել է «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում՝ այդ խաղում գոլային փոխանցում կատարելով խաղընկերոջը[6].

2017 թվականի սեպտեմբերի 19-ին Համզան նորամուտը նշել է «Լեսթեր Սիթիի» հիմնական կազմում՝ փոխարինելով Վիլֆրիդ Նդիդիին «Լիվերպուլի» դեմ խաղում, որն անցկացվել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ փուլի շրջանակներում[7]։ 2017 թվականի նոյեմբերի 28-ին Չաուդրին նորամուտը նշել է Պրեմիեր լիգայում՝ փոխարինելով Շինջի Օկազակիին «Տոտենհեմի» դեմ խաղում[8]։ 2018 թվականի ապրիլի 14-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Լեսթերի» մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի՝ «Բարնլիի» դեմ խաղում[9]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 26-ին Համզա Չաուդրին նորամուտը նշել է Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականում՝ փոխարինման դուրս գալով Չինաստանի հավաքականի դեմ Տուլոնի մրցաշարի շրջանակներում կայացած խաղում[10]։ Մրցաշարում անցկացրել է չորս հանդիպում, այդ թվում մասնակցելով Մեքսիկայի դեմ հաղթական եզրափակչին[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համզայի հայրը ծնունդով Գրենադայից է, իսկ մայրը՝ Բանգլադեշից[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի հավաքական (մինչև 21)
  • Տուլոնի մրցաշարի հաղթող – 2018[11]

Ծանւթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Transfer news: Leicester City youngster Hamza Choudhury attracting European interest» (անգլերեն). Sky Sports. 2014 թ․ սեպտեմբերի 25.
  4. «Burton's lead at the top of League One was cut to two points after they were held by fellow high-flyers Walsall» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ փետրվարի 27.
  5. «Hamza Choudhury re-signs on loan» (անգլերեն). BurtonAlbionFC.co.uk. 2016 թ․ օգոստոսի 6.
  6. «Nottingham Forest 4-3 Burton Albion» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 6.
  7. «Leicester City 2-0 Liverpool» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ սեպտեմբերի 19.
  8. «Leicester City 2-1 Tottenham Hotspur» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ նոյեմբերի 28.
  9. «Burnley 2-1 Leicester City» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ ապրիլի 14.
  10. «Choudhury makes maiden England u21s appearance» (անգլերեն). LCFC.com. 2018 թ․ մայիսի 27.
  11. 11,0 11,1 «Final fightback takes England u21s to Toulon hat-trick with win over Mexico» (անգլերեն). theFA.com. 2018 թ․ հունիսի 9.
  12. «Why Leicester City's local lad Hamza Choudhury really stands out» (անգլերեն). Leicester Mercury. 2017 թ․ հոկտեմբերի 12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]