Վիլֆրիդ Նդիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլֆրիդ Նդիդի
Onyinye Wilfred Ndidi
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օնինիե Վիլֆրիդ Նդիդի
Ազգությունը նիգերիացի
Քաղաքացիությունը Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 16, 1996(1996-12-16)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Լագոս, Լագոս, Նիգերիա[1]
Հասակ 183 սմ
Քաշ 73 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 25
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2017 Բելգիա «Գենկ» 61 (4)
2017-այժմ Անգլիա «Լեսթեր Սիթի» 43 (2)
Ազգային հավաքական
2013-2015 Նիգերիա Նիգերիա (մինչև 21) 7 (0)
2015-այժմ Նիգերիա Նիգերիա 14 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2017 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ

Օնինիե Վիլֆրիդ Նդիդի (անգլ.՝ Onyinye Wilfred Ndidi; դեկտեմբերի 16, 1996(1996-12-16)[1], Լագոս, Լագոս, Նիգերիա[1]), նիգերիացի ֆուտբոլիստ, անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբի և Նիգերիայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նդիդին «Լեսթեր Սիթիի» կազմում
Նդիդին Նիգերիայի հավաքականի կազմում

Նդիդին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է բելգիական «Գենկ» ակումբի կազմում։ 2015 թվականի հունվարի 31-ին Շարլերուա ակումբի դեմ խաղում նա կատարեց իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում[2]։ 2016 թվականի հունվարի 15-ին «Էյլտե-Վարեգեմ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Վիլֆրիդը խփել է իր առաջին գոլը «Գենկի» կազմում[3]։ 2016 թվականի ավարտին անգլիական Լեսթեր Սիթին Նդիդիին առաջարկել է 15,5 միլիոն ֆունտ ակումբի տեղափոխության համար[4]։ 2017 թվականի սկզբին Վիլֆրիդը միացել է «աղվեսներին»։ Հունվարի 14-ին «Չելսիի» դեմ հանդիպման ժամանակ նա կատարել է իր դեբյուտը անգլիական Պրեմիեր Լիգայում[5]։ Ապրիլին «Սթոք Սիթիի» դեմ խաղում Նդիդին խփել է իր առաջին գոլը «Լեսթեր Սիթիի» կազմում[6]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Վիլֆրիդը Նիգերիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը կայացել է Թուրքիայում։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Ուրուգվայի[7], Կուբայի[8] և Հարավային Կորեայի[9] հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականի Վիլֆրիդը Նիգերիայի երիտասարդական հավաքականի կազմում ևս մեկ անգամ մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը կայացել է Նոր Զելանդիայում։ Առաջնության ընթացքում Նդիդին մասնակցել է Բրազիլիայի[10], Հյուսիսային Կարեայի[11], Հունգարիայի[12] և Գերմանիայի[13] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականի հոկտեմբերի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարեց իր դեբյուտը Նիգերիայի ազգային հավաքականի կազմում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Шарлеруа VS. Генк 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015-01—31.
  3. «Генк VS. Зюльте-Варегем 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016-01—15.
  4. ««Лестер» предлагает «Генку» 15,5 млн фунтов за 19-летнего хавбека Ндиди» (անգլերեն). sports.ru. 2016-11—21.
  5. «Лестер Сити VS. Челси 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017-01—14.
  6. «Лестер Сити VS. Сток Сити 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017-04—14.
  7. «Нигерия (до 20) VS. Уругвай (до 20) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 2.
  8. «Куба (до 20) VS. Нигерия (до 20) 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 24.
  9. «Южная Корея (до 20) VS. Нигерия (до 20) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 27.
  10. «Нигерия (до 20) VS. Бразилия (до 20) 2:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 1.
  11. «Нигерия (до 20) VS. Северная Корея (до 20) 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 4.
  12. «Венгрия (до 20) VS. Нигерия (до 20) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 7.
  13. «Германия (до 20) VS. Нигерия (до 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 11.
  14. «Чили VS. Гана 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015—10—08.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլֆրիդ Նդիդի» հոդվածին։