Վիկտոր Վասկես
Վիկտոր Վասկես իսպ.՝ Víctor Vázquez Solsona | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը | իսպանացի | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1987[1][2][3] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2017 |
«Տորոնտո»
| ||
2016 | «Կրուս Ասուլ» | ||
2011 | «Բրյուգգե» | ||
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վիկտոր Վասկես Սոլսոնա (իսպ.՝ Víctor Vázquez Solsona, հունվարի 20, 1987[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Տորոնտո» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։
Ֆուտբոլային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասկեսը ծնվել է Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում։ 11 տարեկանում եղել է Բարսելոնայի ակումբի երիտասարդական կազմի անդամ։ Խաղացել է ակումբի տարբեր տարիքային թիմերում։ Նրա դեբյուտը եղավ հիմնական կազմում 2008 թվականի ապրիլի 12-ին Լա Լիգայում, «Ռեկրեատիվո»-ի դեմ խաղում, որտեղ նա փոխարինել է Սանտիագո Էսկերրոյին[4]։ 2010 թվականի դեկտեմբերի 7-ին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում ռուսական «Ռուբինի» դեմ խաղում Վիկտորը խփեց իր առաջին գոլը Բարսելոնայի կազմում[5]։ Կատալոնական ակումբի կազմում Վիկտորը դարձավ չեմպիոն և ֆուտբոլի Իսպանիայի գավաթակիր, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, չնայած նրա ներդրումը ընդհանուր հաջողության մեջ աննշան էր։
2011 թվականի ամռանը ավելի շատ փորձ ձեռք բերելու նպատակով՝ Վիկտորը հեռացավ Իսպանիայից և գնաց բելգիական «Բրյուգգե»։ Նա պայմանագիր ստորագրեց 3 տարի ժամկետով։ Հուլիսի 31-ին «Վեստերլոյի» դեմ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ Ժյուպիլեյի լիգայում[6]։ Հենց այդ խաղում Վասկեսը խփեց իր առաջին գոլը նոր թիմում։ 2013 թվականից մինչև 2016 թվականը Վիկտորը երկարաձգեց իր պայմանագիրը «Բրյուգգեյի» հետ։ 2015 թվականին նա օգնեց թիմին նվաճել Բելգիայի գավաթը և մրցաշրջանի ավարտին ճանաչվեց որպես առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
2016 թվականի սկզբին Վասկեսը տեղափոխվեց մեքսիկական «Կրուս Ասուլ»[7]։ Տեղափոխման գումարը կազմում էր 1,5 միլիոն եվրո։ Մեքսիկայի առաջնությունում «Լեոնի» դեմ խաղում նա հանդես եկավ առաջին անգամ։ 2016 թվականի մարտի 6-ին «Ունիվերսիդադ Նասյոնալ ակումբի» դեմ մրցամարտում Վասկեսը խփեց իր առաջին գոլը «Կրուս Ասուլի» կազմում[8]։
2017 թվականի սկզբին Վասկեսը պայմանագիր կնքեց Կանադայի «Տորոնտո» Ֆուտբոլային ակումբի հետ։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսի 3-ի դրությամբ[9][10]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոպա | Այլ[11] | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բարսելոնա ՖԱ C | 2005-2006 | 29 | 7 | - | - | - | - | - | - | 29 | 7 |
Ընդամենը | 29 | 7 | - | - | - | - | - | - | 29 | 7 | |
Բարսելոնա ՖԱ Բ | 29 | 1 | - | - | - | - | - | - | 29 | 1 | |
2007-2008 | 27 | 9 | - | - | - | - | - | - | 27 | 9 | |
2008-2009 | 19 | 0 | - | - | - | - | - | - | 19 | 0 | |
2009-2010 | 18 | 1 | - | - | - | - | - | - | 18 | 1 | |
2010-2011 | 25 | 1 | - | - | - | - | - | - | 25 | 1 | |
Ընդամենը | 118 | 12 | - | - | - | - | - | - | 118 | 12 | |
Բարսելոնա ՖԱ | 2007-2008 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2008-2009 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
2009-2010 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
2010-2011 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 1 | 1 | |
Total | 1 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 3 | 1 | |
Բրյուգգե ՖԱ | 2011-2012 | 35 | 6 | 1 | 0 | 11 | 1 | - | - | 47 | 7 |
2012-2013 | 28 | 3 | 1 | 0 | 5 | 1 | - | - | 34 | 4 | |
2013-2014 | 20 | 2 | 1 | 0 | 1 | 0 | - | - | 22 | 2 | |
2014-2015 | 24 | 4 | 4 | 2 | 12 | 5 | - | - | 37 | 11 | |
2015-2016 | 14 | 0 | 1 | 0 | 8 | 1 | - | - | 23 | 1 | |
Ընդամենը | 121 | 15 | 7 | 2 | 37 | 7 | - | - | 165 | 25 | |
Կրուս Ասուլ | 2015–2016 | 14 | 1 | - | - | - | - | - | - | 14 | 1 |
Տորոնտո ֆուտբոլային ակումբ | 2017 | 13 | 3 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 13 | 3 |
Ընդամենը կարիերայում | 296 | 38 | 7 | 2 | 39 | 8 | 0 | 0 | 332 | 47 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա Լիգայի ոսկե մեդալակիր - 2008/2009
- Իսպանիայի գավաթի մրցանակակիր - 2008/2009
- Չեմպիոնների գավաթի մրցանակակիր - 2008/2009
- Չեմպիոնների գավաթի մրցանակակիր - 2010/2011
- Ֆուտբոլի Բելգիայի գավաթի մրցանակակիր - 2014/2015
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում՝ լավագույն ֆուտբոլիստ - 2014/2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Рекреативо VS. Барселона 2:2» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ ապրիլի 12.
- ↑ «Барселона VS. Рубин 2:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ դեկտեմբերի 7.
- ↑ «Брюгге VS. Вестерло 5:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 31.
- ↑ «Víctor Vázquez, exjugador de Barcelona, será contratación de Cruz Azul» [Víctor Vázquez, former Barcelona player, will be a Cruz Azul signing] (Spanish). ESPN Deportes. 2015 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «УНАМ Пумас VS. Крус Асуль 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 6.
- ↑ «Víctor Vázquez». Soccerway. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Team statistics». Toronto FC. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Includes other competitive competitions, including the Supercopa de España, UEFA Super Cup, FIFA Club World Cup.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Club Brugge official profile Արխիվացված 2012-09-11 Wayback Machine
- BDFutbol profile
- Futbolme profile
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Վասկես» հոդվածին։ |
|
- Հունվարի 20 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տորոնտոյի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Բարսելոնա B-ի ֆուտբոլիստներ
- Բրյուգգեի ֆուտբոլիստներ