Դանիել Դրինքուոթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանի Դրինքուոթեր
անգլ.՝ Danny Drinkwater
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիել Նոել Դրինքուոթեր
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1990(1990-03-05)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Անգլիա Անգլիա
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լեսթեր Սիթի
Համար 4
Պատանեկան կարիերա
2006-2009 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2012 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
2009-2010 Անգլիա Խադերսֆիլդ Թաուն 35 (2)
2010-2011 Անգլիա Քարդիֆ Սիթի 9 (0)
2011 Անգլիա Ուոթֆորդ 12 (0)
2011-2012 Անգլիա Բարնսլի 17 (1)
2012-մ.հ. Անգլիա Լեսթեր Սիթի 167 (13)
Ազգային հավաքական
2007-2008 Անգլիա Անգլիա (մինչև 18 տ) 2 (1)
2008-2009 Անգլիա Անգլիա (մինչև 19 տ) 12 (0)
2016-մ.հ. Անգլիա Անգլիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դանիել Նոել Դրինքուոթերը (անգլ.՝ Daniel Noel Drinkwater մարտի 5, 1990(1990-03-05)[1][2], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն) - անգլիացի ֆուտբոլիստ, Պրեմիեր Լիգայի «Լեսթեր Սիթի» ակումբի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան։ Դանին «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթերում ծնված Դանին մարզվել սկսել է 9 տարեկանից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայում։ 2006 թվականի հուլիսին նա ակումբի մանկապատանեկական թիմիմ հետ պայմանագիր կնքեց։ 2008 թվականի հուլիսի 31-ին Լանկաշիրայի Մեծ գավաթի եզրափակչում՝ «Լիվերպուլի» ակադեմիայի դեմ խաղում Դրինքուոթերը փոխարինման դուրս եկավ Ռոդրիգո Պոսսեբոնի փոխարեն և խաղի ավարտից երեք րոպե առաջ խփեց հաղթական գոլը։ 2008-09 մրցածրջանում Դանին անցկացրեց 18 խաղ «Յունայթեդի» պահեստային կազմում և 2 գոլ խփեց։

2009 թվականի մայիսի 24-ին Պրեմիեր Լիգայի վերջին տուրում՝ «Հալլ Սիթի» դեմ խաղում Դրինքուոթերը առաջին անգամ թիմի հիմնական կազմում տեղ գտավ՝ «46» համարով, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[3];

2009 թվականի օգոստոսի 14-ին Դանին մինչև 2009-10 մրցաշրջանը վարձավճարով տեղափոխվեց «Հադերսֆիլդ Թաուն»[4]։ Արդեն հաջորդ օրը նա նորամուտը նշեց ակումբում, խաղալով «Սաութհեմփթոնի» դեմ խաղում[5]։ Ամբողջ մրցաշրջանում նա անցկացրեց 39 հանդիպում և 2 գոլ խփեց։

2010 թվականի հուլիսի 8-ին Դրինքուոթերը վարձավճարով տեղափոխվեց ուելսյան «Քարդիֆ Սիթի», որը հանդես էր գալիս Պրեմիեր Լիգայում[6]։ Օգոստոսի 8-ին նա նորամուտը նշեց «Քարդիֆ Սիթիի» կազմում՝ «Շեֆֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում[7]։ 2011 թվականի հունվարի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Դրինքուոթերին վերադարձրեց ակումբ։ Վարձավճարով հանդես գալու ժամանակ Դանին անցկացրեց 12 հանդիպում[8]։

«Քարդիֆ Սիթիից» «Յունայթեդ» տեղափոխվելուց երեք օր անց՝ 2011 թվականի հունվարի 28-ին Դրինքուոթերը մինչև մրցաշրջանի վերջը վարձավճարով տեղափոխվեց «Ուոթֆորդ»[9]։ «Ուոթֆորդի» կազմում նա անցկացրեց 12 հանդիպում։

2011 թվականի օգոստոսի 23-ին Դրինքուոթերը վարձավչարով ուղարկվեց «Բարնսլի»[10]։ «Բարնսլիի» կազմում նա անցկացրեց 18 հանդիպում և 1 գոլ խփեց («Քարդիֆ Սիթիի» դարպասը)։

Դրինքուոթերը 2013 թվականին

2012 թվականի հունվարի 20-ին Դանի Դրինքուոթերը փոխեց ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով «Լեսթեր Սիթի», իսկ տրանսֆերի արժեքը չհրապարակվեց[11]։

2013-14 մրցաշրջանը Դրինքուոթերի համար հաջողված էր. առաջնության 45 խաղում նա 7 գոլ խփեց, և դեկտեմբեր ամսին ստացավ «Ամսվա ֆուտբոլիստ» կոչումը[12], և բացի այդ առաջադրվեց առաջնության «տարվա ֆուտբոլիստ» կոչմանը[13]։ Նա մտավ առաջնության տարվա լավագույն կազմի ֆուտբոլիստների մեջ, որտեղ էին նաև նրա ակումբակիցներ Կասպեր Շմեյխելը և Ուես Մորգանը[14], իսկ «Լեսթեր Սիթին» հաղթեց առաջնությունը, ստանալով թույլատրություն խաղալու Պրեմիեր Լիգայում[15]։

2014 թվականի հունիսի 7-ին Դրինքուոթերը «Լեսթերի» հետ պայմանագիրը երկարաձգեց 4 տարով[16]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրինքուոթերը Անգլիայի հավաքականում նորամուտը նշել է 18 տարեկանում՝ 2007 թվականի նոյեմբերի 20-ին խաղալով Գանայի հավաքականի դեմ, խփեց 2-րդ գոլը խաղի, որը ավարտվեց անգլիացիների հաղթանակով (2:0)։ Իսկ ավստրալիացիների դեմ խաղը նրա համար երկրորդն էր[17]։

2008-2009 թվականներին Դանին Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականում անցկացրեց 12 հանդիպում[17]։

2016 թվականի մարտի 29-ին նորմաուտը նշեց Անգլիայի հավաքականի հիմնական կազմում՝ խաղալով Հոլանդիայի հավաքականի դեմ խաղում[18]։

Վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Լեսթեր Սիթի

  • Անգլիայի 2-րդ առաջնության հաղթող - 2013-14
  • Պրեմիեր Լիգայի չեմպիոն - 2015-16

Անձնական տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջնության «տարվա թիմ»-ի կազմի անդամ - 2013-14
  • Առաջնության ասմվա լավագույն խաղացող - 2013 թվականի դեկտեմբեր
  • «Լեսթեր Սիթիի» կազմի տարվա խաղացող - 2013-14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Hughes, Ian (2009 թ․ մայիսի 24). «Hull 0-1 Man Utd» (անգլերեն). BBC Sport.
  4. «Drinkwater moves to Huddersfield» (անգլերեն). BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 14.
  5. «Huddersfield 3-1 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 15.
  6. «Man United youngster Daniel Drinkwater joins Cardiff on loan» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ հուլիսի 8.
  7. «Cardiff 1-1 Sheff Utd» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ օգոստոսի 8.
  8. «Danny Drinkwater returns to Man United from Cardiff» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ հունվարի 25.
  9. «Watford sign Manchester United midfielder Drinkwater» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ հունվարի 28.
  10. Marshall, Adam (2011 թ․ օգոստոսի 23). «Danny joins Barnsley» (անգլերեն). ManUtd.com.
  11. Marshall, Adam (2012 թ․ հունվարի 20). «Drinkwater joins Leicester» (անգլերեն). ManUtd.com.
  12. «Drinkwater Wins Player Of The Month» (անգլերեն). LCFC.com. 2014 թ․ հունվարի 10.
  13. «Football League nominates Ings, Drinkwater & McCormack» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ մարտի 13.
  14. «Leicester City trio make the PFA Championship Team of the Year» (անգլերեն). Sky Sports. 2014 թ․ ապրիլի 27.
  15. «Leicester City promoted to Premier League after QPR defeat» (անգլերեն). The Guardian. 2014 թ․ ապրիլի 5.
  16. «Transfer news: Leicester midfielder Danny Drinkwater signs new four-year contract» (անգլերեն). Sky Sports. 2014 թ․ հունիսի 17.
  17. 17,0 17,1 «Danny Drinkwater» (անգլերեն). theFA.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. «England 1-2 Netherlands» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ մարտի 29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Դրինքուոթեր» հոդվածին։