Ադրիեն Սեբաստիան Սիլվա
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ադրիեն Սեբաստիան Պեռուչետ Սիլվա | ||||||||||||||||||||
Ազգությունը | Ֆրանսիացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 15, 1989[1][2][3] (33 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Անգուլեմ | ||||||||||||||||||||
Հասակ | 171 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 71 | ||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ադրիեն Սեբաստիան Սիլվա (պորտ.՝ Adrien Sébastien Perruchet Silva, մարտի 15, 1989[1][2][3], Անգուլեմ), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Եվրո 2016 ֆուտբոլի առաջնության տարվա հաղթող։
Ադրիենը ծնվել է Պորտուգալիայում՝ պորտուգալացու և ֆրանսուհու ընտանիքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլվան ֆուտբոլով սկսել է զբաղվել ֆրանսիական «Բորդո» ակադեմիայում, սակայն 2002 թվականին մեկնեց Պորտուգալիա, որտեղ շատ շուտով հայտնվեց լիսաբոնական «Սպորտինգ» ակումբում։ 2007 թվականին նա ակումբի հետ ստորագրեց մասնագիտական առաջին պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով։ Օգոստոսի 17-ին «Ակադեմիկ»-ի դեմ խաղում դեբյուտել է «Սանգրիշ» լիգայում[5]։ Դեկտեմբերի 12-ին 2007-2008 թվականների ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում կիևյան «Դինամո» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա դեբյուտում էր միջազգային արենայում[6]։ 2008 թվականի հոկտեմբերի 1-ի Եվրոպայի առաջնության ժամանակ գերմանական «Հերթա Բեռլի» ակումբի դեմ խաղում նա խփեց իր ֆուտբոլային կարիերայի առաջին գոլը[7]։ «Առյուծների» հավաքականում անցկացրած առաջին 3 տարվա ընթացքում նա դարձել է Պորտուգալիայի ֆուտբոլի գավաթի առաջնության գավաթի և Պորտուգալիայի Սուպերգավաթի երկակի գավաթակիր։
2010 թվականին Սիլվան, համաձայն վարձակալման կանոնների, տեղափոխվեց իսրայելական «Մակաբի» Հայֆա[8]։ Օգոստոսի 22-ին Ադրիենը կրկին տեղափոխվեց նոր ակումբ՝ «Մակկաբի Տել-Ավիվ», նա դեբյուտում էր Իսրայելի ֆուտբոլի առաջնությունում[9]։ Չնայած նրան, որ Սիլվան խաղացել է 6 խաղ, նա դարձել է Իսրայելի չեմպիոն։
2011 թվականին Ադրիենը կրկին վարձավճարով տեղափոխվեց նոր ակումբ՝ «Ակադեմիկա»։ Հունվարի 22-ին «Օլյանենսի» ակումբի դեմ խաղում նա դեբյուտում էր «ուսանողների» կազմում[10]։ Հենց այդ խաղի ժամանակ իր նոր ակումբում Սիլվան խփեց իր առաջին գոլը։ 2012 թվականին նա օգնեց «Ակադեմիկա»-յին գրավել ազգային գավաթը, ինչը 73 տարվա ընթացքում ակումբի առաջին հաջողությունն էր։ Արենդայի ավարտից հետո Ադրիենը վերադարձավ «Սպորտինգ»։ 2013 թվականի հունվարի 13-ին «Օլյանենսի»-ի դեմ խաղում «առյուծների» կազմում նա խփեց իր առաջին գոլը»[11]։ Նույն թվականի նոյեմբերին Սիլվան ճանաչվեց տարվա ֆուտբոլիստ, իսկ ավելի ուշ՝ մարզական թիմի կապիտան։ 2015 թվականին նա կրկին դարձավ Պորտուգալիայի Գավաթի և Սուպերգավաթի գավաթակիր։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի նոյեմբերի 18-ին Արգենտինայի դեմ ընկերական խաղում, Սիլվան դեբյուտում էր Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Անդրե Գոմեսի[12]։
2016 թվականի ամռանը նա դարձավ Ֆրանսիայում անց կացվող Եվրոպայի առաջնության հաղթող։ Մրցախաղում հանդես է եկել Խորվաթիայի[13], Լեհաստանի[14], Ուելսի[15] և Ֆրանսիայի դեմ խաղերում[16]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պորտուգալիայի գավաթի գավաթակիր — 2007/2008
- Պորտուգալիայի գավաթի գավաթակիր — 2014/2015
- Պորտուգալիայի սուպերգավաթի գավաթակիր — 2007
- Պորտուգալիայի սուպերգավաթի գավաթակիր] — 2008
- Պորտուգալիայի սուպերգավաթի գավաթակիր — 2015
Միջազգային
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Adrien Silva, o futuro bate à porta» [Adrien Silva, the future knocks on the door] (Portuguese)։ Olheiros։ հունվարի 22, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-08-ին։ Վերցված է դեկտեմբերի 26, 2011
- ↑ «Sporting 4–1 Académica»։ Zerozero։ օգոստոսի 17, 2007։ Վերցված է դեկտեմբերի 26, 2011
- ↑ «Спортинг VS. Динамо Киев 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2007—12—12
- ↑ «Спортинг VS. Герта 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009—10—01
- ↑ «Sporting loan Adrien Silva to Maccabi Haifa»։ PortuGOAL։ հունիսի 27, 2010։ Վերցված է դեկտեմբերի 26, 2011
- ↑ «Маккаби Тель-Авив VS. Маккаби Хайфа 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010—08—22
- ↑ «Ольяненси VS. Академика 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011—01—22
- ↑ «Ольяненси VS. Спортинг 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—01—13
- ↑ «Аргентина VS. Португалия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—11—11
- ↑ «Хорватия VS. Португалия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-25
- ↑ «Польша VS. Португалия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-30
- ↑ «Португалия VS. Уэльс 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-07-06
- ↑ «Португалия VS. Франция 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-07-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 15 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ