Ջեք Գրիլիշ
![]() Գրիլիշը Աստոն Վիլլայի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Jack Peter Grealish | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 10, 1995[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան, վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 10 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-ներկա |
![]() | 141 | (20) |
2013-2014 |
→ ![]() | 37 | (5) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 |
![]() | 7 | (3) |
2012-2013 |
![]() | 6 | (2) |
2013-2014 |
![]() | 6 | (1) |
2016-2017 |
![]() | 7 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջեք Գրիլիշ (անգլ.՝ Jack Grealish, սեպտեմբերի 10, 1995[1][2], Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր սիթիյի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[4]։ Գրիլիշը Աստոն Վիլլայի ավագն է։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստոն Վիլլա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիլիշը Աստոն Վիլլայի ակադեմիայի սան է[5]։ Առաջին անգամ Աստոն Վիլլայի առաջին թիմի պահեստայինների նստարանին հայտնվեց 2012 թվականի մարտի 31-ին՝ 16 տարեկան հասակում՝ Չելսիի դեմ խաղում[6]։ 2012-13 մրցաշրջանում նա Աստոն Վիլլայի Մ19 թիմի հետ հաղթեց NextGen Series մրցաշարը[7]՝ գոլի հեղինակ դառնալով կիսաեզրափակչի Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում[8]։
2013 թվականի սեպտեմբերի 13-ին Գրիլիշը մինչև 2014 թվականի հունվարի 13-ը վարձավճարով միացավ Նոթս Կաունտիին՝ ստանալով 7 համարի մարզաշապիկը[9][10]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում[11][12]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Լեյտոն Օրիենտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[13]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 7-ին՝ Ջիլինգհեմի դեմ խաղում[14][15]։ Դեկտեմբերի 14-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կոլչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[16][17]։ 2014 թվականի հունվարի 17-ին Նոթս Կաունտին երկարաձգեց Գրիլիշի վարձավճարը մինչև մրցաշրջանի ավարտը[18][19][20]։ Ակումբի կազմում անգլիացին անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[21][22]։
Վարձավճարի ավարտից հետո Գրիլիշը վերադարձավ Աստոն Վիլլա։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց 2014 թվականի մայիսի 7-ին՝ փոխարինելով Ռայան Բերտրանդին Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[23][24]։ Հոկտեմբերի 14-ին Գրիլիշը 4 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[25][26][27]։ Առաջին հանդիպումը Անգլիայի գավաթում անցկացրեց 2015 թվականի հունվարի 4-ին՝ Բլեքփուլի դեմ խաղում[28][29]։ Պրեմիեր Լիգայում թիմի մեկնարկային կազմում Գրիլիշը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 7-ին՝ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում[30][31]։ Մայիսի 30-ին նա մասնակցեց Անգլիայի գավաթի եզրափակչի Արսենալի դեմ հանդիպմանը[32], սակայն Աստոն Վիլլան պարտվեց 4-0 հաշվով[33][34]։ 2014-15 մրցաշրջանում Գրիլիշը անցկացրեց 24 հանդիպում[35]՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Աստոն Վիլլայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[36]։
Իր առաջին գոլը Աստոն Վիլլայի կազմում Գրիլիշը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[37]։ 2015-16 մրցաշրջանում նա 16 հանդիպում անցկացրեց առաջնությունում[38], որոնցում բոլորում Աստոն Վիլլան պարտվեց և դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[39][40]։ Գրիլիշը շրջանցեց Շոն Տորնտոնի հակառեկորդը, ով պարտվել էր իր բոլոր 11 հանդիպումներում 2002-03 մրցաշրջանում[41][42][43]։ 2016 թվականի սեպտեմբերի 7-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2020 թվականը[44][45][46]։ Դեկտեմբերի 10-ին Գրիլիշը խփեց Ուիգան Ատլետիկի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 88-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[47]։ 2017 թվականի փետրվարի 4-ին նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ, ապա հեռացվեց խաղադաշտից Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[48]։ Մայիսի 7-ին անգլիացին գոլ խփեց Բրայթոնի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ փրկելով Աստոն Վիլլային պարտությունից[49]։ 2016-17 մրցաշրջանում Գրիլիշը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[50]։
2018 թվականի մայիսի 26-ին Գրիլիշը մասնակցեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Ֆուլհեմի դեմ հանդիպմանը[51], սակայն Աստոն Վիլլան պարտվեց 1-0 հաշվով[52][53]։ Սեպտեմբերի 24-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[54][55][56]։ Նոյեմբերի 2-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոլթոն Ուոնդերերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[57]։ Դեկտեմբերի 7-ին՝ Վեստ Բրոմվիչի դեմ խաղում[58] Գրիլիշը ստացավ սրունքի վնասվածք՝ բաց թողելով շուրջ 3 ամիս[59][60][61]։ Նա խաղադաշտ վերադարձավ 2019 թվականի մարտի 2-ին՝ որպես թիմի ավագ մասնակցելով Դերբի Կաունտիի դեմ հանդիպմանը և այս խաղում դառնալով գոլ հեղինակ[62]։ Այս խաղից հետո անգլիացին դարձավ Աստոն Վիլլայի հիմնական ավագը[63]՝ թիմի հետ 10 խաղում շարունակ տոնելով հաղթանակ[64][65]։ Մարտի 10-ին Գրիլիշը խփեց Բիրմինգհեմ Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը[66]։ Մայիսի 11-ին անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի Վեստ Բրոմվիչի դեմ խաղում[67]։ Մայիսի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Դերբի Կաունտիի դեմ խաղում[68], իսկ Աստոն Վիլլան հաղթեց 2-1 հաշվով՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[69][70][71]։ 2018-19 մրցաշրջանում Գրիլիշը անցկացրեց 36 հանդիպում[72]՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[73][74][75][76]։
20 անընդմեջ պարտությունների հետո իր առաջին հաղթանակը Պրեմիեր Լիգայում Գրիլիշը տարավ 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[77][78]։ Հոկտեմբերի 19-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ օգնելով Աստոն Վիլլային հաղթել 2-1 հաշվով[79][80]։ Դեկտեմբերի 1-ին նա գոլ խփեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[81][82]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիլիշը ծնվել է Անգլիայում, սակայն հանդես է եկել Իռլանդիայի երիտասարդական հավաքականներում։ Նա հրավիրվեց Անգլիայի Մ15 հավաքական, սակայն չկարողացավ միանալ թիմին հիվանդության պատճառով[83]։ Դրանից հետո նա սկսեց հանդես գալ Իռլանդիայի կազմում[84]։ 2011 թվականին Գրիլիշը 15 տարեկան հասակում հրավիրվեց Անգլիայի Մ17 հավաքական, սակայն նա մերժեց հրավերը[85]։ 2012 թվականին նա ճանաչվեց Իռլանդիայի լավագույն մինչև 17 տարեկան ֆուտբոլիստ[86]։
Իր դեբյուտը Իռլանդիայի Մ21 հավաքականի կազմում Գրիլիշը նշեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Ֆարերյան Իսլանդիայի դեմ խաղում[87][88]։ 2014 թվականի օգոստոսին նա նորից հրավիրվեց մինչև 21 տարեկանների հավաքական։ Թեև սկզբում հաղորդվում էր, որ Գրիլիշը կմերժի հրավերը[89][90], սեպտեմբերի 5-ին նա խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի դեմ խաղում[91]։ Հետագայում պարզվեց, որ Գրիլիշը մերժել է Իռլանդիայի ազգային հավաքականի հրավերը Աստոն Վիլլայի գլխավոր մարզիչ Մարտին Օ'Նիլի հետ զրուցելուց հետո[22][92]։ 2015 թվականի մարտին նա ճանաչվեց Իռլանդիայի լավագույն մինչև 21 տարեկան ֆուտբոլիստ[93][94]։ 2015 թվականի մայիսին Գրիլիշը կրկին մերժեց Իռլանդիայի ազգային հավաքականի հրավերը։ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարեց, որ թեև ինքը զրուցել է ֆուտբոլիստի հետ, որոշել է չհրավիրել նրան ազգային հավաքական[95]։ 2015 թվականի օգոստոսին Գրիլիշը հանդիպեց Հոջսոնի հետ՝ իր ապագան քննարկելու համար[96]։
2015 թվականի սեպտեմբերի 28-ին Գրիլիշը հաստատեց, որ ներկայացնելու է Անգլիան միջազգային ասպարեզում[97]։ Իր դեբյուտը Անգլիայի Մ21 հավաքականի կամզում նշեց 2016 թվականի մայիսի 19-ին՝ փոխարինելով Ռուբեն Լոֆտուս-Չիկին Պորտուգալիայի դեմ Տուլոնի առաջնության խաղում[98][99]։ Մինչև 21 տարեկաների երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մայիսի 23-ին՝ Գվինեայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[100][101]։ Անգլիան Գրիլիշի հետ 1994 թվականից հետո առաջին անգամ հաղթեց Տուլոնի առաջնությունը[102][103]։ 2017 թվականին Գրիլիշը հրավիրվեց Անգլիայի Մ21 հավաքական Եվրոպայի առաջնության համար[104]։ Այստեղ նա չանցկացրեց ոչ մի հանդիպում[105], իսկ Անգլիան դուրս մնաց կիսաեզրափակչից[106]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[107]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Աստոն Վիլլա | 2013–14 | Պրեմիեր Լիգա | 1 | 0 | — | — | 0 | 0 | 1 | 0 | ||
2014–15 | 17 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 24 | 0 | ||||
2015–16 | 16 | 1 | 2 | 0 | 3 | 0 | 21 | 1 | ||||
2016–17 | Չեմպիոնշիպ | 31 | 5 | 1 | 0 | 1 | 0 | 33 | 5 | |||
2017–18 | 27 | 3 | 1 | 0 | 3 | 0 | 31 | 3 | ||||
2018–19 | 31 | 6 | 0 | 0 | 4 | 0 | 35 | 6 | ||||
2019–20 | Պրեմիեր Լիգա | 18 | 5 | 0 | 0 | 2 | 2 | 20 | 7 | |||
Ընդհանուր | 141 | 20 | 10 | 0 | 0 | 0 | 14 | 2 | 165 | 22 | ||
Նոթս Կաունտի (վարձավճար) | 2013–14 | Լիգա Մեկ | 37 | 5 | 1 | 0 | — | 1 | 0 | 39 | 5 | |
Կարիերայի ընդհանուր | 178 | 25 | 11 | 0 | 0 | 0 | 15 | 2 | 204 | 27 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստոն Վիլլա
- NextGen Series. 2012–13[7]
- Անգլիայի գավաթ. երկրորդ տեղ. 2014–15[34]
- Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ. 2019[69]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիա Մ21
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իռլանդիայի լավագույն մինչև 17 տարեկան ֆուտբոլիստ. 2012[86]
- Իռլանդիայի լավագույն մինչև 21 տարեկան ֆուտբոլիստ. 2015[94]
- Աստոն Վիլլայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2014–15[36]
- Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքական. 2018–19[73]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.transfermarkt.co.uk/jack-grealish/profil/spieler/203460
- ↑ «England - J. Grealish - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ Hornby Dave։ «Jack Grealish: The Aston Villa and Republic of Ireland Rising Star»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Aston Villa - Chelsea FC, Mar 31, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ 7,0 7,1 Percy John (2013-04-01)։ «NextGen Series Final: Chelsea U19 0 Aston Villa U19 2» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Aston Villa 3 Sporting Lisbon 1 (AET): Grealish and Carruthers strike in extra time to set up all-English final against Chelsea»։ Mail Online։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Grealish makes loan switch to League One side Notts County»։ www.avfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Notts County sign Marcus Huber and Jack Grealish»։ BBC Sport (en-GB)։ 2013-09-13։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Milton Keynes Dons - Notts County, Sep 14, 2013 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «MK Dons 3-1 Notts County»։ BBC Sport (en-GB)։ 2013-09-14։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Leyton Orient - Notts County, Sep 17, 2013 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Notts County - Gillingham FC, Dec 7, 2013 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Notts County 3-1 Gillingham»։ BBC Sport (en-GB)։ 2013-12-07։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Colchester United - Notts County, Dec 14, 2013 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Colchester United 0-4 Notts County»։ BBC Sport (en-GB)։ 2013-12-14։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Winger Grealish extends loan spell at Notts County»։ www.avfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Grealish Signs New Notts Loan Deal» (en-gb)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Transfer window: Jack Grealish seals Notts County extension»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-29
- ↑ 22,0 22,1 Glendenning Barry (2014-09-12)։ «Jack Grealish turning into the real deal as he keeps his options open»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Manchester City - Aston Villa, May 7, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Manchester City 4-0 Aston Villa»։ BBC Sport (en-GB)։ 2014-05-07։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Jack Grealish: Aston Villa midfielder signs new contract»։ BBC Sport (en-GB)։ 2014-10-14։ Վերցված է 2018-07-20
- ↑ Whitwell Laurie (2014-10-14)։ «Jack Grealish signs new four-year contract at Aston Villa»։ Mail Online։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Jack Grealish Aston Villa Time : Jack Grealish signed contract Aston Villa Time decent haircut kid AVFC»։ Scoopnest (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa - Blackpool FC, Jan 4, 2015 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Aston Villa 1-0 Blackpool»։ BBC Sport (en-GB)։ 2015։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Aston Villa - Queens Park Rangers, Apr 7, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Aston Villa 3-3 Queens Park Rangers»։ BBC Sport (en-GB)։ 2015-04-07։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Arsenal FC - Aston Villa, May 30, 2015 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Arsenal crush Aston Villa to win FA Cup final 2015: as it happened»։ The Telegraph։ Վերցված է 2019-12-29
- ↑ 34,0 34,1 Association The Football։ «Alexis Sanchez lifts Arsenal to new heights against Villa»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-29
- ↑ 36,0 36,1 «Awards announced: Find out our player/young player of the season»։ www.avfc.cn (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20(չաշխատող հղում)
- ↑ «Leicester City - Aston Villa, Sep 13, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa relegated from Premier League after defeat by Manchester United»։ The Guardian։ Վերցված է 2019-12-30
- ↑ «Aston Villa relegated from Premier League after defeat by United»։ The Independent (անգլերեն)։ 2016-04-16։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa's Jack Grealish sets unwanted Premier League record | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Jack Grealish Owns Perhaps the Most Embarrassing Statistic of 2015/16»։ 90min.com (անգլերեն)։ 2016-05-16։ Վերցված է 2019-12-29
- ↑ Singer Jonny (2016-05-16)։ «Jack Grealish completes WORST EVER Premier League season»։ Mail Online։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Breaking news: Grealish signs new deal»։ www.avfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa: Jack Grealish signs new four-year contract with Championship club»։ www.independent.co.uk։ Վերցված է 2019-12-29
- ↑ Nursey James (2016-09-07)։ «Jack Grealish pens long-term Aston Villa contract extension»։ mirror։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa - Wigan Athletic, Dec 10, 2016 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Nottingham Forest - Aston Villa, Feb 4, 2017 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa - Brighton & Hove Albion, May 7, 2017 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Fulham FC - Aston Villa, May 26, 2018 - Championship Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Fulham promoted to Premier League after play-off win over Aston Villa»։ The Guardian։ Վերցված է 2019-12-30
- ↑ «Fulham promoted to Premier League after clinging on to beat Aston Villa»։ The Independent (անգլերեն)։ 2018-05-26։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Jack Grealish signs new Aston Villa contract»։ www.avfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Jack Grealish signs new five-year Aston Villa contract»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ Jones Matt։ «Jack Grealish Agrees New Aston Villa Contract Amid Tottenham Rumours»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa - Bolton Wanderers, Nov 2, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «West Bromwich Albion - Aston Villa, Dec 7, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ Evans Gregg (2018-12-13)։ «Dean Smith discusses how long Aston Villa will be without Jack Grealish»։ birminghammail։ Վերցված է 2019-12-29
- ↑ Maher Matt։ «Jack Grealish ruled out of Stoke clash with shin injury»։ www.expressandstar.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Dean Smith furious as Jack Grealish is ruled out of Stoke clash»։ Onefootball English (en-GB)։ 2018-12-14։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa - Derby County, Mar 2, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Team news: Jack Grealish is captain – and two changes for Derby County clash»։ www.avfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ 161385360554578 (2019-04-23)։ «Aston Villa's winning run: Dean Smith's men have won 10 consecutive league games... but where does it rank in second tier history?»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Championship results: Aston Villa make it 10 wins in a row, Derby into play-off spots»։ Eurosport UK։ 2019-04-22։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Birmingham City - Aston Villa, Mar 10, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa - West Bromwich Albion, May 11, 2019 - Championship Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Derby County - Aston Villa, May 27, 2019 - Championship Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-09-ին։ Վերցված է 2019-12-28
- ↑ 69,0 69,1 «Aston Villa promoted to Premier League after winning 'richest game in football'»։ Sky News (անգլերեն)։ Վերցված է 2019-12-28
- ↑ «Playoff final: Aston Villa promoted to the Premier League»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-28
- ↑ «Aston Villa promoted to Premier League after victory over Derby»։ Metro (անգլերեն)։ 2019-05-27։ Վերցված է 2019-12-28
- ↑ «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-29
- ↑ 73,0 73,1 «PFA Championship Team Of The Year»։ www.thepfa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Grealish and Abraham in PFA Team of the Year»։ www.avfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Norwich and Leeds dominate PFA Championship Team of the Year»։ FourFourTwo (անգլերեն)։ 2019-04-24։ Վերցված է 2019-12-29
- ↑ 161385360554578 (2019-04-24)։ «Norwich and Leeds each have three players in PFA Championship team of the year»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa - Everton FC, Aug 23, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa news: Jack Grealish ends record barren spell as promoted side win first Premier League match since 2016 | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Aston Villa - Brighton & Hove Albion, Oct 19, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Matt Targett scores late winner for Aston Villa against 10-man Brighton»։ The Guardian։ Վերցված է 2019-12-30
- ↑ «Manchester United - Aston Villa, Dec 1, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ Ladyman Ian (2019-12-01)։ «Manchester United 2-2 Aston Villa: Tyrone Mings scores equaliser»։ Mail Online։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Republic of Ireland vs England: Grealish in international tug-of war»։ Mail Online։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Exclusive - Aston Villa youngster faces tough decision about England future, claims father»։ talkSPORT (en-GB)։ 2015-04-21։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Grealish pledges his future to Boys in Green - Independent.ie»։ Independent.ie (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ 86,0 86,1 «Stars honoured at 23rd International Awards | Football Association of Ireland»։ www.fai.ie (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Faroe Islands U21 - Republic of Ireland U21, Aug 14, 2013 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Grealish happy to stay in green for nights like these»։ The Irish Times (en-US)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Aston Villa will let Jack Grealish decide international future»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Lambert: Jack Grealish has a big international decision to make - Independent.ie»։ Independent.ie (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Germany U21 - Republic of Ireland U21, Sep 5, 2014 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ Nursey James (2014-09-10)։ «Aston Villa's Jack Grealish chasing England call even though he has played for the Republic of Ireland»։ irishmirror։ Վերցված է 2018-07-20
- ↑ «VIDEO: Grealish set to return to Ireland set-up»։ RTE.ie (անգլերեն)։ 2015-03-22։ Վերցված է 2018-07-20
- ↑ 94,0 94,1 «Jack Grealish honoured at FAI International Awards and opens door for future Ireland return | SportsJOE.ie»։ SportsJOE.ie (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Roy Hodgson feared reaction to Jack Grealish England call-up»։ BBC Sport (en-GB)։ 2015-05-21։ Վերցված է 2018-07-20
- ↑ Evans Gregg (2015-09-06)։ «Aston Villa star Jack Grealish could get Euros chance»։ birminghammail։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Jack Grealish chooses England over Republic of Ireland»։ BBC Sport (en-GB)։ 2015-09-28։ Վերցված է 2018-07-20
- ↑ «England U21 - Portugal U20, May 19, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «England U21 1-0 Portugal U21: Grealish plays in Toulon win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «England U21 - Guinea U23, May 23, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Result: Debutant Jack Grealish bags brace as England U21s put seven past Guinea U23s»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «England Under-21s win Toulon Tournament for first time in 22 years»։ BBC Sport (en-GB)։ 2016-05-29։ Վերցված է 2018-07-20
- ↑ 103,0 103,1 Association The Football։ «England Under-21s lift Toulon title after win over France»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ Stephenson Billy (2017-06-26)։ «Squads, fixtures, results, stadiums and more for 2017 European U21 Championships»։ mirror։ Վերցված է 2018-07-20
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - England – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - England-Germany – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Jack Grealish»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջեք Գրիլիշ Վիքիպահեստում |
---|
- Գրիլիշի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Գրիլիշի պաշտոնական Տվիտերի էջը
- Գրիլիշի պաշտոնական Ինստագրամի էջը
- Գրիլիշը transfermarkt-ում
- Գրիլիշը soccerbase.com-ում
- Գրիլիշը WhoScored.com կայքում
- Գրիլիշը Աստոն Վիլլայի պաշտոնական կայքում
- Գրիլիշը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Գրիլիշը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Գրիլիշը Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
|
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Իռլանդացի ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Նոթս Կաունտիի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ