Ռոյ Մակայ
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 1975[1] (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Վինխեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռուդոլֆիուս «Ռոյ» Անտոնիուս Մակայ (հոլ.՝ Roy Rudolphus Antonius Makaay , ծնվել է 1975թ. մարտի 9-ին, Նիդերլանդներ՝ Վիհեն), կարիերան ավարտած նիդերլանդական ֆուտբոլիստ, հարձակվող: Ներկայումս «Ֆեյենորդ»[2] ակումբի հարձակվողների, ինչպես նաև մինչև 13 տարեկանների մանկական թիմի մարզիչն է:
Բովանդակություն
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
16 տարեկան հասակում հայտնվելով Վիտեսում՝ Ռոյը անմիջապես ցուցադրեց այն, ինչին նա ընդունակ է. աշխատում էր մարզումների ժամանակ առանց հոգնելու: Արդեն տասնութ տարեկանում նա առաջին խաղն անցկացրեց Նիդերլանդների Առաջնության բարձրագույն լիգայում (հիմա՝ Էրեդիվիզի)՝ խաղալով 11 խաղ առաջին մրցաշրջանում՝ խփելով մեկ գոլ, իսկ հաջորդ երեք մրցաշրջաններում խփեց 48 գոլ 98 խաղերում: Նրան սկսեցին անվանել երկրորդ վան Բաստեն իր պայթուցիկ արագության, անհավանական գոլային հոտառության և բարության համար (կարիերայի 17 տարիների ընթացքում Ռոյ Մակայը չի ստացել ոչ մի կարմիր քարտ): Իսպանական Պրիմերայի «Տեներիֆե» ակումբից ստացավ առաջարկ: Առաջին մրցաշրջանը անհաջողության մատնվեց. Ռոյը խփեց 7 գոլ: Հաջորդ տարի Մակայը խփեց արդեն 14 գոլ, բայց թիմը տեղափոխվեց դեպի երկրորդ դիվիզիոն: 1999թ. նա տեղափոխվեց «Դեպորտիվո» և առաջին իսկ մրցաշրջանում հաղթեց Պրիմերա ակումբի հետ: 2002թ. ակումբի հետ նվաճել է Երկրի գավաթը, եզրափակչում՝ «Սանտյագո Բերնաբեուում» պարտության մատնելով Մադրիդի Ռեալին: 2002-2003թթ. մրցաշրջանում խփեց 29 գոլ և արժանացավ «Ոսկե խաղակոշիկի»: 2003թ. տեղափոխվեց «Բավարիա»՝ դառնալով ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը: Իր վրա ծախսված գումարը տեղին էր. նրա խփած 78 գոլերը օգնեցին Բավարիային՝ կրնակի հաղթելու Բունդեսլիգայի առաջնությունում և նվաճելու Գերմանիայի Գավաթը: 2007թ.-ի ամռանը վերադարձել է հայրենիք՝ «Ֆեյենորդ» ակումբ: 2008թ. դարձավ Նիդերլանդների գավաթակիր: 2010 թվականի ապրիլի 26-ին՝ 2009-2010[3] մրցաշրջանի ավարտին, Մակայը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: 2010թ. մայիսի 6-ին Ռոյը անցկացրեց իր կարիերայի վերջին խաղը (Նիդերլանդների գավաթի եզրափակչում 1:4 հաշվով տանը պարտվելով Այաքսին ): 2010թ. հոկտեմբերի 2-ին սկսեց կատարել «Ֆեյենորդի» հիմնական կազմի հարձակվողներին մարզելու իր պարտականությունը:
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքականում իր առաջին խաղն անցկացրել է 1996թ. հոկտեմբերի 5-ին՝ խաղալով Ուելսի ընտրանու դեմ: Մասնակցել է Եվրո 2000-ի և Եվրո 2004-ի եզրափակիչ փուլերին: 2008թ.-ին մասնակցել է Ամառային Օլիմպիական խաղերին՝ որպես թիմի ավագ:
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեպորտիվո
- Իսպանիայի չեմպիոն. 1999/2000
- Իսպանիայի գավաթակիր. 2002
Բավարիա
- Գերմանիայի չեմպիոն. 2004/05 և 2005/06
- Գերմանիայի գավաթակիր. 2005, 2006
- Գերմանական լիգայի գավաթակիր. 2004
Ֆեյենորդ
- Նիդերլանդների գավաթակիր. 2008
Անհատական
- «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր. 2003
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ[4] | Եվրագավաթներ[5] | Այլք[6] | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վիտես | 1993/94 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 1 |
1994/95 | 34 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 11 | |
1995/96 | 31 | 11 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 12 | |
1996/97 | 34 | 19 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 22 | |
Ընդամենը | 109 | 42 | 10 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 119 | 46 | |
Տեներիֆե | 1997/98 | 36 | 7 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 7 |
1998/99 | 36 | 14 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 14 | |
Ընդամենը | 72 | 21 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 77 | 21 | |
Դեպորտիվո Լա Կորունյա | 1999/00 | 36 | 22 | 2 | 1 | 8 | 3 | 0 | 0 | 46 | 26 |
2000/01 | 29 | 16 | 0 | 0 | 9 | 2 | 0 | 0 | 38 | 18 | |
2001/02 | 30 | 12 | 2 | 1 | 9 | 1 | 0 | 0 | 41 | 14 | |
2002/03 | 38 | 29 | 5 | 1 | 11 | 9 | 2 | 0 | 56 | 39 | |
Ընդամենը | 133 | 79 | 9 | 3 | 37 | 15 | 2 | 0 | 181 | 97 | |
Բավարիա | 2003/04 | 32 | 23 | 4 | 2 | 8 | 6 | 0 | 0 | 44 | 31 |
2004/05 | 33 | 22 | 7 | 5 | 8 | 7 | 0 | 0 | 48 | 34 | |
2005/06 | 31 | 17 | 6 | 1 | 8 | 2 | 0 | 0 | 45 | 20 | |
2006/07 | 33 | 16 | 5 | 0 | 8 | 2 | 0 | 0 | 46 | 18 | |
Ընդամենը | 129 | 78 | 22 | 8 | 32 | 17 | 0 | 0 | 183 | 103 | |
Ֆեյենորդ | 2007/08 | 28 | 13 | 5 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 20 |
2008/09 | 31 | 16 | 3 | 3 | 6 | 0 | 2 | 1 | 42 | 20 | |
2009/10 | 24 | 7 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 10 | |
Ընդամենը | 83 | 36 | 12 | 13 | 6 | 0 | 2 | 1 | 103 | 50 | |
Կարիերայի ընթացքում ընդամենը՝ | 526 | 256 | 58 | 28 | 75 | 32 | 4 | 1 | 663 | 317 |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2007թ. մարտի 7-ին Ռոյ Մակայը խփեց Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագ գոլը, որը 1/8 եզրափակչում Մադրիդի Ռեալի հետ խաղում հաղթանակ բերեց իր թիմին:
Հոլանդացին առաջ մղեց իր թիմին խաղի մեկնարկի սուլոցից 11 վայրկյան հետո՝ փոխանցում ստանալով Հասան Սալիհամիջիչից, ով խլեց գնդակը Ռոբերտո Կառլոսից՝ «Ռեալի» ձախ եզրում:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը՝ Ջոյսը, որդին՝ Դանին[7], դուստրը՝ Միլուն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com — 2000.
- ↑ «Макай стал тренером нападающих в «Фейеноорде»»։ www.championat.com (ռուսերեն)։ Վերցված է 2019-04-30
- ↑ «Макай объявил о завершении игровой карьеры»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-29-ին։ Վերցված է 2010-04-26
- ↑ Кубок Нидерландов, Кубок Испании, Кубок Германии, Кубок немецкой лиги.
- ↑ Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА.
- ↑ Суперкубок Испании, матчи плей-офф чемпионата Нидерландов за место в зоне Кубка УЕФА.
- ↑ Играет в детской команде Фейеноорда