Դուայթ Յորք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դուայթ Յորք
Dwight Yorke in Chennai.jpg
Դուայթ Յորքը 2012 թվականին, Չեննայ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դուայթ Էվերսլի Յորք
Ազգությունը տրինիդադցի
Քաղաքացիությունը Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո
Մականուն The Smiling Assassin
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 3, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2] (46 տարեկան)
Ծննդավայր Կանաան, Տրինիդադ և Տոբագո
Հասակ 178
Քաշ 79
Դիրք կիսապաշտպան
հարձակվող

Դուայթ Էվերսլի Յորք (անգլ.՝ Dwight Eversley Yorke, ծնվ.՝ 1971, նոյեմբերի 3, Կանանե, Տրինիդադ և Տոբագո), ֆուտբոլիստ Տրինիդադ և Տոբագոյից։

Առավել հայտնի է որպես անգլիական «Աստոն Վիլլա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Սանդերլենդ» և «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբների խաղացող։

Հանդես է գալիս Տրինիդադ և Տոբագոյի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Նրա անվամբ 2001 թվականին Տրինիդադ և Տոբագոյում բացվել է «Դուայթ Յորք» մարզադաշտը[3]:

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորքը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 3-ին Տրինիդադ և Տոբագոյի ոչ մեծ Կանան բնակավայրում՝ կարիքավոր ընտանիքում։ Նրանց ընտանիքում եղել է ինը երեխա։

Մանկուց երազել է զբաղվել պրոֆեսիոնալ անգլիական ֆուտբոլով, և այդ իսկ պատճառով տղան օրվա մեծ մասը անցկացրել է լողափներում խեցգետիններ հավաքելով և վաճառելով[4]: Ստացված գումարով Յորքը գնել է ֆուտբոլային կոշիկներ։ Տասնմեկ տարեկան հասակում խաղացել է ավագ ֆուտբոլային ակումբում[5][6]: Դրանից հետո, նա գնացել է Գիգնլ Հիլլի միջնակարգ դպրոց, որտեղ էլ տասնյոթ տարեկան հասակում սկսել է իր երիտասարդական ֆուտբոլային կարիերան[7]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստոն Վիլլա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուայթ Յորքը Սանդերլանդ ֆուտբոլային ակումբի դեմ հանդիպումից առաջ

Որպես ֆուտբոլիստ՝ Յորքին առաջին անգամ նկատել է անգլիական Պրեմիեր լիգայի «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Գրահամ Թեյլորը՝ 1989 թվականի «Վեսթ Ինդիայի» ֆուտբոլային գավաթի խաղարկությունների ժամանակ։ Թեյլորը առաջարկ է անում Յորքին իր ֆուտբոլային կարիերան շարունակել Անգլիայում, մասնավորապես իր գլխավորած ֆուտբոլային ակումբում։ Դուայթ Յորքը պայմանագիր է ստորագրում Աստոն Վիլլայի հետ։

Անգլիական ակումբում իր դեբյուտային խաղը Յորքն անցկացրել է 1995-1996 թվականների մրցաշրջանում։ Նա եղել է ֆուտբոլային ակումբի կենտրոնական հարձակվողը։ Շուտով Յորքը դարձել է Պրեմիեր լիգայի լավագույն հարձակվողներից մեկը[8]: 1992 թվականի փետրվարի 27-ին Դուայթ Յորքի թիմը հաղթել է Ուիմբլթոն ֆուտբոլային ակումբին նվազագույն մեկ գնդակի առավելությամբ։ 1992-1993 թվականների մրցաշրջանում Աստոն Վիլլայի նշանավոր խաղերից մեկը «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի դեմ մղվող ֆուտբոլային հանդիպումն էր, որտեղ տրինիդադցի հարձակվողը հեղինակել է երկու գնդակ՝ ձևակերպելով դուբլ։ Այդ հանդիպումն ավարտվեց Աստոն Վիլլայի հաղթանակով՝ 2-1: 1995 թվականի դեկտեմբերի 10-ին ստացել է իր առաջին նախազգուշացնող դեղին քարտը՝ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում, որը տեղի էր ունենում «Սիթի Գրաունդ» մարզադաշտում։ Նա առավել արդյունավետ հանդիպումներ անցկացրեց ֆուտբոլային լիգայի երկրորդ մրցաշրջանում՝ փետրվար ամսին չորս հանդիպումներում խփելով հինգ գոլ։ Այդ թվում նա երկուական գնդակ է ուղարկել «Լիդսի Յունայթեդի» և «Բոլթոնի» դարպասը[9]: «Աստոն Վիլլայից» հեռանալու հանգամանքները հակասական էին։ Նա հասկացել էր, որ այդ ժամանակվա ակումբի գլխավոր մարզիչ Ջոն Գրեգորին պատրաստ է տրինիդադցի ֆուտբոլիստին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին» միայն այն դեպքում, եթե Էնդի Կոուլի կգար իրենց ակումբ։ Իմանալով այս ամենի մասին՝ Դուայթ Յորքը ինքը դիմեց Գրիգորին և հայտարարեց իր ցանկությունը ակումբից դուրս գալու մասին[10]:

Աստոն Վիլլայի կազմում Տրինիդադ և Տաբագոյի այս ֆուտբոլիստն անցկացրել է «Էվերթոնի» ֆուտբոլային ակումբի դեմ մի հանդիպում, որտեղ գրեթե ոչինչ չի կատարել։ Չնայած նրան, որ Յորքը ամբողջ հանդիպումը անցկացրել է մարզադաշտում, այս ու հանդերձ ոչինչ չի ձեռնարկել իր ակումբի ֆուտբոլիստներին օգնելու և ֆուտբոլային ակումբին հաղթանակ պարգևելու համար։

Պատճառն այն էր, որ Յորքը դեմ էր նրան, որ մարզչական կազմը իրեն թույլ չի տվել լքել ակումբը։ Աստոն Վիլլան ընտրություն չուներ, և Դուայթը տեղափոխվեց Նյու Յորք։ 1998 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ պատրաստ է գնել ֆուտբոլիստին՝ վճարելով 15,6 միլին ԱՄՆ դոլար[11]: Աստոն Վիլլայի կազմում Դուայթ Յորքը խաղացել է 9 տարի և իր հիմնական ֆուտբոլային նվաճումները ունեցել է հենց այս ակումբում[12]:

«Մանչեսթեր Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդի առաջին մրցաշրջանում Յորքը անմիջապես ներառվել է այս անգլիական ակումբի հիմնական թիմում։ Իր առաջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդում» Դուայթ Յորքն անցկացրել է ընդդեմ «Վեստ Հեմ Յունայթեդ»: Հաջորդ՝ «Չարլտոն Ատլետիկի» դեմ խաղում նա դուբլ է ձևակերպել, իսկ հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդի»։ Այդ մրցաշրջանում իսկ Յորքի ֆուտբոլային ակումբը դարձավ Անգլիայի չեմպիոն։ Իսկ հաջորդ խոշոր նվաճումը եղավ Ֆուտբոլի Եվրոպայի Առաջնության գավաթի՝ ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի նվաճումը։

1998-199 թվականների մրցաշրջանի ընթացքում Յորքը կարևոր դեր է խաղացել իր ակումբի հաջողությունների համար։ «Լեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի հետ արատագնա հանդիպման ընթացքում Դուայթ Յորքը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա գավաթներ[a 1] եվրոգավաթ[a 2] այլ[a 3] ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Աստոն Վիլլա 1989/90 2 0 0 0 0 0 0 0 2 0
1990/91 18 2 3 0 0 0 0 0 21 2
1991/92 32 11 7 5 0 0 1 1 40 17
1992/93 27 6 8 1 0 0 0 0 35 7
1993/94 12 2 2 1 0 0 0 0 14 3
1994/95 37 6 6 2 0 0 0 0 43 8
1995/96 35 17 13 8 0 0 0 0 48 25
1996/97 37 17 4 3 2 0 0 0 43 20
1997/98 30 12 3 2 7 2 0 0 40 16
1998/99 1 0 0 0 0 0 0 0 1 0
արդյունք 231 73 46 22 9 2 1 1 287 98
Մանչեսթեր Յունայթեդ 1998/99 32 18 8 3 11 8 0 0 51 29
1999/00 32 20 0 0 11 2 4 2 47 24
2000/01 22 9 4 2 11 1 1 0 38 12
2001/02 10 1 2 0 3 0 1 0 16 1
արդյունք 96 48 14 5 36 11 6 2 152 66
Բլեքբերն Ռովերս 2002/03 33 8 7 5 3 0 0 0 43 13
2003/04 23 4 2 2 2 0 0 0 27 6
2004/05 4 0 0 0 0 0 0 0 4 0
արդյունք 60 12 9 7 5 0 0 0 74 19
Բիրմինգհեմ 2004/05 13 2 3 0 0 0 0 0 16 2
արդյունք 13 2 3 0 0 0 0 0 16 2
Սիդնեյ 2005/06 21 7 0 0 - - 2 1 23 8
2006/07 1 0 0 0 - - 0 0 1 0
արդյունք 22 7 0 0 0 0 2 1 24 8
Սանդերլանդ 2006/07 32 5 1 0 0 0 0 0 33 5
2007/08 20 1 1 0 0 0 0 0 21 1
2008/09 7 0 1 0 0 0 0 0 8 0
արդյունք 59 6 3 0 0 0 0 0 62 6
Կարիերայի ամբողջ ընթացքում 481 148 75 34 50 13 9 4 615 199

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Transfermarkt — 2000.
  3. Walter Alibey (06.03.2009)։ «Carifta trials at Dwight Yorke Stadium»։ Trinidad and Tobago's Newsday։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-16-ին 
  4. «Я свободен»։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-20-ին 
  5. Kenneth Crooks։ «Bon Accord school team (1)»։ Trinidad & Tobago Football History։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-01-ին 
  6. Kenneth Crooks։ «Bon Accord school team (2)»։ Trinidad & Tobago Football History։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-01-ին 
  7. «Dwight Yorke - Bio Page»։ dwightyorke.net։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-26-ին 
  8. «Dwight Yorke»։ RedCafe.net։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-18-ին 
  9. «Статистика матчей»։ Soccerbase.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-01-ին 
  10. Turnbull Simon (հոկտեմբերի 1, 1996)։ «Yorke hat-trick in vain for Villa»։ The Independent (London)։ Վերցված է հուլիսի 15, 2009 
  11. «Manchester United - Dwight York»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-18-ին 
  12. «Dwight Eversley Yorke, Celebrity»։ zoominfo.com։ 21.04.2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-29-ին