Մայքլ Օուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մայքլ Օուեն
Owen4.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մայքլ Ջեյմս Օուեն
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ Դեկտեմբերի 14, 1979
Ծննդավայր Չեսթեր, Անգլիա
Հասակ 173 սմ
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ստոկ Սիթի
Համար 10

Մայքլ Ջեյմս Օուենը (անգլ.՝ Michael James Owen, դեկտեմբերի 14, 1979(1979-12-14)[1][2], Չեստեր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Ստոկ Սիթիի» խաղացող։

Մայքլ Օուենը իր առաջին պրոֆեսսիոնալ պայմանագիրը ստորագրել է 1996 թվականին «Լիվերպուլի» հետ։ Հենց այս ակումբի հետ Օուենն 1997 – 2004 թթ. անցկացրեց 216 հանդիպում և խփեց 118 գնդակ։ Որպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մայքլը դարձել է Անգլիայի գավաթակիր, երկու անգամ նվաճել է Լիգայի Գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի Գավաթն ու Եվրոպայի Սուպերգավաթը, 2001 թ. դառնալով «Ֆրանս Ֆուտբոլ» ամսագրի «Ոսկե գնդակի» մրցանակակիր՝ որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։

2004 թ. օգոստոսի 13-ին «Ռեալ Մադրիդը» ձեռք բերեց Օուենին 8 միլիոն ֆունտ ստերլինգով։ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում Անգլիայի առաջատար հարձակվողներից մեկը մեծ համբավ ձեռք չբերեց, քանի որ արքայական ակումբի ղեկավարությունն այն պահին նախընտրում էր հարձակման գծում տեսնել Ռոբինյոյին և Ժուլիո Բապտիստային։ Անցկացնելով «Ռեալում» 2004-05 մրցաշրջանն ու 18 գոլ խփելով 41 խաղում Օուենը վերադարձավ Պրեմիեր Լիգա։

2005 թվականին «Նյուքասլ Յունայթեդը» գնեց Մայքլին «Ռեալից» 16 միլիոն ֆունտով։ Ու թեև նորեկի կարիերան «Սենտ-Ջեյմս Պարկում» սկզբից լավ էր ընթանում, բայց հետո նորից չդասավորվեց՝ ֆուտբոլիստի բազմաթիվ վնասվածքների հետևանքով։ Ապաքինվելով Օուենը նորից վերականգնեց մարզավիճակը, բայց մարզչական խառն իրավիճակը և թիմի վատ խաղը բերեցին նրան, որ 2008-09 մրցաշրջանի արդյունքներով «Նյուքասլը» դուրս մնաց առաջնությունից։

2009 թվականին ավարտվեց «Նյուքասլի» հետ Մայքլի պայմանագրի ժամկետը և նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ դարձնալով չորրորդ ֆուտբոլիստը, որն իր կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել ինչպես «Լիվերպուլում», այդպես էլ «Յունայթեդում»։

  1. Internet Movie Database — 1990.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.