Սթիվեն Ջերարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Սթիվեն Ջերարդ
SGerrard.JPG
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Steven George Gerrard
Քաղաքացիությունը Flag of England.svg Անգլիա
Ծննդյան թիվ   մայիսի 30, 1980 (35 տարեկան)
Ծննդավայր   Ուիսթոն, Անգլիա
Հասակ 1.83 մ.
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 8
Պատանեկան կարիերա
1989-1997 Լիվերպուլ
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-ներկա Լիվերպուլ 387 (84)   
Ազգային հավաքական
2000 - 2014 Անգլիա Անգլիա 114 (21)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Սթիվեն Ջորջ Ջերարդ (անգլ.՝ Steven George Gerrard, Մայիսի 30, 1980, Ուիսթոն, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ «Լիվերպուլ» ակումբի ավագ։ Ջերարդը համարվում է ժամանակակից ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Հիմնականում հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում, ինչպես նաև ձախ կիսապաշտպանի դիրքում։

8 տարեկանից հաճախել է Լիվերպուլի մարզադպրոց: 1998 թվականին իր նորամուտն է նշել ակումբի հիմնական կազմում, իսկ 2000 թվականին դարձել է ակումբի հիմնական կազմի անդամ: 2003 թվականին Սամի Հյույուպիդայից ստացել է ավագի թևկապը: Էնֆիլդում իր ողջ կարիերայի ընթացքում 2 անգամ հաղթել է Անգլիայի գավաթը, 3 անգամ Ֆուտբոլային լիգայի գավաթը, 2 անգամ Անգլիայի սուպերգավաթը, 2 անգամ Եվրոպայի սուպերգավաթը և 1-ական անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան և ՈւԵՖԱ-ի գավաթը:

Ջերարդը, ով իր ամբողջ կարիերան անց է կացրել «Էնֆիլդում», առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1998 թվականին և ամրապնդվել է թիմի հիմնական կազմում 2000-01 մրցաշրջանում։ 2003-ին նա դարձել է թիմի ավագը՝ փոխարինելով Սաամի Հյուպիային։ Ջերարդի նվաճած մրցանակների թվոմ են երկու Անգլիայի գավաթները, երկու Ֆուտբոլային լիգայի գավաթները և հաղթանակը Չեմպիոնների Լիգայում 2005-ին։ 2005 թվականին Ջերարդը երրորդն էր «Ոսկե գնդակ» մրցանակի համար քվեարկությունում։

Ջերարդը հավաքականի կազմում դեբյուտը նշել է 2000 թվականին: 4 նագամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և 3 անգամ աշխարհի առաջնությանը: 2006 թվականի ԱԱ-ին Սթիվենը 2 գոլով դարձավ թիմի ռմբարկուն: 2010 թվականի ԱԱ-ի ժամանակ, երբ Ռիո Ֆրեդինանդը վնասվածք էր ստացել առաջին անգամ ստացավ հավաքականի ավագի թևկապը[1]: 2012 թվականի Եվրոպայի առաջնության սկսելուց որոշ ժամանակ անց, Ջերարդը դարձավ հավաքականի ավագը[2], իսկ առաջնության ավարտից հետո դարձավ խորհրդանշական հավաքականի անդամ[3]:

Վերջին՝ «100 խաղացողներ, ովքեր ցնցել են ոստիկաններին» ցուցակում Սթիվենը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Կեննի Դալգլիշին[4], համաձայն Լիվերպուլի բոլոր երկրպագուների կարծիքի: Զինեդին Զիդանը 2009 թվականին նրան անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ[5]: 2005 թվականին Սթիվենը ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ և Ոսկե Գնդակի համար պայքարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Նաև Ջերարդը 7 անգամ ՊՖԱ-ի վարկածով մտել է տարվա խորհրդանշական հավաքականի մեջ, 3 անգամ ՈւԵՖԱ-ի խորհրդանշական հավաքականի և 1 անգամ FIFPro-ի խորհրդանշական կազմի մեջ: 2010 թվականին, The Guardian ամսագիրը նրան ներառել է աշխարհի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականի մեջ[6]:

Սթիվեն Ջերարդը 2015 թվականի փետրվարի 17-ի տվյալներով համարվում է աշխարհում միակ ֆուտբոլիստը, ով 4 առաջնությունների եզրափակիչներում գոլ է խփել. Չեմպիոնների Լիգայում` 2005-ին, ՈւԵՖԱ-ի գավաթում` 2001-ին, Անգլիայի գավաթում 2006-ին և Ֆուտբոլային լիգայի գավաթում` 2003 թվականին:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերարդը սկսել է ֆուտբոլ խաղալ հարազատ քաղաքի երիտասարդական ակումբում՝ Ուիսթոն Ջունիորսում: 1989 թվականին ութամյա Ջերարդը միացել է անգլիական Լիվերպուլի մանկական թիմին և եղել է պահեստայինների նստարանին[7]: Հարցազրույցի ժամանակ նա ասել է. «Դպրոցում վերջին օրերս անցկացնելուց հետո ես ուրախությունից վազում էի տուն, քանի որ պետք է պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեի»: Լավ խաղ չցուցադրելու պատճառով նա 14-16 տարեկան հասակում անցկացրել է 20 խաղ: Ջերրադն այդ ժամանակ չմասնակցեց Անգլիայի մանկական հավաքականին: 14 տարեկանում Ջերարդն իր համար սկսեց նոր ակումբ փնտրել՝ ի նկատի ունենալով նաև Մանչեսթեր Յունայթեդը: Ինքնակենսագրություն գրելու ժամանակ նա նշել է, որ դա արել է, որպեսզի Լիվերպուլը նրան պայմանագիր առաջարկի: Ջերարդը իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է Լիվերպուլի հետ՝ 1997 թվականի նոյեմբերի 5-ին:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա առաջին թիմում իր դեբյուտը նշել է 1998 թվականի նոյեմբերի 29-ին՝ Բլեկբերն Ռովերսի դեմ խաղում փոխարինելով Վեգարդա Հեգգամմային: Այդ մրցաշրջանում Ջերարդը առաջին անգամ հայտնվեց ՈւԵՖԱ-ի գավաթում՝ Սելտայի դեմ, որտեղ կարմիրները պարտվեցին, բայց երիտասարդ ֆուտբոլիստը հրաշալի խաղ ցուցադրեց: Ընդհանուր Սիթվենը խաղաց 13 խաղ, փոխարինելով հիմնական կազմի խաղացող Ջեյմի Ռեդնապպային, որը վնասվածք ուներ:

1999-00 մրցաշրջանում Ժերար Ուլեն Ջերարդին սկսեց խաղացնել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Հիմնական կազմում 6 խաղ անցկացնելուց հետո Ջերարդը հայտավորվեց Էվերթոնի դեմ դերբիում, սակայն խաղի սկզբից չխաղաց: Խաղի 66-րդ րոպեին նա փոխարինեց Ռոբբի Ֆաուլերին, սակայն Կևինա Կեմպբելլայի դեմ վտանգավոր խաղի համար միանգամից ստացավ իր կարիերայի առաջին կարմիր քարտը: Այդ մրցաշրջանում Ջերարդը առաջին թիմի կազմում իր առաջին գոլը խփեց, իսկ այդ խաղը վարտվեց 4:1 հօգուտ Լիվերպուլի:

2001-01 մրցաշրջանում Ջերարդը նվաճեց իր առաջին ֆուտբոլային գավաթը: Նրան հաջողվեց վնասվածքից շուտ ապաքինվել, և խաղաց 50 խաղ, որտեղ խփեց 10 գոլ, որոնք օգնեցին Լիվերպուլին հաղթի Լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը: ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակչում՝ Ալավեսի դեմ խաղում, Ջերարդը իր առաջին կարևոր գոլը խփեց, որից հետո էլ Լիվերպուլը հաղթեց 5:4 հաշվով:

Մրցաշրջանից հետո Ջերարդը ճանաչվեց Անգլիացի լավագույն երիտասարդ խաղացողը[8]:

Ժերար Ուլեն 2003 թվականին ավագի թևկապը փոխանցեց Ջերարդին, որին դեռ վաղ տարիքում սովորեցրել էր ավագի պարտականությունները: Ջերարդը ավագի թևկապը ստացավ երբ ֆին ֆուտբոլիստ Սամի Հյուպիյան հեռացավ Լիվերպուլից, այն պատճառով, որ անցկացրել էր վատ մրցաշրջան[9]: Ջերարդի խաղընկեր Մայքլ Օուենը այդ մասին իր ինքնակենսագրության մեջ նշել է, որ շատ ուրախ է Ջերարդի համար:

2003 թվականին անգլիացի կիսապաշտպանը ակումբի հետ պայմանագիրը 4 տարով երկարեցրեց:

2004 թվականի ամռանը Ջերարդը մոտ էր Լոնդոնի Չելսի տեղափոխվելուն, բայց պայմանագրի չի կնքվում: Հնարավոր է, որ Ջերարդը ցանկացել էր փոխել ակումբային գրանցումը, բայց նրա որոշման մեջ մեծ ազդեցություն ունեցան նրա ընկերները և ընտանիքը: Մերսիսայդցիների ակումբ տեղափոխված Ռաֆայել Բենիտեսը նույնպես ցանկանում էր, որ նա մնա ակումբում[10]:

2004 թվականի սեպտեմբերի 20 տեղի ունեցած Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում Ջերարդը վնասվածք ստացավ, որի պատճառով բաց թողեց նոյեմբեր ամսվա վերջի խաղերը: Այդպիսի անհաջողություններով սկսված մրցաշրջանը արդյունքում դարձավ նրա կարիերայի ամենալավ մրցաշրջանը: 2004-05 մրցաշրջանի Չեմպոինների Լիգայի խմբային փուլի վերջում՝ հունական Օլիմպիակոսի դեմ խաղում, Ջերարդի 22 մետրից գոլը հաղթանակ բերեց ակումբին: Լիվերպուլին պետք էր հաղթել առնվազն 2 գոլի առավելությամբ, իսկ Սիթվենի գոլը 2-րդն էր: Լիվերպուլը կարողացավ պահպանել 2 գոլի առավելությունը և անցավ հաջորդ փուլ: Ավելի ուշ նա նշել էր, որ այդ գոլը համարում է իր կարիերայի ամենակարևոր և ամենագեղեցիկ գոլը:

Լիվերպուլը հասավ մինչև առաջնության եզրափակիչ: Ստամբուլում նրանք հանդիպեցին Իտալական Միլանին: Առաջին խաղակեսից հետո կարմիրները խաղադաշտ մտան 3:0 հաշվով պարտվելով, սակայն երկրորդ խաղակեսում ակումբի ավագ Վլադիմիր Շմիցերը 2 գոլ խփեց, ապա Միլանի խաղացողները իրենց տուգանային հրապարակում գցեցին Ջերարդին, որից հետո Խավի Ալոնսոն հստակ իրացրեց 11 մետրանոցը և հաշիվը դարձավ 3:3:

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերարդը ազգային հավաքականում առաջին հանդուպումը անցկացրեց 2000-ի Մայիսի 31-ին։ Նա մասնակցեց այդ տարի Եվրո-2000-ին, որը Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար անհաջող ստացվեց։ Վնասվածքի պատճառով Ջերարդը չկարողացավ մասնակցել 2002 Աշխարհի առաջնությանը։

Եվրո-2004-ը և 2006 Աշխարհի առաջնությունը Գերմանիայում անգլիացիների համար նույնպես անհաջող ստացվեցին։ Երկու դեպքում էլ նրանք 1/4 եղրափակչում պարտվեցին Պորտուգալիայի հավաքականին։

2010 Աշխարհի առաջնությունից առաջ Ջերարդը ստացավ ավագի թևկապը, քանի որ Ռիո Ֆերդինանդը վնասվածքի պատճառով չէր մասնակցում առաջնությանը։ ԱՄՆ հավաքականի դեմ խաղում Ջերարդը խփեց անգլիցիների համար առաջին գնդակը մրցաշարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BBC Sport – Football – Rio Ferdinand out of England World Cup squad»։ BBC News։ 4 June 2010։ Վերցված է 2010-06-13 
  2. «England Euro 2012 squad: Steven Gerrard named captain»։ BBC Sports։ 16 May 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2 January 2013 
  3. «UEFA EURO 2012 Team of the Tournament»։ UEFA.com։ 2 July 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2 January 2013 
  4. «100 PWSTK – THE DEFINITIVE LIST»։ Արխիվացված օրիգինալից-ից 31 July 2008-ին։ Վերցված է 2011-04-13 
  5. Benammar Emily (13 March 2009)։ «Liverpool's Steven Gerrard hailed as world's best player by Zinedine Zidane»։ Daily Telegraph 
  6. «Steven Gerrard – the one man tracking back in our World XI?»։ The Sport Blog։ 24 October 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2 January 2013 
  7. «1st Team squad profiles: Steven Gerrard»։ Liverpool F.C.։ Արխիվացված օրիգինալից-ից 30 July 2008-ին։ Վերցված է 2008-12-19 
  8. England Player Honours — Professional Footballers' Association Young Players of the Year
  9. «Steven Gerrard profile»։ The Liverpool Echo։ 4 June 2005։ Վերցված է 2013-12-30 
  10. Lovejoy Joe (20 April 2008)։ «Chelsea eye Steven Gerrard bid as title race heads for dramatic finish»։ London: The Times։ Վերցված է 2008-12-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]