Չեմպիոնների Լիգա 2007-2008

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեմպիոնների Լիգա 2007-2008
2007–08 UEFA Champions League
Չեմպիոնների Լիգա 2007-2008
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացվել է Սեպտոմբերի 18, 2007 թ.— Մայիսի 21, 2008 թ.
Մասնակիցներ 32 (խմբային փուլ)
76 (ընդհանուր)
Պաշտոնական կայքէջ [1]
Մրցանակային տեղեր
Gold medal blank.svg Չեմպիոն Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ (3-րդ տիտղոս)
Silver medal blank.svg Երկրորդ տեղ Անգլիա Չելսի
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախում 43.048
Խաղեր 125
Խփված գոլեր 330  (2.64 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու
Խփած գոլեր 8
Լավագույն խաղացող Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու
2006-07    Football pictogram.svg    2008-09

Չեմպիոնների Լիգա 2007-2008 մրցաշրջանը Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ 53-րդն էր։ Եզրափակիչն անց է կացվել Լուժնիկի մարզադաշտում, Մոսկվա, Ռուսաստան: Եզրափակչում խաղում էին երկու անգլիական ակումբներ` Մանչեսթեր Յունայթեդն ու Չելսին: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հետխաղային տասնմեկ մետրանոցներով, 6–5 հաշվով հաղթանակ տոնեց Մանչեսթեր Յունայթեդը: Այս մրցաշրջանում գրանցվեց ռեկորդ ամենախոշոր հաշվում. Լիվերպուլը տանը 8:0 հաշվով հաղթանակ տոնեց Բեշիկթաշի նկատմամբ։