ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2013

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2012-2013 եզրափակիչ
BVB-Fans in Wembley.jpg
Իրադարձություն2013 UEFA Champions League Final
Ամսաթիվ2013 թվականի մայիսի 25
ՄարզադաշտՈւեմբլի մարզադաշտ, ԱնգլիաԼոնդոն
Հանդիպման խաղացողԱրիեն Ռոբեն (Բավարիա Մյունխեն)[1]
ԳոլերՄարիո Մանջուկիչ[2], Իլկայ Գյունդոգան[2] և Արիեն Ռոբեն[2]
ՄրցավարՆիկոլա Ռիցոլի (Իտալիա)[3]
Հանդիսական86,298[4]
ԵղանակԱրևոտ 14°С

2013 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2012-2013 մրցաշրջանի եզրափակիչ խաղը կազմակերպված ՈՒԵՖԱ-ի կողմից։

Խաղը կայացավ շաբաթ օրը 2013 թվականի մայիսի 25-ին Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում England[5], գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Բորուսիա Դորտմունդի և Բավարիա Մյունխենի միջև։ Սա առաջին գերմանական եզրափակիչն էր և Բավարիան հաղթեց 2-1 հաշվով շնորհիվ Մարիո Մանջուկիչի և Արիեն Ռոբենի գոլերի, Բորուսիայի կողմից գոլի հեղինակ դարփավ Իլկայ Գյունդոգան։

Մեկ Շաբաթ անց Բավարիան հաղթեց Գերմանիայի գավաթում և արդեն հաղթել էր Բունդեսլիգա 2012–13-ում և ավարտեց մրցանակների հեթտրիքը։ Դառնալով չեմպիոն՝ Բավարիան իրավունք ստացավ մրցելու ՈՒԵՖԱ Եվրոպա լիգա 2012–13 հաղթող Չելսիի դեմ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2013-ի համար և նաև իրավունք ստացավ մասնակցելու ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթ 2013-ին որպես ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ։ Նրանք նաև հաղթեցին այդ մրցույթներում։

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեմբլի մարզադաշտն ընդունել է Եվրոպական գավաթի եզրափակիչը յոթն անգամ, վերջինը 2011 և 2013 թվականներին։

Ուեմբլին Անգլիայի ազգային մարզադաշտն է և այստեղ տեղի են ունենում Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի տնային հանդիպումները։ Ուեմբլին հայտարարվեց 2013 թվականի եզրափակչի մարզադաշտ 2011 թվականի հունիսի 16-ին[6]։ Ընդունելով 2011 թվականի եզրափակիչը՝ Ուեմբլին դարձավ առաջին մարզադաշտը, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունում է երկու անգամ երեք տարում[7]։ Երկու եզրափակիչների հաճախ ընդունումը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին բացատրեց, որ նրանք տոնելու են ֆուտբոլի ստեղծման 150 ամյակը[8]։ Սա յոթերորդ անգամ էր, որ Ուեմբլին ընդունում է Եվրոպայի ամենահեղինակավոր գավաթի եզրափակիչը, մինչ այդ ընդունել է 1963, 1968, 1971,1978, 1992 և 2011 թվականների եզրափակիչները[9]։

Մինչ վերակառուցումը Ուեմբլին ընդունել է Եվրոպական գավաթների հինգ երզափակչներ։ 1968 և 1978 թվականների եզրափակիչներում հաղթել են անգլիական ակումբներ, համապատասխանաբար Մանչեսթեր Յունայթեդ հաղթել էր Բենֆիկային 4–1 հաշվով 1968 թվականին և Լիվերպուլը՝ Բրյուգգեին 1–0 հաշվով 1978 թվականին։ Բենֆիկան նաև պարտվել էր 1963 թվականի եզրափակչում Միլանի կողմից, իսկ Այաքսը հաղթել է եզրափակիչը Ուեմբլիում՝ 1971 թվականին հաղթելով Պանատինաիկոսին 2–0 հաշվով։ 1992 թվականի եզրափակչում իսպանական Բարսելոնան հաղթել է իտալական Սամպդորիային 1–0 հաշվով։


  1. Rodríguez Alfredo (26 May 2013)։ «Robben: 'For a footballer, this is the peak'»։ UEFA.com (Union of European Football Associations)։ Վերցված է 26 May 2013 
  2. 2,0 2,1 2,2 https://www.uefa.com/newsfiles/ucl/2013/2009612_fr.pdf
  3. «Rizzoli to referee UEFA Champions League final»։ UEFA.com (Union of European Football Associations)։ 20 May 2013։ Արխիվացված է օրիգինալից 7 June 2013-ին։ Վերցված է 20 May 2013 
  4. «Full-time report»։ UEFA.com։ Union of European Football Associations։ 25 May 2013։ Վերցված է 25 May 2013 
  5. «New Champions League season»։ UEFA.com (Union of European Football Associations)։ 26 June 2012։ Վերցված է 23 May 2013 
  6. «2013 final: Wembley Stadium»։ UEFA.com։ Union of European Football Associations։ Արխիվացված է օրիգինալից 30 May 2013-ին։ Վերցված է 6 May 2016 
  7. «Wembley to host UEFA Champions League Final 2013»։ The Football Association (TheFA.com)։ 16 June 2011։ Վերցված է 18 August 2011 
  8. «Wembley, Amsterdam ArenA, Prague get 2013 finals»։ UEFA.com (Union of European Football Associations)։ 16 June 2011։ Արխիվացված է օրիգինալից 18 June 2011-ին։ Վերցված է 16 June 2011 
  9. «Wembley's magnificent seventh»։ UEFA.com։ Union of European Football Associations։ Վերցված է 1 May 2013