ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2022
Իրադարձություն | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2021-2022 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 28 Մայիս 2022 | ||||||
Մարզադաշտ | Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի | ||||||
Հանդիպման խաղացող | Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ)[1] | ||||||
Մրցավար | Կլեման Տյուրպան (Ֆրանսիա)[2] | ||||||
Հանդիսական | 75,000 | ||||||
Եղանակ | Մասնակի ամպամած 18 °C (64 °F) 45% խոնավություն[3] | ||||||
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2022 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2021-2022 մրցաշրջանի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 67-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 30-րդը՝ Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Ֆրանսիայի Սեն Դենիի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում 2022 թվականի մայիսի 28-ին անգլիական Լիվերպուլի և իսպանական Ռեալ Մադրիդի միջև։ Այն արկու ակումբների մասնակցությամբ երրորդ եզրափակիչն էր 1981 և 2018 թվականների եզրափակիչներից հետո և երրորդը Ստադ դը Ֆրանսում, 2000 և 2006 թվականների եզրափակիչներից հետո և առաջին անգամ նույն երկու ակումբները հանդիպեցին երեք եզրափակիչներում[4]։
Սա առաջին եզրափակիչն էր 2019 թվականից հետո, որ թույլատրվեց անկացնել ամբողջությամբ լեցուն հանդիսատեսների մասնակցությամբ, քանի որ նախորդ եզրափակիչներում կային սահմանափակումներ կապված COVID-19 համավարակի հետ[5]։ Նախապես որոշված էր եզրափակիչն անցկացնել Մյունխենի Ալյանց Արենա մարզադաշտում։ 2020 թվականի եզրափակչի տեղափոխությունից հետո բոլոր ընդունող մարզադաշտերը հետափգվեցին մեկ տարով և 2022 թվականի եզրափակչի անցկացնելու իրավունքը փոխանցվեց Սանկտ Պետերբուրգի Կրեստովսկի մարզադաշտին[6]։ Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո, ՈՒԵՖԱ-ն հրավիրեց արտահերթ նիստ մեկ օր անց[7][8] և եզրափակիչը տեղափոխեց Ստադ դը Ֆրանս[9]։ Հանդիպումից առաջ ամբոխի կառավարման վերահսկողության պատճառով հանդիպումը հետաձգվեց 36 րոպեով։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիվերպուլը խաղաց իր 10-երորդ Եվրոպական հավաթի/Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Մինչ այդ հաղթել էր 5 եզրափակչում (1977, 1978, 1981, 1984, 2005 և 2019 թվականներին) և պարտվել երեքում (1985, 2007 և 2018 թվականներին)[10]։ Սա չորրորդ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր Լիվերպուլի մարզիչ Յուրգեն Կլոպի համար Բորուսիա Դորտմունդի հետ 2013 թվականին և Լիվերպուլի հետ 2018 ու 2019 թվականներին[11]։ Բացի Եվրոպական գավաթ/Չեմպիոնների լիգայի եզրափակչներ, Լիվերպուլը նաև մասնակցել է ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի եզրափակչին 1966 թվականին՝ պարտվելով Բորուսիա Դորտմունդին և չորս ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչների՝ հաղթելով երեքում։ Յուրգեն Կլոպը դարձել էր չորրորդ գերմանացի մարզիչը, ով հաղթել էր Չեմպիոնների լիգայում[12]։
Ռեալ Մադրիդը խաղաց ռեկորդային 17-րդ անգամ Եվրոպական գավաթ/Չեմպիոնների լիգայի եզրափակչում և առաջին անգամ 2018 թվականին Լիվերպուլի նկատմամբ հաղթանակից հետո։ Մինչ այդ նրանք հաղթել էին 13 եզրափակիչներում (1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017 և 2018 թվականներին) և պարտվել են երեքում (1962, 1964 և 1981 թվականներին)[13]։ Նրանց մարզիչ Կառլո Անչելոտիի համար սա հինգերորդ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր՝ հաղթելով 2003 և 2007 թվականներին և պարտվելով 2005 թվականին թրպես Միլանի մարզիչ և հաղթելով 2014 թվականի եզրափակչում որպես Ռեալ Մադրիդի մարզիչ և հաղթանակի դեպքում կդառնար Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միակ չորս գավաթ նվաճած մարզիչը[14][15]։ Ռեալ Մադրիդը նաև խաղացել է Գավաթակիրների գավաթի երկու խաղարկության և երկու ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության[16]։
Ռեկորդային երրորդ անգամ երկու ակումբները հանդիպեցին եզրափակչում։ 1981 թվականի եզրափակիչը կայացավ Փարիզի Պարկ դե Պրենս մարզադաշտում և Լիվերպուլն առավելության հասավ 1-0 հաշվով և 2018 թվականի եզրափակիչը տեղի ունեցավ Կիևի Ազգային Օլիմպիական սպորտային համալիրում և հաղթանակ տարավ Ռեալ Մադրիդը 3-1 հաշվով։ Սա Կառլո Անչելոտիի համար որպես մարզիչ երրորդ եզրափակիչն էր Լիվորպուլի դեմ 2005 և 2007 թվականներից հետո, նա նաև պարտվել էր 1984 թվականի եզրափակչում որպես Ռոմայի ֆուտբոլիստ։ Վեցերորդ անգամ անգլիական ակումբը եզրափակչում հանդիպեց իսպանական ակումբի հետ եզրափակչում[17]։
Բացի 1981 և 2018 թվականների եզրափակիչներից երկու ակումբները հանդիպել էին վեց անգամ։ Լիվերպուլը հաղթել էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2008-2009 մրցաշրջանի 1/8 եզրափակչի երկու խաղերում (1–0 դրսում և 4–0 տանը)։ Երկու ակումբները նաև հանդիպեցին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2014-2015 մրցաշրջանի խմբային փուլում և Ռեալն առավելություն հասավ 3-0 դրսում և 1-0 տանը։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2020-2021 մրցաշրջանի քառորդ եզրափակչում Ռեալը առավաելության հասավ 3-1 և 0-0 հաշիվներով[18]։
Նախորդ եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքևի աղյուսակում եզրափակչները մինչև 1992 թվականը եղել են Եվրոպական գավաթի ժամանակաշրջանում, իսկ 1993 թվականից հետո ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ժամանակաշրջանում:
Ակումբ | Նախորդ եզրափակիչները (թավատառով հաղթանակներ) |
---|---|
![]() |
16 (1956, 1957, 1958, 1959, 1960, 1962, 1964, 1966, 1981, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017, 2018) |
![]() |
9 (1977, 1978, 1981, 1984, 1985, 2005, 2007, 2018, 2019) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Official Champions League final PlayStation Player of the Match: Thibaut Courtois»։ UEFA։ 28 May 2022։ Վերցված է 28 May 2022
- ↑ «Referee teams appointed for 2022 UEFA club competition finals»։ UEFA։ 11 May 2022։ Վերցված է 11 May 2022
- ↑ «Tactical Line-ups – Final – Saturday 28 May 2022»։ UEFA։ 28 May 2022։ Վերցված է 28 May 2022
- ↑ «Liverpool vs Real Madrid Champions League final match facts: Previous meetings, pedigree, links and trivia, latest news»։ UEFA.com։ 28 May 2022։ Վերցված է 29 May 2022
- ↑ Smith Rory (23 August 2020)։ «Bayern Munich Wins Champions League, a Victory for Tradition and Team»։ The New York Times։ Վերցված է 23 August 2020
- ↑ «UEFA competitions to resume in August»։ UEFA։ 17 June 2020։ Վերցված է 17 June 2020
- ↑ «UEFA calls extraordinary meeting of the Executive Committee»։ UEFA։ 24 February 2022։ Վերցված է 24 February 2022
- ↑ «Ukraine crisis: Uefa to move Champions League final after Russian invasion»։ BBC Sport։ 24 February 2022։ Վերցված է 24 February 2022
- ↑ Panja Tariq (25 February 2022)։ «Champions League Final Will Be Played in Paris, Not Russia»։ The New York Times։ Վերցված է 25 February 2022
- ↑ Emons Michael (3 May 2022)։ «Villarreal 2-3 Liverpool (2-5 on aggregate): Jurgen Klopp's side advance to Champions League final»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից 5 May 2022-ին։ Վերցված է 26 May 2022
- ↑ McNulty Phil (4 May 2021)։ «Man City 2–0 Paris St-Germain (4–1 on aggregate): City into first Champions League final»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից 6 May 2021-ին։ Վերցված է 7 May 2021
- ↑ «UCL 2022 Liverpool – Real Madrid match facts»։ UEFA։ Վերցված է 30 May 2022
- ↑ Begley Emlyn (4 May 2022)։ «Real Madrid 3-1 Manchester City (6-5 agg): Real come back to reach Champions League final»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից 8 May 2022-ին։ Վերցված է 26 May 2022
- ↑ «Real Madrid coach Carlo Ancelotti on the UEFA Champions League final against Liverpool and bid for more history – interview»։ UEFA։ 26 May 2022։ Արխիվացված է օրիգինալից 26 May 2022-ին։ Վերցված է 26 May 2022
- ↑ Bysouth Alex (3 May 2022)։ «Carlo Ancelotti: What next for Real Madrid's record-breaking boss?»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից 5 May 2022-ին։ Վերցված է 26 May 2022
- ↑ «Big Match Feature: Liverpool v Real Madrid»։ Super Sport։ Վերցված է 29 May 2022
- ↑ Stokkermans Karel (2 April 2020)։ «European Champions' Cup»։ RSSSF։ Արխիվացված է օրիգինալից 8 February 2011-ին։ Վերցված է 30 May 2022
- ↑ «Liverpool vs Real Madrid Champions League final match facts: Previous meetings, pedigree, links and trivia, latest news»։ UEFA։ 25 May 2022։ Արխիվացված է օրիգինալից 26 May 2022-ին։ Վերցված է 26 May 2022
|
|