Եվրոպական գավաթ 1991–92
Եվրոպական գավաթ 1991–92 1991–92European Cup | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացվել է | Սեպտեմբերի 18, 1991 թ.— Մայիսի 20, 1992 թ. |
Մասնակիցներ | 32 |
Մրցանակային տեղեր | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 73 |
Խփված գոլեր | 192 (2.63 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | ![]() ![]() |
Խփած գոլեր | 7 |
← 1990–91 ![]() |
Եվրոպական գավաթ 1991–92 Եվրոպական գավաթի 37-րդ մրցաշրջանն էր, որում հաղթեց Բարսելոնան՝ եզրափակչում պարտության մատնելով Սամպդորիային 1–0 հաշվով[1] լրացուցիչ ժամանակում: Սա 1966 թվականից սկսած իսպանական ակումբի առաջին հաղթանակն էր Եվրոպական գավաթի մրցաշարում: Եզրափակիչը կայացավ Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում 1992 թվականի մայիսի 20-ին, խաղը դիտում էին 70 827 հանդիսական:
Սա վերջին մրցաշարն էր, որը անվանվում էր «ՈՒԵՖԱ Եվրոպական գավաթ», մյուս տարվանից սկսած մրցաշարը վերանվանվեց «ՈՒԵՖԱ Չեպիոնների լիգա»: Այս տարի առաջին անգամ կիրառվեց խմբային փուլ, որում ներգրավված էին ութ երկրորդ տուրի հաղթողները, որոնք բաժանվել էին երկու խմբի: Խմբերի հաղթողները հանդիպեցին եզրափակիչում: Այս տարին վերջին անգամ մրցաշարին մասնակցեց ակումբ ԳԴՀ-ից:
Գործող չեմպիոն Ցրվենա Զվեզդան այս տարի Հարավսլավական պատերազմների պատճառով հնարավորություն չուներ խաղեր անցկացնել սեփական մարզադաշտում, ինչը և հնարավոր է պատճառ դարձավ նրա դուրս մնալուն խմբային փուլում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպական գավաթի արդյունքները Rec.Sport.Soccer վիճակագրություն հիմնադրոմում
- 1991–92 Եվրոպական գավաթ - արդյունքներ (արխիվ)
- Բոլոր գոլ խփողները 1991–92 Եվրոպական գավաթի մրցաշարում (բացառությամբ նախնական շրջանը) protocols UEFA
|