ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2016
Իրադարձություն | Չեմպիոնների Լիգա 2015-2016 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Լրացուցիչ ժամանակից հետո Ռեալ Մադրիդը հաղթեց 5-3 հաշվով հետխաղյա 11 մետրանոցներում | |||||||
Ամսաթիվ | 28 մայիս 2016 | ||||||
Մարզադաշտ | Սան Սիրո, Միլան | ||||||
Հանդիպման խաղացող | Սերխիո Ռամոս (Ռեալ Մադրիդ)[1] | ||||||
Մրցավար | Մարկ Կլատենբուրգ (Անգլիա) | ||||||
Հանդիսական | 71,942 | ||||||
Եղանակ | Ամպամած | ||||||
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2016, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 61-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 24-րդը Չեմպիոնների լիգավերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Միլանի Սան Սիրո մարզադաշտում 2016 թվականի Մայիսի 28-ին[2] Իսպանական Ռեալ Մադրիդի և Ատլետիկո Մադրիդի միջև, որը 2014 թվականի եզրափակչի կրկնությունն էր։ Սա մրցաշարի պատմության մեջ երկրորդ անգամն էր, որ երկու ակումբներ ներկայացնում են միևնույն քաղաքը։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին 1-1 հաշվով, և Ռեալ Մադրիդը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով 5-3 հաշվով և նվաճեց գավաթը ռեկորդային 11-րդ անգամ։
Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ մրցել Եվրոպայի լիգայի հաղթող Սևիլյայի հետ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2016 մրցույթում։ Նրանք նաև որակավորվեցին Աշխարհի 2016 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ։
Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սան Սիրոն, որը պաշտոնապես հայտնի է որպես Ջուզեպպե Մեացա մարզադաշտ, հայտարարվել է եզրափակիչ ընդունող ՈՒԵՖԱ-ի հատուկ կոմիտեի՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած հանդիպման ժամանակ[2]: Այն դարձավ չորրորդ Չեմպիոնների գավաթ/լիգայի եզրափակիչը, որը կայացավ Սան Սիրոյում. մինչ այդ տեղի էր ունեցել 1965, 1970 և 2001 թվականներին։
Սան Սիրոն կառուցվել է 1925 թվականին և 1926 թվականին դարձավ Միլանի տնային մարզադաշտը, իսկ 1935 թվականին վաճառվեց քաղաքին։ 1947 թվականին այստեղ է հանդես գալիս նաև Ինտերը: Առաջին Եվրոպական գավաթի եզրափակիչը այստեղ տեղի ունեցավ 1965 թվականին։ Մարզադաշտում են տեղի ունեցել Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934-ի, Եվրո 1980- և Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1990-ի հանդիպումներ։ Մարզադաշտի տարողությունը 80.018 նստատեղ է[2]:
2016 թվականը նշանավորվեց նաև նրանով, որ դաշտի տերերը առաջին անգամ չեն մասնակցել մրցույթին, որի եզրափակիչը կայացավ իրենց մարզադաշտում։
Խաղից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եզրափակիչը վեցերորդն էր, որտեղ հանդիպեցին միևնույն երկրի ակումբներ[3], երրորդը որտեղ հանդիպեցին երկու իսպանական ակումբներ և երկրորդը որտեղ հանդիպեցին մեկ քաղաքի երկու ակումբներ։ Այս նույն ակումբները հանդիպել էին նաև 2014 թվականի եզրափակչում, դառնալով յոթերորդ կրկնվող եզրափակչի զույգը[4]: Մադրիդյան եզրափակիչը երաշխավորեց Մադրիդին դառնալ ամենահաջողակ քաղաքը Եվորպական գավաթներում իր 11 հաղթանակով և 17 եզրափակչի մասնակցությամբ և նաև ՈՒԵՖԱ ակումբային մրցաշարերում 16 հաղթանակ՝ առաջ անցնելով Միլանից իր 10 հաղթանակով և 16 եզրափակչի մասնակցությամբ[5]:
Ռեալ Մադրիդը հասավ եզրափակիչ ռեկորդային 14-րդ անգամ կիսաեզրափակչում նվազագույն 1–0 ընդհանուր հաշվով հաղթելով Մանչեսթեր Սիթիին, հնարավորություն ձեռք բերելով հաղթելու Չեմպիոնների լիգան ռեկորդային 11-րդ անգամ[6]: Դրանից առաջ նրանք հաղթել էին 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002 և 2014 թվականի եզրափակչում և պարտվել էին 1962, 1964 և 1981 եզրափակիչներում։ Սա Ռեալի 18-րդ եզրափակիչն էր ՈՒԵՖԱ-ի բոլոր ակումբային մրցաշարերում։ Նրանց մարզիչ Զինեդին Զիդանը ով դարձել էր 2002 թվականի եզրափակիչ խաղի հաղթական գոլի հեղինակ, կարող էր դառնալ 7-րդ մարդը, ով հաղթեց Չեմպիոնների լիգան որպես խաղացող և մարզիչ[7]` միանալով Միգել Մունյոսին, Ջիովանի Տրապատոնիին, Յոհան Կրոյֆին, Կառլո Անչելոտտիին, Ֆրենկ Ռայկարդին և Պեպ Գվարդիոլային[8]:
Ատլետիկո Մադրիդը հասավ իր երրորդ եզրափակչին` կիսաեզրափակչում մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ հաղթելով Բավարիա Մյունխենին (ընդհանուր հաշիվը 2–2)[9]: Նրանց նախորդ երկու եզրափակիչները եղել էին 1974 և 2014 թվականներին, որոնցում նրանք պարտվեցին Բավարիային և Ռեալ Մադրիդին համապատասխանավար։ Ատլետիկո Մադրիդը նաև հաղթել էր 1962 թվականի գավաթակիրների գավաթի եզրափակչում և պարտվել էր 1963 և 1986 թվականների գավաթակիրների գավաթի եզրափակիչներում։ Ատլետիկոն նաև երկու անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում 2010 և 2012 թվականներին։ Նրանց մարզիչ Դիեգո Սիմիոնեն կարող էր միանալ արգենտինացի Լուիս Կարնիլիային և Էլենիո Էրերային որպես Չեմպիոնների լիգան հաղթած ոչ եվրոպացի մարզիչ[10]: Եթե նրանք հաղթեին Չեմպիոնների լիգայում, նրանք կմիանային Յուվենտուսին, Այաքսին, Բավարիային և Չելսիին, որպես ակումբ, որը հաղթել է բոլոր երեք ՈՒԵՖԱ Եվրոպայի մրցաշարերում[11]: Մյուս կողմից պարտվելու դեպքում Ատլետիկոն կդառնա առաջին ակումբը, որը պարտվել է իր առաջին երեք եզրափակիչները Չեմպիոնների լիգայում[12]:
Բացի 2014 թվականի եզրափակչից ակումբները Եվրոպայի գավաթներում հանդիպել են նաև Եվրոպական գավաթ 1958–59-ի կիսաեզրափակչում, որտեղ Ռեալը հաղթել է 2-1 հաշվով լրացուցիչ խաղում մյուս խաղերի ընդհանուր 2-2 հաշվից հետո և Չեմպիոնների Լիգա 2014-2015-ի քառորդ եզրափակչում, որտեղ Ռեալը հաղթել էր 1-0 ընդհանուր հաշվով[13]:
Ճանապարհ դեպի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշում. հետևյալ բոլոր արդյունքներում եզրափակչի մասնակիցների հաշիվները սկզբում են (Տ. տանը, Դ. դրսում):
![]() |
Փուլ | ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Արդյունք | Խմբային փուլ | Մրցակից | Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
4-0 (Տ) | Խաղային օր 1 | ![]() |
2–0 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
2–0 (Դ) | Խաղային օր 2 | ![]() |
1–2 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
0–0 (Դ) | Խաղային օր 3 | ![]() |
4–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–0 (Տ) | Խաղային օր 4 | ![]() |
0–0 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
4–3 (Դ) | Խաղային օր 5 | ![]() |
2–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
8–0 (Տ) | Խաղային օր 6 | ![]() |
2–1 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խումբ A հաղթողներ
Աղբյուր. ՈՒԵՖԱ
|
Վերջնական դիրք | Խումբ C հաղթողներ
Աղբյուր. ՈՒԵՖԱ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակից | Ընդհաշ. | 1-ին խաղ | 2-րդ խաղ | Փլեյ-օֆֆ փուլ | Մրցակից | Ընդհաշ. | 1-ին խաղ | 2-րդ խաղ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
4–0 | 2–0 (Դ) | 2–0 (Տ) | 1/8 եզրափակիչ | ![]() |
0–0 (8–7 11 մ.) | 0–0 (Դ) | 0–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
3–2 | 0–2 (Դ) | 3–0 (Տ) | Քառորդ եզրափակիչ | ![]() |
3–2 | 1–2 (Դ) | 2–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–0 | 0–0 (Դ) | 1–0 (Տ) | Կիսաեզրափակիչ | ![]() |
2–2 | 1–0 (Տ) | 1–2 (Դ) |
Նաղքան խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեսպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
![]() |
Խավիեր Զանետտի | Պաոլո Մալդինի |
Խաղի դեսպաններն էին նախկին արգենտինացի ֆուտբոլիստ Խավիեր Զանետտին, ով 2010 թվականին Ինտերի հաղթել էր Չեմպիոնների լիգան և նախկին իտալացի ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին, ով Միլանի կազմում հինգ անգամ տիրացել էր եվրոգավաթներին[14]:
Տոմսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտի 71.500 նստատեղից 46.000 նստատեղի տոմսեր վաճառվեցին երկրպագուներին և այլ մարդկանց, ամեն եզրափակչի մասնակից ստացավ 20.000 տոմս իր երկրպագուների համար, 6.000 տոմս վաճառվեց աշխարհով մեկ UEFA.com-ի կողմից 2016 թվականի մարտի 1-ից մարտի 14-ը։ Գները կազմեցին €440, €320, €160 և €70: Մնացած տոմսերը իրացվեցին տեղի կազմակերպչական կոմիտեին, ՈՒԵՖԱ-ին և այլ ասոցացիաներին, առևտրային գործընկերներին և կորպորատիվ հոսպիտալային կազմակերպությանը[15]:
Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացման արարողությանը հանդես եկավ ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը կենդանի երաժշտական ներկայացմամբ[16]: Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին ներկայացրեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի օրհներգը[17]:
Հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը հայտարարվեց եզրափակչի գլխավոր մրցավար 2016 թվականի մայիսի 10-ին[18]:
Դարպասային գծի տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես դարպասային գծի տեխնոլոգիա առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակչում օգտագործվեց Hawk-Eye համակարգը, որը հաստատել էր ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեն 2016 թվականի հունվարին[19]:
Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալ Մադրիդը ավելի շատ տիրեց գնդակին խաղի սկզբնամասում։ Խաղի վեցերորդ րոպեին Գարեթ Բեյլը տուգանայինի ժամանակ փոխանցեց դարպասային հրապարակի մոտ, որտեղից հարվածեց Կազեմիրոն: Նրա հարվածը որսաց Ատելտիկոյի դարպասապահ Յան Օբլակը: Հինգ րոպե անց Դանիել Կարվախալը Անտուան Գրիզմանի նկատմամբ կանոնների խախտման համար ստացավ դեղին քարտ: 15-րդ րոպեին Թոնի Կրոսը փոխանցեց Ատլետիկոյի տուգանային հրապարակ, որից հետո հարվածեց Բեյլը։ Նրա հարվածից հետո գնդակը ընթացավ դեպի Սերխիո Ռամոսը, ով դիպչելով գնդակին բացեց խաղի հաշիվը[20][21]: Կրկնապատկերը դիտելիս կարելի է համոզվել, որ Սերխիո Ռամոսը գտնվում էր խաղից դուրս վիճակում և գոլը պետք է չեղյալ համարվեր, սակայն դրվագը մրցավարների տեսադաշտից դուրս մնաց[22][23]:
Խաղակեսից քիչ հետո Ֆեռնանդո Տոռեսը նվաճեց 11 մետրանոց, երբ Պեպեն հրեց նրան։ Դարպասապահ Կեյլոր Նավասը զգուշացվեց վիճելու համար։ Գրիզմանը հարվածեց 11 մետրանոցը և վրիպեց։ Փոխարինման դուրս եկած Յաննիկ Ֆեռեյրա Կառասկոյի փոխանցումից հետո Խուանֆրանը 79-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Հաշիվը պահպանվեց մինչև հիմնական ժամանակի ավարտը և ակումբները սկսեցին խաղալ լրացուցիչ ժամանակ[24]: Լրացուցիչ ժամանակում գոլ չխփվեց և սկսվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը։ Խուանֆրանը վրիպեց Ատլետիկոյի չորրորդ հարվածը՝ թույլ տալով Կրիշտիանու Ռոնալդուին իրացնել հարվածը և Ռեալին պարգևել 11-րդ տիտղոսը։[25]:
Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պայմանականորեն տան ակումբի ընտրությունը կայացել էր կիսաեզրափակիչների վիճակահանության ժամանակ 2016 թվականի ապրիլ 15-ին Նիոնում[26]:
28 Մայիսի 2016 Կաղապար:ԿԵԱԺ |
Ռեալ Մադրիդ ![]() |
1–1 (ա.ժ.) | ![]() |
Սան Սիրո, Միլան Հանդիսական՝ 71,942[27] Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա) |
---|---|---|---|---|
Ռամոս ![]() |
Հաշվետվություն | Կառասկո ![]() | ||
Տասնմեկ մետրանոցներ | ||||
Վասկես ![]() Մարսելո ![]() Բեյլ ![]() Ռամոս ![]() Ռոնալդու ![]() |
5–3 | ![]() ![]() ![]() ![]() |
|
![]() |
|
Հանդիպման հերոս`
Մրցավարի օգնականներ`[18]
|
Խաղի կանոններ[28]
|
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
|
Խաղից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը տասնմեկերորդն էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության մեջ, որի հաղթողը որոշվեց 11 մետրանոցներով։ Հաղթելով եզրափակչում` Ռեալ Մադրիդը դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող 11-րդ անգամ։ Բացի այդ սա Ռեալի 14-րդ եզրափակիչն էր Չեմպիոնների լիգայում։ Ակումբը չի պարտվել եզրափակիչներում 1981 թվականից։ Մյուս կողմից՝ Ատլետիկոն միակ ակումբն է, որը պարտվեց առաջին երեք եզրափակչում անընդմեջ։ Յուվենտուսը և Բարսելոնան պարտվել էին իրենց առաջին երկու եզրափակիչներում, սակայն երրորդ փորձից հաղթել էին։ Ատլետիկոն, ունենալով երեք պարտություն եզրափակչում, այս ցուցանիշով հավասարվեց Բարսելոնային և ետ մնաց Յուվենտուսից (վեց պարտություն), Մյունխենի Բավարիայից և Բենֆիկայից (հինգ պարտություն յուրաքանչյուրը)։
Ռամոսը, ով բացեց խաղի հաշիվը, դարձավ հինգերորդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում։ Նա գոլի հեղինակ չէր դարձել մրցաշարում նախորդ` 2014 թվականի եզրափակչից հետո։ Կառասկոն, դառնալով գոլի հեղինակ, դարձավ առաջին բելգիացի ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում[30]: Ռեալ Մադրիդի մարզիչ Զինեդին Զիդանը դարձավ առաջին ֆրանսիացի մարզիչը, ով հաղթեց Չեմպիոնների լիգայում և յոթերորդ մարդը, ով հաղթել է Չեմպիոնների լիգայում որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զիդանը մամլո ասուլիսում հայտնեց, որ հպարտ է, որ հաղթել է Չեմպիոնների լիգայում որպես ֆուտբոլիստ, որպես մարզիչի օգնական և որպես մարզիչ։ Արդյունքի մասնի նա ասաց,- «Երկու ակումբներն էլ լավ խաղացին մինչև վերջ, 11 մետրանոցների արդյունքը մեր օգտին էր, սակայն հեշտությամբ կարող էինք պարտվել: Շնորհավորում եմ Ատլետիկոյին և Դիեգո Սիմեոնեին: Նա մեծ մարզիչ է, սակայն իհարկե ես երջանիկ եմ այս հաղթանակով»: Սիմիոնեն շնորհավորեց Ռեալ Մադրիդին հաղթանակի կապակցությամբ` ասելով,- «նրանք նորից մեզնից լավն էին, այս անգամ 11 մետրանոցներով»[31] Երբ Սիմեոնեին հարցրեցին կմնա արդյոք նա Ատլետիկոյի մարզիչ, նա պատասխանեց, որ կմտածի[32]:
Ռոնալդոն խաղից հետո լրատվամիջոցներին ասաց, թե ինքը գիտեր, որ իրացնելու է վերջին 11 մետրանոցը, և ավելացրեց. «11 մետրանոցները միշտ վիճակահանություն են, դու երբեք չես իմանա ինչ կկատարվի, սակայն մեր ակումբը ցույց տվեց ինչպես իրացնել բոլոր հարվածները»: Բեյլը ասաց, որ այս հաղթանակը ինչ որ գերբնական բան էր, և նրա զգացմունքները ապշեցուցիչ են։ Նա նաև ավելացրեց, որ շատ էր հուզվում 11 մետրանոցից առաջ։ Բացի այդ Բեյլը բարձր գնահատեց մրցակցին և ասաց, որ նրանք տվեցին ամեն ինչ հաղթելու համար, սակայն եզրափակիչը դա եզրափակիչ է և իրենք ստիպված էինք հաղթել[33]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Spot-on Real Madrid defeat Atlético in final again»։ UEFA.com (Union of European Football Associations)։ 28 May 2016։ Վերցված է 29 May 2016
- ↑ 2,0 2,1 2,2 «Milan to host 2016 UEFA Champions League final»։ UEFA.com (Union of European Football Associations)։ սեպտեմբերի 18, 2014։ Վերցված է սեպտեմբերի 19, 2014
- ↑ «One-nation UEFA Champions League finals»։ UEFA.com։ մայիսի 21, 2016
- ↑ «Second time round: European Cup final rematches»։ UEFA.com։ մայիսի 9, 2016
- ↑ «Madrid to supplant Milan as top footballing city»։ UEFA.com։ մայիսի 6, 2016
- ↑ «Real Madrid 1–0 Manchester City (agg 1–0)»։ BBC Sport։ մայիսի 4, 2016
- ↑ «Zinedine Zidane could become seventh person to win Champions League as player and manager»։ Daily Mail Online։ Վերցված է մայիսի 28, 2016
- ↑ «Will Zidane be latest winner as a player and coach?»։ UEFA.com։ մայիսի 22, 2016
- ↑ «Bayern Munich 2–1 Atletico Madrid (agg 2–2)»։ BBC Sport։ մայիսի 3, 2016
- ↑ «Atlético coach Simeone eyes exclusive club»։ UEFA.com։ մայիսի 23, 2016
- ↑ «2016 UEFA Champions League Final Press Kit»։ Uefa.com։ մայիսի 27, 2016։ Վերցված է մայիսի 27, 2016
- ↑ «Can Atlético make it third time lucky in Milan?»։ UEFA.com։ մայիսի 27, 2016
- ↑ «Real Madrid v Atlético in European competition»։ UEFA.com։ մայիսի 4, 2016
- ↑ «Final ambassadors: Zanetti v Maldini quiz»։ UEFA։ մայիսի 5, 2016
- ↑ «2016 UEFA Champions League final ticket sales launch»։ UEFA.org։ մարտի 1, 2016
- ↑ «Alicia Keys to perform at UEFA Champions League final»։ UEFA։ ապրիլի 27, 2016
- ↑ «Andrea Bocelli to perform before final»։ UEFA.com։ մայիսի 26, 2016
- ↑ 18,0 18,1 18,2 «Clattenburg to referee Champions League final»։ UEFA.com։ մայիսի 10, 2016
- ↑ «Goalline technology to be used in Champions League final»։ BBC Sport։ մարտի 4, 2016
- ↑ Grez (մայիսի 28, 2016)։ «Champions League final 2016: Live»։ CNN։ Վերցված է մայիսի 28, 2016
- ↑ «Real Madrid beat Atletico on penalties to win Champions League»։ ESPNFC.com։ Վերցված է մայիսի 28, 2016
- ↑ «Was Sergio Ramos offside when scoring Real Madrid’s opening Champions League final goal?»։ Metro.co.uk։ Վերցված է մայիսի 31, 2016
- ↑ «Real Madrid win Champions League on penalties after offside goal»։ irishexaminer.com։ Վերցված է մայիսի 31, 2016
- ↑ «2016 UEFA Champions League Final: as it happened»։ Guardian։ 28 May 2016։ Վերցված է 31 May 2016
- ↑ «Real Madrid beat Atletico Madrid on penalties»։ BBC Sport։ Վերցված է մայիսի 28, 2016
- ↑ «Draws — Semi-finals»։ UEFA.com։ Union of European Football Associations։ Վերցված է ապրիլի 15, 2016
- ↑ «Full Time Report Final – Real Madrid v Atlético Madrid» (PDF)։ UEFA.org։ Union of European Football Associations։ 28 May 2016։ Վերցված է 28 May 2016
- ↑ «Regulations of the UEFA Champions League 2015/16 Season»։ UEFA.com։ մայիսի 1, 2015
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 «Team statistics» (PDF)։ UEFA.com։ Union of European Football Associations։ մայիսի 28, 2016։ Վերցված է մայիսի 28, 2016
- ↑ «UEFA Champions League 2016 - Real Madrid-Atlético Report – UEFA.com»։ Uefa.com։ մայիսի 28, 2016։ Վերցված է մայիսի 29, 2016
- ↑ «UEFA Champions League 2016 - Real Madrid-Atlético Quotes – UEFA.com»։ Uefa.com։ Վերցված է մայիսի 29, 2016
- ↑ «Atletico Madrid boss Diego Simeone: Real Madrid 'were better than us again'»։ ESPNFC.com։ Վերցված է մայիսի 28, 2016
- ↑ «Cristiano Ronaldo: 'I had a vision' I'd score decisive penalty for Real Madrid»։ ESPNFC.com։ Վերցված է մայիսի 28, 2016
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |