Աուգուստո Ֆերնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուգուստո Ֆերնանդես
իսպ.՝ Augusto Fernández
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Աուգուստո Մատիաս Ֆերնանդես
Քաղաքացիությունը  Արգենտինա
Մականուն El negro
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1986 (38 տարեկան)
Ծննդավայր Պերգամինո, Արգենտինա
Հասակ 177 սմ[1]
Քաշ 71 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 12
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2009 Արգենտինա Ռիվեր Փլեյթ 15 (2)
2009 - 2010 Ֆրանսիա  Սենտ-Էտիեն 21 (1)
2010 - 2012 Արգենտինա Վելես Սարսֆիլդ 27 (8)
2012 - 2015 Իսպանիա Սելտա 113 (10)
2016 - ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 11 (0)
Ազգային հավաքական
2011 - ներկա Արգենտինա Արգենտինա 9 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 23, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 12, 2014

Աուգուստո Մատիաս Ֆերնանդես (իսպ.՝ Augusto Matías Fernández, ապրիլի 10, 1986(1986-04-10)[2][3][4], Պերգամինո, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդի» կենտրոնական կիսապաշտպան[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդեսը իր կարիերան սկսել է «Ռիվեր Փլեյթ» ակումբում՝ 2006 թվականին։ Դեբյուտը նշել է «Տիրո Ֆեդերալ» ակումբի դեմ խաղում (5-0), 2006 թվականի հունվարի 29-ին՝ դուրս գալով փոխարինման։ Առաջին մասնագիտական գոլը խփել է 2007 թվականի ապիլի 8-ին, «Բելգրանո» ակումբի դեմ խաղում (1-1)։ Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ հաղթել է Կլաուսուրա 2008-ը, առաջնության 19 խաղից խաղալով 15-ում[6]։

Սենտ-Էտիեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 28-ին, ինչպես արգենտինացի Գոնսալո Բերխեսսիոն, վարձակալական իրավունքներով միացավ ֆրանսիական «Սենտ-Էտիեն» ակումբին[7]։ Լիգա 1-ում իր նորամուտը նշեց 2009 թվականի սեպտեմբերի 13-ին, «Ռենն» ակումբի դեմ խաղում (0-1)։ Մեկ շաբաթ անց, «Բորդո» ակումբի դեմ խաղում խփեց իր առաջին գոլը նոր ակումբում (3-1)։ Այնուամենայնիվ, նոր ակումբում նա խաղաց ընդամենը 11 խաղ։

Վելես Սարսֆիլդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 9-ին արգենտինական Պրեմիերայի «Վելես Սարսֆիլդ» ակումբը 1,5 միլիոն դոլլարով գնեց Ֆերնանդեսին՝ կնքելով եռամյա պայմանագիր[8]։ Իր առաջին առաջնությունում Ֆերնանդեսը խաղաց 12 խաղ, իսկ ակումբը գրավեց երկրորդ տեղը։

Հաջորդ մրցաշրջանում «Վելես Սարսֆիլդը» հաղթեց Կլաուսուրաn, իսկ Ֆերնանդեսը խաղաց 17 խաղ և խփեց 4 գոլ։ Լիբերտադորեսի Գավաթի խաղարկությունում, որտեղ թիմը հասավ կիսաեզրափակիչ, նա խաղաց 10 խաղ և խփեց 4 գոլ։ Այդպիսով, նա 57 օրում խփեց ավելի շատ գոլ, քան իր ամբողջ կարիերայի ընթացքում։

Սելտա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 8-ին, Ֆերնանդեսը քառամյա պայմանագիր կնքեց իսպանական Լա Լիգայի «Սելտա Վիգո» ակումբի հետ։ Նա իր դեբյուտը նշեց 10 օր անց, «Մալագայի» հետ խաղում (0-1)։ Ֆերնանդեսը իր առաջինը գոլը Լա Լիգայում խփեց 2012 թվականի սեպտեմբերի 22-ին, «Խետաֆեի» դեմ խաղում[9]։

Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 1-ին նա իսպանական «Ատլետիկո Մադրիդի» հետ կնքեց 3,5 տարվա պայմանագիր։ 10 օր անց, «Սելտայի» դեմ խաղում (2-0) նա նշեց իր նորամուտը նոր ակումբում՝ խաղալով 54-րոպե՝ նախքան Յաննիկ Ֆեռեյրա Կառասկոյի փոխարինելը[10]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդեսը Արգենտինայի հավաքականում իր դեբյուտը նշել է 2011 թվականի սեպտեմբերի 15-ին, Բրազիլիայի դեմ խաղում (0-0)։ 2013 թվականի հունիսի 14-ին Գվատեմալայի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլը Արգենտինայի հավաքականում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուգուստոն ամուսնացած է Ջեսիկա Ալմադայի հետ և ունի երեք երեխա՝ Բենյամին, Ամբար, Զոի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"2014 FIFA World Cup Brazil: List of Players"». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. Augusto Fernández's Profile
  6. «"Closing '08 statistics"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  7. "Augusto Fernandez en Vert"
  8. «"Vine para ser campeón" [I came to become a champion]». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  9. Ilya MINSKY (2012 թ․ օգոստոսի 9). «Аугусто Фернандес перешел в «Сельту»». Eurosport.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  10. Аугусто Фернандес стал игроком «Атлетико»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգուստո Ֆերնանդես» հոդվածին։