Տյագու Մենդիշ
Տյագու Մենդիշ պորտ.՝ Tiago Cardoso Mendes | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Տյագու Կարդոզո Մենդիշ | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1981 (41 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիանա դու Կաշտելու, Պորտուգալիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 184 սմ[1] | |||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ[1] | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 5 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տյագու Կարդոզո Մենդիշ (պորտ.՝ Tiago Cardoso Mendes, առավել հայտնի է որպես Տյագու, մայիսի 2, 1981[2][3][4], Վիանա-դու-Կաշտելու), պորտուգալացի ֆուտբոլիստ, իսպանական Ատլետիկո Մադրիդի կիսապաշտպան։ Եվրո 2004 թ.-ի փոխչեմպիոն։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրագա[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Տյագուն միացել է «Բրագա» ակումբին։ Հաջորդ մրցաշրջանում նա արդեն խաղում էր հիմնական կազմում։ Տյագուն օգնեց թիմին առաջնությունում զբաղեցնել 4-րդ տեղը և նվաճել Եվրոպայի Լիգայի ուղեգիր։
Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին նա տեղափոխվեց «Բենֆիկա»։ 2002-03 մրցաշրջանը Տյագույի համար դարձավ լավագույններից մեկը, նա խփեց 13 գոլ, իսկ ակումբը դարձավ Պորտուգալիայի փոխչեմպիոն։ 2004 թվականին Տյագուն օգնեց ակումբին նվաճել Պորտուգալիայի գավաթը։
Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի հուլիսի 20-ին 15 միլիոն եվրոյի դիմաց Տյագուն տեղափոխվեց «Չելսի»։ Չնայած 2004-05 մրցաշրջանի առաջին խաղը բաց թողնելուն՝ նա դարձավ թիմի հիմնական խաղացողներից մեկը։ Դեբյուտային մրցաշրջանում Տյագուն խաղաց 51 խաղ և խփեց 4 գոլ, իսկ «Չելսին» հաղթեց առաջնությունը և Ֆուտբոլային լիգայի գավաթը։ 2005 թվականի օգոստոսին Մայքլ Էսսյենի «Չելսի» տեղափոխվելը սահմանափակեց նրա խաղային պրակտիկան։ Դրանից հետո նա լքեց ակումբը և տեղափոխվեց «Լիոն»։
Լիոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի տրանսֆերը ֆրանսիացիների համար 10 միլիոն եվրո արժեցավ։ «Լիոնում» նա միանգամից դարձավ թիմի հիմնական խաղացող, իր առաջին մրցաշրջանում խաղալով 37 խաղ և խփելով 7 գոլ, իսկ 2006 թվականի ապրիլի 1-ին «Տրուայի» դարպասին խփած գնդակի շնորհիվ «Լիոնը» 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ Մամադու Դիարրայի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուց հետո, նա ակումբում սկսեց ավելի մեծ դեր խաղալ և երկրորդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։
Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հունիսի 21-ին 13 միլիոն եվրոյի դիմաց Տյագուն տեղափոխվեց «Յուվենտուս», սակայն Թուրինում կարիերան չհաջողվեց։
Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հունվարի 8-ին Տյագուն վարձակալական իրավունքներով մինչև 2009-10 մրցաշրջանի ավարտը տեղափոխվեց իսպանական «Ատլետիկո Մադրիդ»[5]։ 2010 թվականի օգոստոսի 16-ին խաղացողը նորից մինչև 2010-11 մրցաշրջանի ավարտը վարձակալվեց «Ատլետիկոյում»[6][7]։ 2011 թվականի հուլիսի 19-ին «Յուվենտուսը» հայտարարեց, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է[8]։ Նախորդ երկու մրցաշրջաններում խաղացողը թուրինյան ակումբում խաղացել էր 53 խաղ։ 2011 թվականի հուլիսի 20-ին նա «Ատլետիկո Մադրիդի» հետ կնքեց երկտարյա պայմանագիր[9]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական հավաքականում իր լավ խաղի համար նա 2002 թվականի նոյեմբերին հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական՝ խաղալու Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում։ Եվրո 2004 թ.-ին ընդգրկված է եղել հավաքականի կազմում, սակայն նա չի խաղացել ոչ մի խաղ։ «Լիոնում» իր լավ խաղի համար նա հրավաիրվել է խաղալու Մունդիալ 2006-ում։ Մրցաշարում խաղացել է 5 խաղ, իսկ պորտուգալացիները հասել են կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել են Ֆրանսիային։ Հավաքականում իր առաջին գոլը խփել է 2007 թվականի մարտի 28-ին, Սերբիայի հավաքականի դարպասին։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պորտուգալիայի գավաթ (1)՝ 2004
- Ընդհանուր՝ 1 գավաթ
- Անգլիայի Պրեմիեր Լիգա (1)՝ 2004-05
- Ֆուտբոլային լիգայի գավաթ (1)՝ 2005
- Անգլիայի սուպերգավաթ (1)՝ 2005
- Ընդհանուր՝ 3 գավաթ
- Լա Լիգա (1)՝ 2013-14
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա (2)՝ 2010, 2012
- Իսպանիայի գավաթ (1)՝ 2013
- Իսպանիայի սուպերգավաթ (1)՝ 2014
- Ընդհանուր՝ 5 գավաթ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Club Atlético de Madrid · Web oficial
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Juve, è ufficiale: Tiago in prestito all’Atletico Madrid»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-27-ին։ Վերցված է 2016-06-15
- ↑ Tiago ya se encuentra en Madrid tras cerrar el Atlético su cesión con la Juventus
- ↑ «Juve, Tiago in prestito all’Atletico Madrid»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-04-ին։ Վերցված է 2016-06-15
- ↑ «Тьягу больше не игрок "Ювентуса"»։ Ювентус.Ru։ 19.07.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է հուլիսի 19, 2011
- ↑ «Tiago ya es del Atlético» (իսպաներեն)։ MARCA.com։ 20.07.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է հուլիսի 20, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Պրոֆիլը Worldfootball.net կայքում (անգլ.)
- Պրոֆիլը Football-lineups.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|
- Ապրող անձինք
- 1981 ծնունդներ
- Մայիսի 2 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ