Կիկոն իր ֆուտբոլային կրթությունը ստացել է Խիմնաստիկի և Ռեալ Մադրիդի կազմերում, իսկ ապա սկսել է խաղալ Ռեալ Մադրիդի երկրորդական թիմում։ Այնտեղ նա երրորդ դարպասապահն էր և այդ պատճառով Կիկոն որոշեց չերկարաձգել պայմանագիրը սերուցքայինների հետ և 2007 թվականին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Էսպանյոլ: 2007/2008 մրցաշրջանում խաղում էր առաջին թիմի երկրորդ կազմում, իսկ առաջին կազմում անցկացրեց ընդամենը 4 հանդիպում։ Պրիմերայում դեբյուտը տեղի ունեցավ 2008 թվականի հունվարի 20-ին Վալյադոլիդի դեմ հանդիպման ժամանակ[1]: Հաջորդ երկու մրցաշրջանները Կիկոն վարձավճարով անցկացրեց Կադիսեյում: Հետո նրան վարձավճարով ուղարկեցին Կարտախեն: 2011/2012 և 2012/2013 մրցաշրջաններում հիմնական կազմում խաղում էր ռոտացիայով, իսկ թիմի «առաջին համարը» դարձավ միայն 2013/2014 մրցաշրջանում։