Խոսեպ Գվարդիոլա
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
| |||
| Անձնական տվյալներ | |||
| Ամբողջական անուն | Խոսեպ Գվարդիոլա-ի-Սալա | ||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1971[2][3][4][…] (55 տարեկան) | ||
| Ծննդավայր | Սամպեդոր, Bages, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա[5] | ||
| Հասակ | 1.82 մ | ||
| Քաշ | 80 կիլոգրամ և 70 կիլոգրամ[6] | ||
| Դիրք | Կիսապաշտպան | ||
| Պատանեկան կարիերա | |||
| 1984-1990 |
| ||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
| 1990-2001 2001-2002 2002-2003 2003-2005 2006 |
|
384 (11) 29 (4) 8 (1) 18 (2) 10 (1) | |
| Ազգային հավաքական | |||
| 1992-2001 1995-2005 |
|
47 (5) 7 (0) | |
| Մարզչական կարիերա | |||
| 2007-2008 2008-2012 2013-2016 2016- |
| ||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||
Խոսեպ (Պեպ) Գվարդիոլա-ի-Սալա (կատալաներեն՝ Josep Guardiola i Sala, 18 հունվարի, 1971 թ., Սանպեդոր, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ, որպես խաղացող՝ Իսպանիայի վեցակի չեմպիոն։ 2009 և 2011 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչ։ Բարսելոնայի հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի երեք տիտղոս, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի մեծ մասը Պեպն անցկացրել է իսպանական «Բարսելոնայում», որի կազմում նվաճել է Իսպանիայի չեմպիոնի 6 տիտղոս և 2 անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր։ Գվարդիոլան «Բարսայում» խաղացել է 4 համարի մարզաշապիկով։
«Բարսայի» կազմում Գվարդիոլան 1992 թ. դարձել է նաև Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, ընդ որում, դա «Բարսելոնայի» եվրագավաթային առաջին տիտղոսն էր։ 1997 թվականին նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը, 2 անգամ էլ դարձել է ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթի հաղթող։
2001 թ. Գվարդիոլան լքում է «Բարսան»՝ տեղափոխվելով Իտալիա, հետո նա խաղացել է նաև Քաթարում և Մեքսիկայում, որտեղ և 2006 թ. ավարտել է կարիերան, ինչից հետո էլ սկսել է մարզչական կարիերան։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թ. ամռանը Գվարդիոլան ստանձնեց «Բարսելոնա Բ»-ի մարզչական ղեկը, որը հանդես էր գալիս Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում (Tercera División)։ 2007-2008 մրցաշրջանում ակումբը Պեպի գլխավորությամբ հաղթեց այդ մրցաշարում և տեղափոխվեց Իսպանիայի 3-րդ դիվիզիոն (Segunda División B)։ Պեպի հաջողությունները աննկատ չմնացին, և 2008 թ. ամռանը նա «Բարսելոնայի» գլխավոր մարզչի դերում փոխարինեց Ֆրենկ Ռայկարդին։ 2012 թ. ապրիլի 27-ին պաշտոնապես հայտարարեց, որ լքում է «Բարսելոնան»։ Մեկ տարի հանգստանալուց հետո ստանձնեց Մյունխենի «Բավարիայի» ղեկը։
2016թ. փետրվարի 1-ին Գվարդիոլան պայմանագիր կնքեց անգլիական «Մանչեսթր Սիթի»-ի հետ՝ տարեկան ստանալով 20 միլիոն եվրո գումար։ Հենց նույն տարում «Մանչեսթր Սիթի»-ն դարձավ անգլիայի չեմպիոն։
Նվաճումները որպես ֆուտբոլիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա Լիգա (6)՝ 1990/91, 1991/92, 1993/94, 1997/98, 1998/99
- Կոպա դել Ռեյ (2)՝ 1996/97, 1997/98
- Իսպանիայի Սուպերգավաթ (4)՝ 1992, 1993, 1995, 1997
- Չեմպիոնների Լիգա (1)՝ 1991/92
- Եվրոպայի գավաթակիրների գավաթ՝ 1996/97
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ (2)՝ 1992, 1997
Իսպանիայի հավաքական՝ 1992 թ. Օլիմպիական չեմպիոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.premierleague.com/managers/5285/Pep-Guardiola/overview
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ http://el.soccerway.com/coaches/josep-sal/104652/
- ↑ https://web.archive.org/web/20201104020156/https://www.cataladelany.cat/default.asp?opcio=edicionsanteriors
- ↑ https://www.ccma.cat/324/el-parlament-concedeix-la-medalla-dhonor-a-lentrenador-del-barca-pep-guardiola/noticia/1296946/
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսեպ Գվարդիոլա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| ||||||||||
- Հունվարի 18 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բավարիա Մյունխեն ՖԱ մարզիչներ
- Բարսելոնա ՖԱ մարզիչներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլային մարզիչներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիացի օլիմպիական չեմպիոններ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի մարզիչներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով