Ռինուս Միխելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռինուս Միխելս
Rinus Michels (1984).jpg
Ծնվել էփետրվարի 9, 1928(1928-02-09)[1][2][3]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էմարտի 3, 2005(2005-03-03)[1][2] (77 տարեկանում)
Մահվան վայրԱալստ, Ալոսթ, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Օրանյան-Նասաուների ասպետի շքանշան
Rinus Michels Վիքիպահեստում

Ռինուս Միխելս (հոլանդ. Rinus Michels, 9 փետրվարի 1928, Ամստերդամ — 3 մարտի 2005, Աալստ, Բելգիա), հոլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Հայտնի է մարզչական աշխատանքով «Այաքս» և «Բարսելոնա» ակումբներում, ինչպես նաև Հոլանդիայի հավաքականում: Համարվում է տոտալ ֆուտբոլի հիմնադիրը։

Միխելսը համարվում է ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչներից մեկը։ The Times-ի վարկածով հետպատերազմյան տարիների լավագույն մարզիչը, ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է XX դարի լավագույն մարզիչ[4][5][6]: Football Pantheon վարկածով բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն մարզիչների ցուցակում զբաղեցրել է 12-րդ տեղը[7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինուս Միխելսը ծնվել է 1928 թվականի փետրվարի 9-ին Ամստերդամում` Պետրուս Վիլհելմուս Միխելսի և նրա կնոջ Վիլհելմինա Գերտրեյդա վան Բրեդերոդեի ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Օլիմպիական մարզադաշտին հարակից Օլիմպիավեգ փողոցում։ Ընտանիքի բարեկամ Յոպ Կյոլլերի շնորհիվ 1940 թվականին նա հայտնվեց «Այաքսի» երիտասարդական թիմի կազմում։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին` հատկապես 1944-ի հոլանդական սովի շրջանում, Միխելսի կարիերան վերելք էր ապրում։ Ֆրանսիական «Լիլը» փորձ կատարեց նրան գնելու, սակայն նիդերլանական բանակի կողմից արգելքի պատճառով տեղափոխությունը չկայացավ:

«Այաքս»[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի հունիսի 9-ին Միխելսը հայտնվեց «Այաքսի» հիմնական թիմում։ Իր առաջին խաղում Ադո Դեն Հաագի դեմ Միխելսը դարձավ 5 գոլի հեղինակ, իսկ «Այաքսը» հաղթեց 8:3 հաշվով։ 1946-1958 թվականներին նա հիմնական կազմի խաղացող էր, սակայն մեջքի վնասվածքի պատճառով 1958 թվականին նա ստիպված եղավ ավարտել կարիերան։ «Այաքսի» կազմում Միխելսն անցկացրել է 264 խաղ` դառնալով 122 գոլի հեղինակ։ Նիդերլանդների հավաքականի կազմում Միխելսն իր առաջին հանդիպումն անցկացրեց 1950 թվականի հունիսի 8-ին` Շվեդիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ հոլանդացիները պարտվեցին 4:1 հաշվով։ Ռինուսը հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը 5 խաղ, որոնցում նրա հավաքականը պարտվել է Ֆինլանդիային` 4:1, Բելգիային` 4:0, Շվեդիային` 6:1 և Շվեյցարիային` 3:1:

Մարզչական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Միխելսը դարձավ «Այաքսի» գլխավոր մարզիչ։ Նրա հետ «Այաքսը» տիրացավ երեք չեմպիոնական գավաթների, երեք անգամ հաղթեց Նիդերլանդների գավաթում և մեկ անգամ էլ արժանացավ չեմպիոնների գավաթին` 1971 թվականին։ «Այաքսում» աշխատանքի տարիներին Միխելսը կատարելագործեց խաղն օգտագործելով տոտալ ֆուտբոլի մարտավարությունը և խաղից դուրսի հնարքը (արհեստական խաղից դուրս)։

Աշխարհի առաջնություն 1974[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխելսը նշանակվեց Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ այն բանից հետո, երբ հավաքականը հաղթահարեց 1974 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլը։ Նրա առաջին խաղն որպես հավաքականի գլխավոր մարզիչ կայացած 1974 թվականի մարտի 27-ին Ավստրիայի դեմ և ավարտվեց 1:1 հաշվով։ Առաջնության եզրափակիչ մասը տեղի ունեցավ Գերմանիայում, իսկ Միխելսի թիմի ցուցադրած հիանալի խաղը տպավորեց շատերին։ Հոլանդացիները հաղթանակ տարան խմբային փուլի երեք խաղերից երկուսում և դուրս եկան հաջորդ փուլ, որտեղ առավելության հասան Արգենտինայի` 4:0, ԳԴՀ-ի` 2:0 և աշխարհի չեմպիոն Բրազիլիայի` 2:0 նկատմամբ և 5 հաղթանակից ու 1 ոչ-ոքիից հետո 14 խփած գոլերով դուրս եկան եզրափակիչ: Եզրափակչում Նիդերլանդների թիմը պարտվեց Գերմանիային 1:2 հաշվով: Այս խաղից հետո Միխելսը հրաժարական տվեց և գլխավորեց հավաքականը միայն 10 տարի անց:

Վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Միխելսը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ գլխավորեց Լոս Անջելեսի «Ացտեկ» թիմը։ Նա աշխատել է նաև գերմանական բունդեսլիգայի «Քյոլն» և «Լևերկուզենի Բայեր» թիմերի հետ: Մարզչական կարիերան Միխելսն ավարտել է որպես Նիդերլանդների հավաքականի մարզիչ: 1988 թվականին Նիդերլանդները Միխելսի գլխավորությամբ հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ 4 տարի անց` Եվրո-92-ի կիսաեզրափակիչ փուլում 11 մետրանոցներով պարտվեց Դանիայի հավաքականին` ապագա չեմպիոնին: Առաջնությունից հետո Միխելսը հրաժարական տվեց, ապա անցավ վարչական աշխատանքի[8]: Ռինուս Միխելսը մահացել է 2005 թվականին բելգիական Աալստ քաղաքում` սրտի վիրահատությունից հետո (սա երկրորդ վիրահատությունն էր` 1986 թվականից հետո)։

Ձեռքբերումները որպես խաղացող է[խմբագրել | խմբագրել կոդը]

Այաքս

Ձեռքբերումները որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այաքս

Բարսելոնա

Քյոլն

Հոլանդիայի հավաքական

Անձնական ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրանյե-Նասաու շքանշանի ասպետ 1974
  • Օրանյե-Նասաու շքանշանի սպա 1988
  • Նիդերլանդների դարի մարզիչ 1999
  • Նիդերլանդների Թագավորական Ֆուտբոլային Ասոցիացիայի ասպետ 2002
  • ՈւԵՖԱ-ի մրցանակ ֆուտբոլում ունեցած ավանդի համար 2002
  • 2004
  • The Times-ի վարկածով ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչ
  • ՖԻՖԱ-ի վարկածով դարի մարզիչ[4][5][6]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Team Building: The Road to Success (2001) [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]