Բելա Գուտման
Բելա Գուտման | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 13, 1900[1] |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահվան ամսաթիվ՝ | օգոստոսի 28, 1981 (81 տարեկան) |
Մահվան վայր՝ | Վիեննա, Ավստրիա |
Բելա Գուտման (հունգարերեն՝ Béla Guttmann, մարտի 13, 1900[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 28, 1981, Վիեննա, Ավստրիա), 20-րդ դարի հունգարացի անվանի ֆուտբոլիստ և մարզիչ։ Համարվում է ֆուտբոլային թիմի խաղը 4-2-4 սխեմայով կազմակերպելու գաղափարը մշակողներից և առաջին կիրառողներից մեկը[2]։ Տակտիկական այդ նորույթը նա գործադրել է Բրազիլիայում մարզչական իր աշխատանքի ժամանակ, և դա օգնել է այդ երկրի հավաքականին՝ 1958 և 1962 թվականներին հաղթելու աշխարհի գավաթի խաղարկություններում[3]։
Շուրջ չորս տասնամյակ ձգված մարզչական գործունեության ընթացքում Գուտմանը քսանմեկ անգամ փոխել է իր թիմերը՝ պտույտ անելելով աշխարհում և մարզելով այնպիսի հեղինակավոր թիմեր, ինչպես՝ իտալական «Միլանը», ուրուգվայական «Պենյարոլը», բրազիլական «Սան Պաուլու»-ն, պորտուգալական «Պորտու»-ն, «Բենֆիկա»-ն... Նա եղել և մնում է լավագույն արդյունքների հասած մարզիչներից մեկը աշխարհում. երկու անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը (Լիսաբոնի «Բենֆիկա»-ի հետ, 1960/61 և 1961/62 տարեշրջաններում), մեկ անգամ՝ լատինաամերիկյան ուժեղագույն ֆուտբոլային թիմերի «Լիբերտադորես» գավաթը (Copa Libertadores), իր մարզած թիմերի հետ յոթ անգամ դարձել է Հունգարիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի չեմպիոն և նույնքան անգամ էլ՝ այդ երկրների գավաթակիր։
Նրա մարզչական հարուստ գործունեությունը, այդուհանդերձ, զերծ չի եղել նաև հակասություններից։ Հազվադեպ է եղել, որ նա իր մարզած թիմում մնա երկու տարեշրջանից ավելի. ինքն իր մասին չափազանց բարձր կարծիք ունենալը, խոսելու հեգնական և նույնիսկ ցինիկ տոնը, բարձր աշխատավարձ պահանջելը մշտական աղմուկ ու սենսացիա են ստեղծել նրա անվան շուրջը՝ դարձնելով Էլենիո Էռերայի կամ Ժոզե Մոուրինյոյի նման, նրանց նախօրինակ մի կերպար[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բուդապեշտում, հրեական ընտանիքում։ Ծնողների խորհրդով՝ մանուկ հասակից հաճախել է բալետային խմբակի պարապմունքների և 16 տարեկանում արդեն ստացել է դասական պարերի դասատուի որակավորում։ Բայց հաշվի առնելով, որ Ավստրո-Հունգարիայում սպորտն ավելի է կարևորվում, որոշել է իրեն նվիրել ֆուտբոլին[5]։
Ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է Բուդապեշտի MTK թիմում, որը 1920-1921 թվականներին երկու անգամ նվաճել է Հունգարիայի չեմպիոնի կոչումը։ Այնուհետև տեղափոխվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի SC Hakoah, զուգահեռաբար հոգեբանություն է ուսումնասիրել[6]։ Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1924 թվականին Փարիզում անցկացված ամառային օլիմպիական խաղերին։ 1926 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հանդես եկել Նյու Յորքի, Բրուքլինի մի շարք ակումբներում։ 1932 թվականին վերադարձել է Ավստրիա, միայն մեկ տարեշրջան խաղացել Վիեննայի SC Hakoah թիմի կազմում և 1933 թվականից անցել մարզչական աշխատանքի։ Երկու տարի մարզել է իրեն քաջ ծանոթ վիեննական SC Hakoah-ը։
Երկրորդ համաշխարհային պատերազմը ծանր հետք է թողել Գուտմանի ճակատագրի վրա. նրա ավագ եղբայրը զոհ է գնացել Հոլոքոստին։ Ըստ որոշ աղբյուրների՝ այդ վտանգավոր ժամանակներում ինքն անձամբ ապաստան է գտել Շվեյցարիայում կամ Բրազիլիայում, սակայն այլ աղբյուրների վկայությամբ՝ համակենտրոնացման ճամբար է ընկել[7]։ Այդ մասին իրեն տրված հարցերին Գուտմանը միշտ նույն պատասխանն է տվել՝ «Միայն Տեր Աստվածն օգնեց ինձ...»[8]: Պատերազմից հետո նա վերադարձել է մարզչական աշխատանքի. մարզել է Բուդապեշտի «Վաշաշ» թիմը, միաժամանակ պորտուգալերեն է սովորել[5]։ Հետագայում աշխատել է մի շարք հանրահայտ ֆուտբոլային ակումբներում (իտալական «Միլան»-ում, ուրուգվայական «Պենյարոլ»-ում, բրազիլական «Սան Պաուլու»-ում, պորտուգալական «Պորտու»-ում, «Բենֆիկա»-ում...), նվաճել մարզական բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ ու պարգևներ։
Մահացել է 1981 թվականին, թաղվել Վիեննայի հրեական գերեզմանատանը։ Այդ նույն տարում նրա անունը ներառվել է Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում[9] : 2007 թվականին անգլիական The Times-ը նրան ընդգրկել է պատմության ամենաազդեցիկ մարզիչների իր կազմած ութնյակում[10]։
Անհատական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոլոր ժամանակների լավագույն մարզիչների վարկանիշային ցանկում գրավել է 9-րդ տեղը՝ ըստ World Soccer Awards-ի վարկածի (2013 թ.)[11] ·[12]:
- Բոլոր ժամանակների լավագույն մարզիչների վարկանիշային ցանկում գրավել է 16-րդ տեղը՝ ըստ ESPN հեռուստատեսության վարկածի (2013 թ.)[13];
- Բոլոր ժամանակների լավագույն մարզիչների վարկանիշային ցանկում գրավել է 20-րդ տեղը՝ ըստ «Ֆրանս ֆուտբոլ»-ի վարկածի (2019 թ.)[14] ·[15] ·[16]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենֆիկա (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Detlev Claussen: Béla Guttmann. Weltgeschichte des Fußballs in einer Person, Berenberg Verlag, Berlin 2006, ISBN 3-937834-11-7.
- Ludwig Tegelbeckers: Béla Guttmann. Weltenwanderer ohne Kompromiss. In: Dietrich Schulze-Marmeling, Davidstern und Lederball, S. 347–368, Verlag Die Werkstatt, Göttingen 2003, ISBN 3-89533-407-3.
- Rogan Taylor, Klara Jamrich: Puskas on Puskas. The Life and the Times of a Footballing Legend. Robson Books, London 1997, ISBN 1-86105-083-6.
- Michael John, Dietrich Schulze-Marmeling: „Hauts die Juden“. Antisemitismus im europäischen Fußball. In: Dietmar Beiersdorfer: Fußball und Rassismus. Verlag Die Werkstatt, Göttingen 1993, ISBN 3-923478-73-9, S. 133–160.
- Jenő Csaknády: Die Béla Guttmann Story. Hinter den Kulissen des Weltfußballs. Bintz-Dohany, Offenbach 1964.
- David Bolchover: The greatest comeback : from genocide to football glory – the story of Béla Guttmann. London : Biteback, 2017
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ ։ 24 avril 2008 https://www.webcitation.org/5vZ0aPFqS?url=http://fourfourtwo.com/blogs/championsleague/archive/2008/04/24/foreskins-and-total-football.aspx։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-07-ին
- ↑ Biographie de Gusztav Sebes Archived 2009-02-14 at the Wayback Machine., fifa.com
- ↑ ։ 17 janvier 2007 http://www.guardian.co.uk/football/2007/jan/17/europeanfootball.sport1
- ↑ 5,0 5,1 (Գերմաներեն) ։ 11 avril 2010 https://web.archive.org/web/20140517120430/http://www.wien.gv.at/kultur/archiv/geschichte/fussball/guttmann.html։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-17-ին
- ↑ (իտալերեն) ։ էջ 41 http://archiviostorico.corriere.it/2010/maggio/12/Guttmann_ispiratore_della_parabola_Mou_co_9_100512072.shtml
- ↑ (Գերմաներեն) https://www.welt.de/print-welt/article455729/Kuscht_der_Star_kuscht_die_Mannschaft.html
- ↑ (Իսպաներեն) ։ 30 octobre 2006 http://www.elpais.com.uy/06/10/30/pdepor_244742.asp (չաշխատող հղում)
- ↑ ։ 30 mars 2007 http://www.jewishsports.net/BioPages/BelaGuttmann.htm
- ↑ (Հոլանդերեն) ։ 13 septembre 2007 http://www.vi.nl/Nieuws-item/143359/Michels-is-onbetwist-s-werelds-beste-coach.htm
- ↑ ։ 4 juillet 2013 http://www.worldsoccer.com/features/the-greatest-manager-of-all-time-341473
- ↑ ։ 2 juillet 2013 https://web.archive.org/web/20150101233404/http://www.worldsoccer.com/features/the-greatest-xi-how-the-panel-voted։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-01-ին
- ↑ Greatest Managers, No. 16: Bela Guttmann
- ↑ ։ 19 mars 2019 https://www.francefootball.fr/magazine/?prov=W-HP-LBMU
- ↑ ։ 19 mars 2019 https://web.archive.org/web/20191229113735/https://www.foxsports.com.mx/news/400382-los--mejores-entrenadores-de-la-historia։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-29-ին
- ↑ ։ 19 mars 2019 https://www.abc.es/deportes/futbol/abci-50-mejores-entrenadores-historia-futbol-201903191710_noticia.html
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը footballdatabase.eu կայքում
- Մարզչի պրոֆիլը transfermarkt.co.uk կայքում
- Մարզչի պրոֆիլը на сайті zerozero.pt կայքում
![]() |
Բելա Գուտման Վիքիպահեստում |
---|
- Béla Guttmann United States Soccer Hall of Fame-ում
- Béla GuttmannArchived 2011-08-13 at the Wayback Machine. www.jewsinsports.org-ում
- Béla Guttmann www.jewishsports.net-ում
- Béla Guttmann(չաշխատող հղում) na www.planetbenfica.co.uk
- Guttmann i Eusebio
- A Guttmann these days is hard to find Jonathana Wilsona
- Węgrzy we Włoszech na www.rsssf.com
- Nieoficjalne występy w reprezentacji
- Biografia UEFA
|