Լուիս Էնրիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Լուիս Էնրիկե
Luis Enrique 2014.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուիս Էնրիկե Մարտինես Գարսիա
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ Մայիսի 8, 1970
Ծննդավայր Խիխոն, Իսպանիա Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բարսելոնա
Համար Գլխավոր մարզիչ
Պատանեկան կարիերա
1981–1988
1984–1988
Սպորտինգ Խիխոն
  Դեպորտիվո Լա Բրանյա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988–1990
1989–1991
1991–1996
1996–2004
Ընդհանուր
Սպորտինգ Խիհոն B
Սպորտինգ Խիխոն
Ռեալ Մադրիդ
Բարսելոնա
? (?)
36 (14)
157 (15)
207 (73)
400 (102)
Ազգային հավաքական
1990–1991
1991–1992
1991–2002
Իսպանիա Մ-21
Իսպանիա Մ-23
Իսպանիա
5 (0)
14 (3)
62 (12)
Մարզչական կարիերա
2008–2011
2011–2012
2013-2014
2014-
Բարսելոնա B
Ռոմա
Սելտա
Բարսելոնա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուիս Էնրիկե Մարտինես Գարսիա (իսպ.՝ Luis Enrique Martínez García), ավելի հայտնի է Լուիս Էնրիկե անունով (իսպ.՝ Luis Enrique; Մայիսի 8, 1970Խիխոն), նախկին իսպանացի ֆուտբոլիստ, 2011-2012 մրցաշրջանում մարզել է իտալական Ռոման։ Բարսելոնայի գլխավոր մարզիչ։ Մարզչական կարիերան սկսել է 2008 թվականին Բարսելոնա Բ-ից այնուհետև Ռոմա, Սելտա և Բարսելոնա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Էրիկեի ակումբային կարիերան սկիզբ է առել խիխոնյան «Սպորտինգ» ակումբում, որից հետո նա հանդես է գալիս երկու աշխարհահռչակ իսպանական ակումբներում՝ «Ռեալ Մադրիդ» (1991—1996) և այդ ակումբի գլխավոր մրցակից կատալոնական «Բարսելոնայում», որտեղ եկել է ազատ տրասֆերի միջոցով։

Կապտանռնագույնի երկրպագունները շատ զգույշ էին խոսում նոր տրասֆերի մասին, սակայն արդեն Լուիս Էնրիկեն հասցրել էր նվաճել նրանց սրտերը և ակումբում մնաց ևս 8 տարի (1996—2004), նույնիսկ դարձավ թիմի ավագը։ 2004 թվականի օգոստոսի 10-ին, 34 տարեկան հասակում, նա հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին, զգալով, որ այլևս չի կարողանում խաղալ այսպիսի բարձր մակարդակի ակումբում և ավագի կոչումը հանձնեց Կառլես Պույոլին:

Խաղացել է աջև հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, սակայն նա եղել է ունիվերսալ խաղացող, այսինքն կարող է խաղալ ցանկացած դիրքում, բացի կենտրոնական պաշտպանի և դարպասապահի։

Լուիս Էնրիկեն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է 400 խաղ և խփել է 102 գոլ։

Լուիս Էնրիկեն ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո որոշ ժամանակ ապրել է Ավստրալիայում, զբաղվել է արշավով։ Նա նաև մասնակցել է մի շարք փառատոննների՝ Նյու Յորքում (2005), Ամստերդամում (2006), Ֆլորենցիայում (2007) և Մարոկկոյում անցկացվող ավազային մարաթոնին։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ազգային հավաքականում Լուիս Էնրիկեն մասնակցել է երեք աշխարհի առաջնություններին (1994, 1998 и 2002) և 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 62 ազգային թիմի խաղերում նա խփել է 12 գոլ։ Նա նաև եղել է օլիմպիական թիմի կազմի մեջ, և մեկ անգամ Բարսելոնայի կազմում խաղալով դարձել է 1992 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հաղթող։

1994 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ժամանակ, երբ նա խաղում էր Իտալիայի դեմ, Մաուրո Տասոթին արմունկով հարվածում է նրա դեմքին։ Էնրիկեն տեղեկությունների համաձայն կորցրել է ավելի քան կես լիտր արյուն։ Տասոթին այդ խաղի ժամանակ ոչ մի տեսակի նկատողություն չի ստանում, սակայն հետագայում նրան որակազրկում են վեց խաղով։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսին վերադառնում է «Բարսելոնա» արդեն, որպես մարզիչ, սակայն մարզում է ակումբի երկրորդ կազմը։ 2011 թվականի ամռանը ԶԼՄ-ները սկսում են ակտիվորեն Լուիսին կապել իտալական «Ռոմայի» և իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ։

2011 թվականի հունիսի 8-ին Լուիս Էնրիկեն պաշտոնապես դառնում է «Ռոմայի» գլխավոր մարզիչը։ Պայմանագիրը կնքվում է 2 տարվա ժամկետով[1][2]: Արդյունքում 2011-12 թվականների մրցաշարում «Ռոման» զբաղեցնում է ընդամենը 7-րդ տեղը, և Լուիս Էնրիկեն հեռանում է իր պաշտոնից[3]: 2013 թվականի հունիսի 8-ին դառնում է իսպանական «Սելտայի» գլխավոր մարզիչ, ստորագրելով 2 տարվա պայմանագիր[4][5]: Մրցաշարի վերջնական արդյունքով «Սելտա»ն զբաղեցնում է Պրիեմերայի 9-րդ հորիզոնականը, իսկ Լուիս Էնրիկեն հայտարարում է, որ նա կլքի ակումբը[6]:

2014 թվականի մայիսի 19-ին Լուիս Էնրիկեն դառնում է իսպանական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը[7]: Պայմանագիրը կնքվում է 3 տարվա ժամկետով, Էնրիկեն իր աշխատանքը թիմում սկսում է հունիսի 7-ից: Առաջին իսկ մրցաշարը դառնում է ավելի քան հաջողությունը. թիմը կարողանում է հաղթել թրեբլ, հերթական անգամ հաղթելով Լա Լիգան և Իսպանիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան:

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունքներ
Խ Հ Ո Պ Պ %
Ռոմա Իտալիա 2011 թվականի հունիսի 8 2012 թվականի մայիսի 10 40 17 8 15 42.50
Սելտա Իսպանիա 2013 թվականի հունիսի 8 2014 թվականի մայիսի 16 40 15 7 18 37.50
Բարսելոնա Իսպանիա 2014 թվականի մայիսի 19 ներկա ժամանակ 99 79 11 9 79.79
Ընդհանուր 179 111 26 42 62.01

2016 թվականի փետրվարի 3-ի տվյալներով

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ խաղացողի կարգավիճակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Ռեալ Մադրիդ
Իսպանիա Բարսելոնա
Իսպանիա Իսպանիայի հավաքական
Անձնական
  • Իսպանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «Don Balon»-ի կարծիքով։ 1990/91
  • Իսպանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «El Pais»-ի կարծիքով։ 1990/91
  • Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ «El Pais» թերթի կարծիքով։ 1997/98
  • ՖԻՖԱ 100-ի անդամ

Պարգևներ մարզչի կարգավիչոկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Բարսելոնա
Անձնական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ufficiale: Luis Enrique è il nuovo tecnico della Roma» (իտալերեն)։ Corriere dello Sport։ 8.06.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-19-ին։ Վերցված է հունիսի 8, 2011 
  2. «Roma, ufficializzato l'ingaggio di Luis Enrique» (իտալերեն)։ Corriere dello Sport։ 20.06.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-18-ին։ Վերցված է հունիսի 20, 2011 
  3. «L'addio di Luis Enrique: "Lascio la Roma"» (la Repubblica)։ it։ 10.05.2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-28-ին։ Վերցված է 5 Juny 2012 
  4. «Luis Enrique, nuevo entrenador del RC Celta» (իսպաներեն)։ Sitio oficial del Real Club Celta de Vigo։ 2013-06-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-27 
  5. «Главным тренером "Сельты" назначен Луис Энрике»։ Чемпионат.com։ 2013-06-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-27 
  6. Луис Энрике объявил об уходе из «Сельты»
  7. Луис Энрике назначен главным тренером футбольного клуба «Барселона»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]