Ադոլֆո Բալոնչերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆո Բալոնչերի
Անձնական տվյալներ
Ազգությունը Իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ 1897 հուլիսի 27
Ծննդավայր Կաստելչերիոլո, Իտալիա Իտալիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 23, 1986(1986-07-23)[1]
Մահվան վայր Ճենովա[2], Իտալիա Իտալիա
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Իտալիա Ալեսսանդրիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1919-1925 Իտալիա Ալեսսանդրիա 120 (74)
1925-1932 Իտալիա Տորինո 192 (97)
1932-1933 Իտալիա Կոմենզե 3 (0)
Ազգային հավաքական
1920-1930 Իտալիա Իտալիա 47 (25)
Մարզչական կարիերա
1931-1932 Իտալիա Տորինո Մարզչի օգնական
1932-1934 Իտալիա Կոմենզե
1934-1936 Իտալիա Միլան
1936-1937 Իտալիա Նովարա
1937-1939 Իտալիա Լիգուրիա
1939-1940 Իտալիա Նապոլի
1940-1942 Իտալիա Լիգուրիա
1942-1945 Իտալիա Ալեսսանդրիա Խաղացող-մարզիչ
1945-1946 Իտալիա Միլան
1946-1947 Իտալիա Կիազո
1947-1950 Իտալիա Սամպդորիա
1950 Իտալիա Ռոմա
1954 Իտալիա Պալերմո
1957-1958 Իտալիա Սամպդորիա
1961-1962 Իտալիա Կիազո
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ադոլֆո Բալոնչերի (իտալ.՝ Adolfo Baloncieri, հուլիսի 27, 1897(1897-07-27) կամ ապրիլի 27, 1897(1897-04-27)[3], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - հուլիսի 23, 1986(1986-07-23)[1], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել մի շարք իտալական ակումբներում[4], ինչպես նաև մարզել է Միլան, Ռոմա, Նապոլի և այլ իտալական ֆուտբոլային ակումբներ։ Երկար ժամանակ եղել է Իտալիայի ազգային հավաքականի ավագը[5]։ Ադոլֆոն Իտալիայի հավաքականի պատմության մեջ 100-րդ գոլի հեղինակն է[6]։ 1928 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆո Բալոնչերին եղել է Ալեսսանդրիա ակումբի սան։ 1919 թվականից սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում, որպես կիսապաշտպան։ Նրա առաջին խաղը Ալեսսանդրիայի հիմնական կազմում եղել է 1919 թվականի հոկտեմբերի 12-ին Նովարայի դեմ, որտեղ Բալոնչերիի թիմը հաղթանակ տարավ նվազագույն՝ 1։ 0 հաշվով[7]։

1925 թվականին Ադոլֆոն լքեց Ալեսսանդրիան և տեղափոխվեց Տորինո, վերջինս ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարեց 70.000 լիրա[8]։ Թուրինյան ակումբի հետ Ադոլֆոն հասավ որոշ հաջողությունների՝ 2 անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունը, որից մեկը հետագայում չեղյալ համարվեց։ Տորինոյում Բալոնչերին Խուլիո Լիբոնատտիի և Ջինո Ռոզետտիի հետ միասին կազմում էր թիմի հարձակման գիծը, նրանց հաճախ անվանում էին «հրաշալի եռյակ», այն բանի համար, որ 1928/29 մրցաշրջանում երեքով 33 խաղում դարձան 117 գոլի հեղինակ։ Ադոլֆոն ֆուտբոլային կարիերան ավարտեց 1933 թվականին Կոմենզե ակումբում։

Իտալիայի ազգային հավաքականի կազմում Բալոնչերին իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց 1920 թվականի մայիսի 13-ին Հոլանդիայի հավաքականի դեմ խաղում, որը ավարտվեց ոչ ոքի՝ 1։ 1 հաշվով[9]։ Ադոլֆոն հավաքականի կազմում մասնակցել է 3 օլիմպիադաներին՝ 1920 թվականին 3 անցկացրած խաղերում դարձավ 1 գոլի հեղինակ, նույնը իտալացին կրկնեց 1924-ին, իսկ ահա 1928 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ 5 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ[10], այդ ցուցանիշով նա ճանաչվեց Իտալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն, իսկ առաջնության ռմբարկուների ցանկում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Ընդհանուր առմամբ Բալոնչելին օլիմպիական խաղերում 11 անցկացրած հանդիպումներում դարձավ 8 գոլի հեղինակ[11]։ Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում Ադոլֆոն մասնակցեց 47 հանդիպման[12], որից 28-ը հավաքականին դուրս բերեց խաղադաշտ որպես թիմի ավագ[8]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Որոշ տվյալներով Ալեսսանդրիա
  3. worldfootball.net(բազմ․)
  4. «Adolfo Baloncieri». Enciclopediadelcalcio.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Պրոֆիլը footballplayers.ru-ում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Special scorers». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 11-ին.
  7. magliarossonera.it-ի հոդվածը
  8. 8,0 8,1 Baloncieri, Libonatti, Rossetti (il leggendario trio - terza parte)(չաշխատող հղում)
  9. «Պրոֆիլը enciclopediadelcalcio.com-ում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. «Պրոֆիլը sports-reference.com-ում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. Olympic record goal scorers (1908 — 1940)
  12. storia del calcio: il primo trofeo dell’italia