Էուսեբիո Դի Ֆրանչեսկո
![]() Դի Ֆրանչեսկոն 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1969 (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Պեսկարա, Աբրուցցո | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1987-1991 |
![]() | 102 | (3) |
1991-1995 |
![]() | 139 | (12) |
1995-1997 |
![]() | 67 | (5) |
1997-2001 |
![]() | 101 | (14) |
2001-2003 |
![]() | 61 | (12) |
2003-2004 |
![]() | 10 | (0) |
2004-2005 |
![]() | 30 | (1) |
1987-2005 | Ընդհանուր | 510 | (47) |
Ազգային հավաքական | |||
1998-2000 |
![]() | 12 | (1) |
Մարզչական կարիերա | |||
2008-2009 |
![]() | ||
2010-2011 |
![]() | ||
2011-2012 |
![]() | ||
2012-2017 |
![]() | ||
2017-ներկա |
![]() | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էուսեբիո Դի Ֆրանչեսկո (իտալ.՝ Eusebio Di Francesco, սեպտեմբերի 8, 1969, Պեսկարա, Աբրուցցո), իտալացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Ներկայումս մարզում է Ռոման[1]։
Բովանդակություն
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Դի Ֆրանչեսկոն սկսել է Էմպոլիում։ Այստեղ նա անցկացրեց 102 հանդիպում առաջնությունում, ինչից հետո միացավ Լուկեզեին։ 1995 թվականին Դի Ֆրանչեսկոն տեղափոխվեց Պյաչենցա, որը հանդես էր գալիս Սերիա А-ում։ 1997 թվականին նա միացավ Ռոմային, որի հետ 2001 թվականին հաղթեց Իտալիայի առաջնությունը[2], ինչից հետո վերադարձավ Պյաչենցա՝ 1.03 եվրոյի դիմաց։ Դի Ֆրանչեսկոն խաղացել է նաև Անկոնայում ու Պերուջայում, և ավարտել կարիերան 2005 թվականին[3]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմայում խաղալու տարիներին Դի Ֆրանչեսկոն 12 հանդիպում է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականի կազմում[4]։ Առաջին անգամ Իտալիայի հավաքական հրավիրվել է Չեզարե Մալդինիի կողմից 1997 թվականի Ֆրանսիայի մրցաշարի համար[5][6], սակայն նա մերժեց հրավերը, որպեսզի Պյաչենցայի կազմում մասնակցի Կալյարիի դեմ հանդիպմանը[7][8]։ Իր միջազգային դեբյուտը նշեց 1998 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Ուելսի դեմ խաղում՝ Դինո Ձոֆի կառավարման ժամանակ[9][10]։ Բացի 12 պաշտոնական հանդիպումներից, Դի Ֆրանչեսկոն խաղադաշտ դուրս եկավ նաև 1998 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ՖԻՖԱ-ի համաշխարհային աստղերի դեմ խաղում, որի ժամանակ դարձավ գոլի հեղինակ, իսկ Իտալիան հաղթեց 6-2 հաշվով[11]։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Դի Ֆրանչեսկոն թիմի մենեջեր էր աշխատում Ռոմայում։ 2008 թվականին նա նշանակվեց Վիրտուս Լանչանոյի գլխավոր մարզիչ[12], սակայն 2009 թվականի հունվարին հեռացվեց աշխատանքից վատ արդյունքների պատճառով։
2010-11 մրցաշրջանում Դի Ֆրանչեսկոն դարձավ Սերիա B-ում հանդես եկող Պեսկարայի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ Պեսկարան ցույց էր տալիս գեղեցիկ խաղ և լավ արդյունքներ էր գրանցում։ 2011 թվականի հունիսին նա լքեց ակումբը, որպեսզի գլխավորի Սերիա A-ում հանդես եկող Լեչչեն[13]։ 2011 թվականի դեկտեմբերի 4-ին նա հեռացվեց Լեչչեի գլխավոր մարզչի պաշտոնից, քանի որ ակումբը հավաքել էր ընդամենը 8 միավոր 13 խաղերում, և գտնվում էր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։
2012 թվականի հունիսի 19-ին Դի Ֆրանչեսկոն պայմանագիր կնքեց Սասուոլոյի հետ։ 2012-13 մրցաշրջանում նրա գլխավորությամբ Սասուոլոն հաղթեց Սերիա B-ն և տեղափոխվեց Իտալիայի բարձրագույն դիվիզիոն[14]։ 2014 թվականի հունվարի 28-ին նա հեռացվեց աշխատանքից վատ արդյունքների պատճառով[15][16][17], սակայն 2014 թվականի մարտի 3-ին վերանշանակվեց[18][19], քանի որ թիմի արդյունքները չբարելավվեցին նրա հեռացումից հետո։ 2014 թվականի մարտից հետո Սասուոլոն սկսեց ավելի լավ խաղալ և պահպանեց իր տեղը Սերիա A-ում՝ հավաքել 13 միավոր առաջնության վերջին 7 խաղերում։ 2014 թվականի հունիսին նա երկարաձգեց իր պայմանագիրը Սասուոլոյի հետ մինչև 2016 թվականը[20]։ 2016 թվականի ապրիլին նա նորից երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվականի հունիսը[21]։ 2015-16 մրցաշրջանում Սասուոլոն գրավեց 6-րդ հորիզոնականը առաջնությունում, ինչի շնորհիվ հաջորդ մրցաշրջանում հնարավորություն ստացավ հանդես գալու Եվրոպայի Լիգայում[22]։
2017 թվականի հունիսի 13-ին Դի Ֆրանչեսկոն նշանակվեց Ռոմայի գլխավոր մարզիչ[23][24]՝ փոխարինելով Լուչանո Սպալետտիին, ով միացավ Ինտերին[25][26]։
Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի ապրիլի 28-ի դրությամբ
Թիմ | Սկսած | Մինչև | Արդյունք | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | ՈՈ | Պ | Հ % | |||
Վիրտուս Լանչանո | Հունիսի 23, 2008 | Հունվարի 27, 2009 | 20 | 6 | 3 | 11 | 30.00 |
Պեսկարա | Հունվարի 12, 2010 | Հունիսի 22, 2011 | 61 | 23 | 17 | 21 | 37.70 |
Լեչչե | Հունիսի 24, 2011 | Դեկտեմբերի 4, 2011 | 14 | 2 | 2 | 10 | 14.29 |
Սասուոլո | Հունիսի 19, 2012 | Հունվարի 28, 2014 | 67 | 31 | 15 | 21 | 46.27 |
Սասուոլո | Մարտի 3, 2014 | Հունիսի 13, 2017 | 142 | 52 | 39 | 51 | 36.62 |
Ռոմա | Հունիսի 13, 2017 | ներկա | 47 | 26 | 9 | 12 | 55.32 |
Ընդհանուր | 351 | 140 | 85 | 126 | 39.89 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոմա
- Սերիա A․ 2000–01
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սասուոլո
- Սերիա B․ 2012–13
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արծաթե նստարան․ 2012–13
- Ֆուտբոլային առաջնորդ․ 2013 (Առաջին Սերիա B)
- Էնցո Բեարցոտի մրցանակ․ 2018
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Italy - E. Di Francesco - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30
- ↑ «The Greatest Teams - AS Roma 2000-2001 - World Soccer Talk»։ World Soccer Talk (en-US)։ 2015-01-19։ Վերցված է 2018-04-30
- ↑ NORZ։ «Di Francesco Eusebio - Carriera - stagioni, presenze, goal - TuttoCalciatori.Net - ✅»։ www.tuttocalciatori.net։ Վերցված է 2018-04-30
- ↑ Piksel.com։ «Nazionale in cifre - FIGC - Federazione Italiana Giuoco Calcio»։ FIGC - Federazione Italiana Giuoco Calcio։ Վերցված է 2018-04-30
- ↑ «French feast to comfort soccer starved»։ The Irish Times (en-US)։ Վերցված է 2018-04-30
- ↑ «TORNEO DI FRANCIA, TORNA PAGLIUCA CON 3 DEBUTTANTI - la Repubblica.it»։ Archivio - la Repubblica.it (իտալերեն)։ Վերցված է 2018-04-30
- ↑ «ITALIA IN TRAPPOLA MALDINI HA I NERVI - la Repubblica.it»։ Archivio - la Repubblica.it (իտալերեն)։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Lo spareggio di Napoli»։ www.storiapiacenza1919.it։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Eusebio Di Francesco, le partite disputate con la maglia dell'Italia - Italia1910.com - Nazionale Italiana di calcio e Serie A»։ www.italia1910.com։ Վերցված է 2018-04-30
- ↑ http://web.tin.it/netline/ NetLine S.a.s. -։ «WebRAISport - 5 settembre '98 - Calcio: Galles-Italia 0-2»։ www2.raisport.rai.it։ Վերցված է 2018-04-30
- ↑ «L' Italia fa la festa al resto del mondo»։ 2015-10-23։ Վերցված է 2018-04-30
- ↑ UEFA.com։ «Why Eusebio Di Francesco is the man for Roma»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Il Pescara sceglie Zeman Di Francesco verso Lecce - Repubblica.it»։ La Repubblica (իտալերեն)։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Serie A Promoted Teams - Sassuolo, Hellas Verona, Livorno»։ Thehardtackle.com (en-US)։ 2013-06-16։ Վերցված է 2018-04-30
- ↑ uefa.com (2014-01-28)։ «Member associations - Italy - News – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Lowly Sassuolo sack coach Di Francesco»։ FourFourTwo (անգլերեն)։ 2014-01-28։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Serie A: Sassuolo remove coach Eusebio Di Francesco»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Sito ufficiale US Sassuolo Calcio»։ archive.is։ 2014-03-04։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Di Francesco returns as Sassuolo coach»։ FourFourTwo (անգլերեն)։ 2014-03-03։ Վերցված է 2018-04-30
- ↑ Carlino il Resto del (2014-06-03)։ «Sassuolo, Di Francesco rinnova fino al 2016 - il Resto del Carlino»։ il Resto del Carlino (it-IT)։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Sassuolo Calcio e mister Eusebio Di Francesco insieme fino a Giugno 2019»։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Sassuolo: 'Italian success story' | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Official: Di Francesco new Roma Coach | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Roma appoint Eusebio Di Francesco as new head coach»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Inter confirm Luciano Spalletti appointment»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2018-04-30
- ↑ «Serie A: Luciano Spalletti appointed as Inter Milan manager on two-year contract | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էուսեբիո Դի Ֆրանչեսկո Վիքիպահեստում |
---|
- Դի Ֆրանչեսկոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Դի Ֆրանչեսկոն transfermarkt-ում
- Դի Ֆրանչեսկոն soccerbase.com-ում
- Դի Ֆրանչեսկոն Ռոմայի պաշտոնական կայքում
|
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պեսկարա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Էմպոլիի ֆուտբոլիստներ
- Լուկեզեի ֆուտբոլիստներ
- Պիաչենցայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Անկոնայի ֆուտբոլիստներ
- Պերուջայի ֆուտբոլիստներ